Վալերի Կենյայկին (ռուս.՝ Вале́рий Фёдорович Кеня́йкин, փետրվարի 26, 1946(1946-02-26), ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Վալերի Կենյայկին
 
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր փետրվարի 26, 1946(1946-02-26) (78 տարեկան)
Ծննդավայր ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
Պատվո շքանշան

Կենսագրություն խմբագրել

1970 թվականին ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Արևելյան լեզուների ինստիտուտը, 1984 թվականին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիան։ 1970 թվականին սկսել է զբաղվել դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, բամանա և իտալերեն լեզուներին։

Մալիի, Բելգիայի և Իտալիայի ԽՍՀՄ դեսպանություններում և ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։

  • 1989-1990 թվականներին՝ Իտալիայում ԽՍՀՄ դեսպանության խորհրդական-դեսպանորդ և Սան Մարինոյում ԽՍՀՄ գլխավոր կոնսուլ։
  • 1990 թվականից մինչև 1991 թվականը ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության եվրոպական առաջին վարչության պետի տեղակալ։
  • 1991 թվականից մինչև 1994 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կադրային ծառայության պետ։
  • 1994 թվականից մինչև 1997 թվականը Սան Մարինոյում և Իտալիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 1997 թվականից մինչև 2002 թվականը եղել է Ռումինիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։
  • 2002 թվականի հուլիսից մինչև 2004 թվականի սեպտեմբերը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության լեզվաբանական ապահովության դեպարտամենտի տնօրեն։
  • 2004 թվականի սեպտեմբերից մինչև 2006 թվականի մարտը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարության դեսպան, ինչպես նաև Ռուսաստանից վրաց-օսեթյան ընդհարման կարգավորման խառը վերահսկիչ հանձնաժովողի փոխնախագահ։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ որդի։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • Արտակարգ և լիազոր դեսպան (1993 թվականի ապրիլի 30)[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Указ Президента РФ от 11 декабря 1993 г. N 2128 "О назначении Кеняйкина В.Ф. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Итальянской Республике и в Республике Сан-Марино по совместительству"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  2. Указ Президента Российской Федерации от 09.10.1997 г. № 1110 "Об освобождении Кеняйкина В.Ф. от обязанностей Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации и Итальянской Республике и Республике Сан-Марино по совместительству"
  3. Указ Президента Российской Федерации от 09.10.1997 г. № 1111 "О назначении Кеняйкина В.Ф. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Румынии"
  4. Указ Президента Российской Федерации от 21.01.2002 г. № 65 "О Кеняйкине В.Ф."
  5. Указ Президента Российской Федерации от 30.04.1993 г. № 588 "О присвоении Кеняйкину В. Ф. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла"

Արտաքին հղումներ խմբագրել