Վալերի Ագեշին (լատին․՝ Valērijs Agešins, հունիսի 23, 1972(1972-06-23), Լիեպայա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), լատվիացի քաղաքական գործիչ և ռուսական ծագում ունեցող իրավաբան։ Սոցիալ-դեմոկրատական «Համաձայնություն» կուսակցության վարչության անդամ և 2014 թվականից Լատվիայի Սեյմի պատգամավոր Կուրզեմեի ընտրատարածքից։

Վալերի Ագեշին
 
Կուսակցություն՝ Harmony Centre?
Կրթություն՝ Լատվիայի համալսարան և Immanuel Kant Baltic Federal University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 23, 1972(1972-06-23) (51 տարեկան)
Ծննդավայր Լիեպայա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Լատվիա

1994-1998 թվականներին սովորել է Կալինինգրադի Իմմանուել Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանում՝ պատմության ֆակուլտետում։ Ստացել է նաև մագիստրոսի աստիճան մանկավարժական գիտությունների բնագավառում, իսկ 2002 թվականին ավարտել է Բալթյան միջազգային ակադեմիան՝ իրավաբանի մասնագիտությամբ։ Սակայն փաստաբան չի հանդիսանում[1]։

1995-1999 թվականներին սոցիալական տեխնոլոգիաների ինստիտուտում իրավագիտության և քաղաքագիտության վերաբերյալ դասախոսություններ է կարդացել։ 1998-2002 թվականներին եղել է Լիեպայի № 2 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ, որտեղ դարձել է միջնակարգ դպրոցների ուսուցիչների արհմիութենական կոմիտեի անդամ։ 2002 թվականին դարձել է Լիեպայայի քաղաքային հաշտեցման հանրային հանձնաժողովի անդամ՝ հետագայում դառնալով նրա փոխնախագահ։ Նույն 2002 թվականին նա ընտրվել է Սեյմ, որտեղ վերընտրվել է 2006 թվականին։ Զբաղվել է իրավաբանական հարցերով, եղել է արդարադատության խորհրդարանական կոմիտեի և Եվրոպական Միության հարցերով կոմիտեի անդամ[1][2]։

2016 թվականին հանդես է եկել Լատվիայի խորհրդարանի անդամների կողմից Ռիգայի ազատարարների հուշարձանը քանդելու նախաձեռնության դատապարտման մասին[3]։

Խոսում է երեք լեզուներով՝ ռուսերեն, լատիշերեն, անգլերեն։ Զբաղվում է ֆուտբոլով, լողով, վոլեյբոլով և բասկետբոլով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Laikraksts "Kurzemes Vārds" 2002. gada 29. oktobris :: Kurzemes-Vards.lv» (լատվիերեն). www.kurzemes-vards.lv. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  2. «Valērijs Agešins - Latvijas Republikas 10.Saeima». titania.saeima.lv. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  3. «Депутат Латвии раскритиковал призыв снести памятник Освободителям Риги». РИА Новости (ռուսերեն). 20160406T1639+0300Z. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Ագեշին» հոդվածին։