Վալերի Աստախով (ռուս.՝ Валерий Анатольевич Астахов, օգոստոսի 6, 1964(1964-08-06), Սլավուտա, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի դերասան և հեռուստահաղորդավար, Ուկրաինայի վաստակավոր արտիստ (1998 թվական)[1]։

Վալերի Աստախով
Ծնվել էօգոստոսի 6, 1964(1964-08-06) (59 տարեկան)
ԾննդավայրՍլավուտա, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԿիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան
Մասնագիտությունդերասան, հաղորդավար, ռեժիսոր, կոնֆերանսիե և հեռուստահաղորդավար
Պարգևներ և
մրցանակներ
Ուկրաինայի վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1964 թվականի օգոստոսի 6-ին, Խմելնեցկի շրջանի Սլավուտա քաղաքում (Ուկրաինա)։

Ավարտել է Կիևի Ի. Կարպենկո-Կարրոյի անվան թատերարվեստի պետական ինստիտուտը։

1987 թվականից եղել է «Նոր Ալկազար» թատրոնի դերասան։

1988 թվականից բեմում է, հանդես է գալիս որպես շոուների հեղինակ, համերգային ծրագրերի հաղորդավար և ռեժիսոր։

1991 թվականից Ուկրաինայի պետական էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի կոնֆերանսյեն է։

1997-1998 թվականներին երգիչ Պ. Զիբրովի էստրադային համերգների հաղորդավարն է։

1999 թվականից բեմում հանդես է գալիս խոսակցական ժանրով։

Նկարահանել է «Հոպ-լյա», «Արկղի խաղ», «Սպիտակ ագռավ», «Ոսկե սագ» հեռուստատեսային կատակերգական նախագծերում։

Հայտնի է դարձել Դյատկլոյի բնութագրական դերը «Մուխթարի վերադարձը» հեռուստասերիալում խաղալուց հետո։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1999 թվական` Բուրժուայի ծննդյան օրը
  • 1999 թվական` Ինչպես էր կոփվում պողպատը
  • 2001 թվական` Բուրժուայի ծննդյան օրը 2
  • 2002 թվական` Մեծ քաղաքի տանիքի տակ` հրամանատար
  • 2004 թվական` Ծակոտկեն երկինքը` Բորեցկի
  • 2005 թվական` Մուխթարի վերադարձը 2` Սևրյուգին
  • 2005 թվական` Ամանորյա մարդասպանը
  • 2006 թվական` Մուխթարի վերադարձը 3` Վիկտոր Դյատլո
  • 2007 թվական` Մուխթարի վերադարձը 4` Վիկտոր Դյատլո
  • 2008 թվական` Հարպ սիրելիի համար` բեռնակիրների ղեկավար
  • 2008 թվական` Շնորհակալ եմ ամեն ինչի համար 3
  • 2008 թվական` Վհուկների սերը` գլխավոր գնդապետը
  • 2008 թվական` Ոչ միայնակները` Վիտկա Բարաբան
  • 2009 թվական` Մուխթարի վերադարձը 5` Վիկտոր Դյատլո
  • 2009 թվական` Խորհրդավոր պայմաններում` քաղաքական պատասխանատու
  • 2010 թվական` Մուխթարի վերադարձը 6` Վիկտոր Դյատլո
  • 2010 թվական` Դևերը` քաղաքական սպա
  • 2011 թվական` Մուխթարի վերադարձը 7` Վիկտոր Դյատլո
  • 2011 թվական` Բեռլինյան ձևով տապակած նապաստակը` սերժանտ Վասիլի Կորիտին
  • 2011թվական` Սնխչի` Պետրյակով
  • 2011 թվական` Մրցախաղ
  • 2011 թվական` Թմբլիկ Լյուսյան` Սեմյոն
  • 2012 թվական` Մուխթարի վերադարձը 8` Վիկտոր Դյատլո
  • 2012 թվական` Քննիչ Սավլեևի անձնական կյանքը` կողոպտիչ
  • 2012 թվակա` Վառոդ և կոտորակ` մարզիչ
  • 2013 թվական` Երկու Իվան` Տիմոֆեյ Իվանովիչ
  • 2013 թվական` Բևեռային թռիչք` հիվանդ
  • 2013 թվական` Ամուրին` Գրիգորի Բուդկո
  • 2014 թվական` Մուխթարի վերադարձը 9` Վիկտոր Դյատլո
  • 2014 թվական` Ցտեսություն տղաներ` Տրոֆիմ
  • 2014 թվական` Շտապօգնություն` Միրոնենկո
  • 2015 թվական` Մուխթարի վերադարձը 10` Վիկտոր Դյատլո
  • 2015 թվական` Ռազմական ժամանակների օրենքներով` դատախազության վարորդ
  • 2016 թվական` Սիրված ուսուցիչը` բռնցքամարտի Միխալիխ, բռնցքամարտի մարզիչ
  • 2016 թվական` Սիրո և ատելության միջև` Նիկոլայ
  • 2016 թվական` Նամակներ անցյալից` վարորդ
  • 2016 թվական` Մեկ միլիոնանոց գյուղը` Ստեփան
  • 2016 թվական` Սև ծաղիկ` Իվան Պետրովիչ
  • 2017 թվական` Ամեն ինչ դեռ կլինի` Իլյա Բորիսովիչ
  • 2017 թվական` Ոստիկանական պատերազմներ։ Կիև։ Արծաթե սուսեր, 4-րդ ֆիլմ
  • 2017 թվական` Ժողովրդի ծառա 2. Սիրուց մինչև իմպիչմենտ` Ստեփան Նիկոլաևիչ, տաքսու վարորդ
  • 2018 թվական` Գյուղի առաջին տղան` Գավրիլով

Ծանոթագրություններ խմբագրել