Վալենտին Իվանով

բուլղարացի աստղագետ

Վալենտին Իվանով (բուլղար․՝ Валентин Иванов, օգոստոսի 1, 1967(1967-08-01)[1], Բուրգաս, Բուլղարիա), բուլղարացի աստղագետ և ֆանտաստիկա ժանրի գրող։

Վալենտին Իվանով
բուլղար․՝ Валентин Иванов
Ծնվել էօգոստոսի 1, 1967(1967-08-01)[1] (56 տարեկան)
Բուրգաս, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունաստղագետ և գրող
Հաստատություն(ներ)Եվրոպական հարավային աստղադիտարան[2] և Եվրոպական հարավային աստղադիտարան[3]
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերՍոֆիայի համալսարան և Արիզոնայի համալսարան (մարտի 31, 2001)[2]
Տիրապետում է լեզուներինբուլղարերեն, անգլերեն, ռուսերեն և իսպաներեն
Գիտական ղեկավարMarcia J. Rieke?

Կենսագրություն խմբագրել

Վալենտին Իվանովը ծնվել է 1967 թվականի օգոստոսի 1-ին Բուլղարիայի Բուրգաս քաղաքում։ 1985 թվականին ավարտել է Կիրջալի քաղաքի մայր գիմնազիան, իսկ 1992 թվականին՝ Սոֆիայի պետական համալսարանը՝ մագիստրոսի աստիճանով։

2001 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների Արիզոնայի համալսարանում։ Նույն տարում աշխատել է նաև Չիլիում գտնվում եվրոպական հարավային աստղադիտարանում։ Աստղագիտության բնագավառում Վալենտին Իվանովի հետաքրքրությունների մեջ են մտնում աստղակույտերի, շագանակագույն թզուկների և արևադարձային մոլորակների ուսումնասիրությունները։

Ռեյ Ջայվարդհանայի հետ միասին կատարում է գիտահետազոտական աշխատանքներ։ Բացի աստղագետ և ֆիզիկոս լինելուց, Իվանովը գրել է նաև ֆանտաստիկ ժանրի ստեղծագործություններ։ Վալենտին Իվանովն իր ստեղծագործական կյանքը սկսել է դեռևս ուսանողական տարիներից։

2006 թվականին Կիրիլ Դոբրևի հետ համատեղ նա հրատարակել է «Հերոս մասնագիտություն» գիտա-ֆանտաստիկ պատմությունների շարքը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել