Մրցախաղ» (ռուս.՝ «Матч»[1][2]), գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված Անդրեյ Մալյուկովի կողմից[3]։ Պատմական դրամա է[1], նվիրված է ֆուտբոլային «մահվան խաղին», որ անցկացվել է Կիևի ֆուտբոլիստների ու Լյուֆտվաֆեի զենիթայինների հավաքականի միջև օկուպացված Կիևում 1942 թվականի ամռանը։ Ֆիլմի վրա կատարվող աշխատանքներն ավարտվել են 2012 թվականի սկզբին, իսկ պրեմիերան կայացել է նույն թվականի մայիսի 1-ին։

Picto infobox cinema.png
Մրցախաղ
ռուս.՝ Матч
Մրցախաղ (ֆիլմ, 2012).jpg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2012
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱնդրեյ Մալյուկով
ՊրոդյուսերԻլյա Ներետին
Սցենարի հեղինակՏիմոֆեյ Սերգեյցև
ԴերակատարներՍերգեյ Բեզռուկով
ՕպերատորՍերգեյ Միխալչուկ
ԵրաժշտությունԻվան Բուրլյաև

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմի գործողությունները ծավալվում են օկուպացված Կիևում 1942 թվականին։ Կիևի «Դինամոյի» դարպասապահ և աստղ Նիկոլայ Ռանևիչը կորցնում է ազատությունը, սիրած աղջկան՝ Աննային և ֆուտբոլ խաղալու հնարավորությունը։ Աննան Նիկոլային փրկում է գերությունից։

Գերմանացիները կազմակերպում են ֆուտբոլային հանդիպում տեղական թիմերի և Վերմախտի ու նրա դաշնակիցների զորամասերի հավաքական թիմերի միջև։ Ռանևիչը հավաքում է ընկերներին ու նորից խաղադաշտ դուրս գալիս։ Անցկացվում են մի քանի խաղեր «Ստարտ» գործարանային թիմի հետ, որտեղ դարպասը պաշտպանում է Ռանևիչը, և բոլոր հանդիպումներն ավարտվում են Կիևի ֆուտբոլիստների հաղթանակով։ Վերջին խաղից առաջ (Ստարտ։ Ֆլակելֆ) գերմանական պարետը ձերբակալում է Ռանևիչին ու հրամայում ամեն գնով զիջել գերմանացիներին, բայց հանգամանքներն այլ կերպ են դասավորվում։

ԴերերումԽմբագրել

  • Սերգեյ Բեզռուկով – Նիկոլայ Ռանևիչ, գլխավոր հերոս, Կիևի «Դինամո» ակումբի և ԽՍՀՄ հավաքականի դարպասապահ (նախատիպ՝ Նիկոլայ Տրուսևիչ)
  • Ելիզավետա Բոյարսկայա – Աննա Շևցովա, Ռանևիչի սիրած աղջիկը, գերմաներենի ուսուցչուհի[2]
  • Եկատերինա Կլիմովա – Օլգա Կովտուն
  • Ստանիսլավ Բոկլան – Բարազի, բուրգոմիստր (նախատիպ՝ Վլադիմիր Բագազի, Լեոնտի Ֆորոստովսկի)
  • Օստապ Ստուպկա – Դեշչենյա
  • Ալեքսնադր Կոբզար – Գեորգի Շևցով (նախատիպ՝ Գեորգի Շևցով, «Ռուխ» ֆուտբոլային ակումբի մարզիչ)
  • Նիկիտա Տեզին – Անդրեյ Կովտուն
  • Վլադիմիր Նևելսկի – Միխայիլ Սվիրսկի
  • Օլգա Ռադչուկ – Ռաիսա Լվովնա
  • Կարեն Բադալով – Ալեքսանդր Ռուվիմովիչ
  • Իգոր Գնեզդիլով – Բորդիկ
  • Ալեքսեյ Վերտինսկի – Ժորիկ
  • Դիրկ Մարտենս – Բրինկման
  • Սերգեյ Ռոմանովիչ – Ստեպան Ռանևիչ
  • Ալեքսանդր Պերշին – մրցավար Էրվին
  • Ալեքսանդր Կրիժանովսկի – մարզիչ
  • Սերգեյ Դերեվյանկո – Կարպենկո
  • Սերգեյ Մալյուգա – Սեդիխ
  • Իգոր Նազարով – Դոբրիդեն
  • Վալերի Սկովրոնսկի – Ֆեդոր Տյուկին
  • Վալենտին Կասյան – Սերգեյ Կապուստին
  • Պետեր Ցիմերման – գեներալ-մայոր Կուրտ Էբերհարդ, Կիևի պարետ

Նկարահանող անձնակազմԽմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Դմիտրի Զվերկով, Իգոր Սոսնա
  • Բեմադրող ռեժիսոր՝ Անդրեյ Մալյուկով
  • Բեմադրող ռեժիսոր (Second Unit)՝ Օլես Սանին
  • Ռեժիսորներ՝ Դմիտրի Խասանով, Լարիսա Չայկովսկայա
  • Բեմադրող օպերատոր՝ Սերգեյ Միխալչուկ
  • Բեմադրող օպերատոր (Second Unit)՝ Նիկոլայ Եֆիմենկո
  • Բեմադրող նկարիչներ՝ Ալեքսանդր Դրոբոտ, Ալեքսանդր Տոլկաչև
  • Հագուստի նկարիչներ՝ Նադեժդա Բալանդինա, Մաքսիմ Պազիլով
  • Կոմպոզիտորներ՝ Իվան Բուռլյաև, Ռիչարդ Խորովից
  • Հնչյունային ռեժիսոր՝ Ալեքսեյ Իգնատև
  • Մոնտաժի ռեժիսոր՝ Գաբրիելա Քրիստիանի
  • Գծային պրոդյուսեր՝ Սերգեյ Լիսյանի
  • Գործադիր պրոդյուսերներ՝ Մաքսիմ Ասադչի, Սերգեյ Կեշիշև, Իգոր Սավիչենկո
  • Գլխավոր պրոդյուսերներ՝ Դմիտրի Կուլիկով, Իլյա Ներետին, Տիմոֆեյ Սերգեյցև

ՍաունդթրեքԽմբագրել

Ֆիլմի սաունդթրեքը («Победа за нами», հայերեն՝ «Հաղթանակը մերն է») ձայնագրել է Գարիկ Սուկաչյովը։ Երաժշտության հեղինակը Արկադի Ուկուպնիկն է, տեքստի հեղինակը՝ Եվգենի Մուրավյովը[4]։

ՆկարահանումներԽմբագրել

2011 թվականի հունիսին Խարկովում սկսվել է դերասանների ընտրությունը ֆիլմի զանգվածային տեսարանների համար։ Նույն թվականի հուլիսի սկզբին սկսվել են նկարահանումները։

 
Խարկովի մշակույթի պետական ակադեմիայի շենքը, որ ֆիլմում օգտագործվել է որպես նացիստական շտաբ

Կիևի փոխարեն ֆիլմը Խարկովում նկարահանելը ռեժիսորը պատճառաբանել է հետևյալ կերպ. «Ցավոք, ստիպված եղանք մտածել, թե ինչպես նկարահանել նախապատերազմյան Կիևը։ Բոլոր տները ունեն օդորակիչներ, արբանյակային ալեհավաքներ, ապակեփաթեթներ, կա մեծ քանակի գովազդ, հսկայական թվով ավտոմեքենաներ։ Այդ պատճառով մենք փնտրել ենք փողոցներ այլ քաղաքներում, որոնք կհամապատասխանեին և պատմական ճշգրտությանը, և ճատարապետությամբ մոտ կլինեին այն ժամանակաշրջանի Կիևին, որը մեզ հետաքրքրում է։ Գտանք Խարկովում»[2]։

Խարկովի կենտրոնում պահպանվել է պատմական նախահեղափոխական և նախապատերազմյան շենքերով թաղամաս, որը ֆիլմում ներկայացվել է որպես 1942 թվականի ամառային Կիև.

Ռիմարսկայա փողոցը ներկայացվել է որպես Կրեշչատիկ[5],
Խարկովի մշակույթի պետական ակադեմիայի շենքի մոտ նկարահանվել է հրեաների երթերից մեկը դեպի Բաբի Յառ,
  • Նկարահանումներ են անցկացվել նաև Գրաբովսկու նրբանցքում, Կրասնոոկտյաբրսկի, Չեբոտարսկայա («Ավանգարդ» սպորտի պալատ, որը պայթեցրել են) փողոցներում[5]։

Նկարահանումներ Կիևի մոտԽմբագրել

Կիևի «Ստարտ» մարզադաշտը, որտեղ անցկացվել է խաղը, պահպանվել է, բայց որոշվել է հանդիպման նկարահանումներն անցկացնել այլ վայրում, որովհետև մարզադաշտի մոտ կառուցվել են բազմահարկ շենքեր, որոնք անընդհատ հայտնվել են կադրում։ Ֆուտբոլային հանդիպումների տեսարանները նկարահանվել են Կիևի մոտ գտնվող Վասիլկով քաղաքի մարզադաշտում (մարզադաշտը հարմար է նրանով, որ նրա մոտ չկան բարձրահարկ շենքեր)[6]։

Համակենտրոնացման ճամբարը, որտեղ զոհվել են ֆուտբոլիստները, նկարահանվել է Կիևի մոտ գտնվող ավազահանքում[7]։

Պատահարներ նկարահանումների ընթացքումԽմբագրել

  • 2011 թվականի հուլիսի 7-ին Խարկովում՝ Չեբոտարսկայա փողոց, 37 հասցեում, նկարահանվել է ստալինյան ճարտարապետության «Ավանգարդ» սպորտի պալատի եռահարկ շենքի պայթեցման տեսարանը, որին մասնակցել են կասկադյորներ։ Պայթյունը եղել է շատ ուժեղ, դուրս են թռել բոլոր պատուհանների շրջանակները, և չորս կասկադյոր վնասվածք է ստացել։ Նրանց ցուցաբերվել է բժշկական օգնություն[2][8]։
  • Նույն օրը Աննա Շևցովայի դերակատար Ելիզավետա Բոյարսկայային կծել է թափառական շուն։ Չեբոտերսկայա փողոց, 38 հասցեում անցկացվող նկարահանման ժամանակ ռեժիսոր Անդրեյ Մալյուկովը տեսել է թափառական շան և Բոյարսկայային խնդրել կերակրել շանը, որպեսզի նա հայտնվի կադրում։ Բոյարսկայային տվել են երշիկի կտոր, բայց սոված շունը կծել է նրա ձեռքը[9] Впоследствии собаку усыпили.[10]։

Տեխնիկական տվյալներԽմբագրել

  • Արտադրություն՝ Ռեկուն սինեմա և Pronto Film
  • Գեղարվեստական ֆիլմ, գունավոր,
  • Նկարահանման տիպը՝ Arri Alexa, RED,
  • Ձայն՝ Dolby Digital։

ԱրձագանքներԽմբագրել

«Сеанс» ամսագրում ֆիլմի մասին գրվել է.

Ընդհանուր առմամբ.... Անդրեյ Մալյուկովի ֆիլմը թողնում է երկակի տպավորություն։ Առաջին հերթին, թե այն նկարահանվել է մոտ 30 տարի առաջ, չնայած այդ տարիներին չէին թույլատրվում հրեական ու սիրային տեսարանները։ Բոլոր հերոսներն իրար հերթ չտալով ամուսնանում են և կամավոր գնում զինկոմատ, բոլոր գամփռները կատաղած հաչում են։ Ոստիկաններն ասում են «շվիդչե», գերմանացիներն ասում են «շնել»։ Բարի մարդիկ թաքցնում են հրեա մանուկներին, ոչ բարիները թշնամուն տանում են աղուհաց։ Գերմանացիները խաղում են կոպիտ, մերոնք խաղում են քաղաքակիրթ ձևով, քնարական տեսարաններում տեսախցիկը սահում է դեպի պատի գորգը, հրեաներին քշում են դեպի խրամատ «Լիլի Մառլենի» ներքո։ Ամեն ինչ դասավորվում է պատրաստի ստանդարտ խորանարդ-կիսաֆաբրիկատներից, որ սառեցվել են որպես պահուստ ռազմավարական պահուստների ժամանակներում

ՄրցանակներԽմբագրել

2013 թվականին Սերգեյ Բեզռուկովը ստացել է Մարբելայի ռուսական կինոյի առաջին փառատոնի (Marbella Russian Film Fest) մրցանակ «Լավագույն դերասան» անվանակարգում «Մրցախաղ» ֆիլմում կատարած գլխավոր դերի համար[12]։

ՓաստերԽմբագրել

  • Տվյալ ֆիլմը «մահվան մրցախաղինW նվիրված երկրորդ ֆիլմն է։ Առաջինը՝ «Երրորդ խաղակես», նկարահանվել է Խորհրդային Միությունում 1962 թվականին, երբ լրանում էր ողբերգական մրցախաղի 20-րդ տարելիցը, իսկ տվյալ ֆիլմը նկարահանվել է նրա 70-րդ տարելիցի կապակցությամբ։
  • Ֆիլմի բոլոր դերերի նախատիպերը եղել են իրական մարդիկ, իրական հիմք չունի միայն գերմաներենի ուսուցչուհի Շևցովայի սերը գլխավոր հերոսի հանդեպ[2]։
  • Սերգեյ Բեզռուկովը, որ կատարում է ԽՍՀՄ հավաքականի դարպասապահի դերը, նախքան ֆիլմում նկարահանվելը երբեք չի խաղացել ֆուտբոլային դարպասների մոտ[2]։
  • Բեզռուկովին մարզել է դարպասապահ Սերգեյ Օվչիննիկովը[13]։ Դերասանը մարզվել է նրա մարզահագուստով («Լոկոմոտիվ»)[14]. «Սրանում կա ինչ-որ տարօրինակ պատմական միստիկա։ Դարպասապահ Սերգեյ Օվչիննիկովը մարզում է դերասան Բեզռուկովին, որպեսզի նա մարմնավորի դարպասապահ Նիկոլայ Տրուսևիչին, որը մարզել է դերասան Գրիգորի Պլուժնիկին, որ նա կատարի դարպասապահի դերը «Դարպասապահ» ֆիլմում։ Իսկ այդ ֆիլմը 75 տարի առաջ նույնպես նկարահանվել է Կիևում, որտեղ հիմա նկարաանվում է «Մահվան մրցախաղը»։ Եթե ավելացնենք, որ հենց Օվչիննիկովն է եղել Լև Կասիլի «Հանրապետության դարպասապահը» գրքի ժամանակակից հրատարակության կազմին, ապա շրջանը կփակվի»[14]։
  • Ֆիլմում յուրաքանչյուր գոլից հետո ֆուտբոլիստները ցուցաբերում են բուռն էմոցիաներ, գրկախառնվում, վազում դեպի հանդիսատեսը, սակայն իրականում հակառակորդի դարպասի գրավումն այդպես նշելու ավանդույթը ձևավորվել է 1980-ական թվականներից ոչ շուտ[13]։
  • 2014 թվականին ֆիլմի ցուցադրությունն արգելվել է Ուկրաինայում, որովհետև, ըստ Կինոյի հարցերով պետական գործակալության նախագահ Ֆիլիպ Իլենկոյի, այն «առավել տհաճ օրինակ է ժամանակակից ռուսական պրոպագանդայի, որն ուղղված է ուկրաինացի ժողովրդի դեմ»[15]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Мотор! По Харькову пошли фашисты» «Сегодня» № 143 (3860), 5 июля 2011, харьковский выпуск, стр.8
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «На экране нынешний Харьков станет Киевом 1940-х годов.» «Время» № 120 (16794), 9 июля 2011, стр.8
  3. «Российский фильм "Матч" откроет кинофестиваль в Бразилии»։ lenta.ru։ 2012-03-23։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-14-ին։ Վերցված է 2012-03-26 
  4. Гарик Сукачев — Победа за нами (OST Матч) на YouTube
  5. 5,0 5,1 В Харькове снимают «Матч смерти». Новости Харькова. 5 июля 2011
  6. В Киеве начались съёмки ленты «Матч смерти» Vikna.stb.ua, 21 июня 2011
  7. Легендарный «Матч смерти» экранизируют. Новости на Первом, 20 июня 2011
  8. ЧП в Харькове: на съемках фильма с Безруковым прогремел взрыв, есть пострадавшие. «Аргументы и факты — Украина», 8 июля 2011
  9. Лиза Боярская может не волноваться — укусившая её харьковская дворняга бешенством не болеет. // "Медиа-группа Объектив — Харьков, 22 июля 2011
  10. Собаку, которая в Харькове укусила Елизавету Боярскую, усыпили. "Медиа-группа Объектив — Харьков, 13 октября 2011
  11. Горелов Д. Кто с мячом к нам придет // Сеанс. — 5 мая 2012.
  12. Marbella Russian Film Fest 2013
  13. 13,0 13,1 «Договорняк со смертью» // «Комсомольская правда», 16 мая 2012
  14. 14,0 14,1 «Сергей Безруков встал на ворота в „Матче смерти“». // «Комсомольская правда», ростовский выпуск, 7 июня 2011
  15. В Украине запрещен скандальный фильм «Матч»

Արտաքին հղումներԽմբագրել

Լուսանկարներ և կադրեր