Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թոփուրիձե (այլ կիրառումներ)

Վալենտին Բագրատի Թոփուրիձե (վրաց.՝ ვალენტინ თოფურიძე, դեկտեմբերի 31 1907 (հունվարի 13 1908)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 17, 1980(1980-02-17)[2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային քանդակագործ։ ՎԽՍՀ ժողովրդական նկարիչ (1958), ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթանդամ (1958)։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։

Վալենտին Թոփուրիձե
վրաց.՝ ვალენტინ თოფურიძე
Ծնվել էդեկտեմբերի 31 1907 (հունվարի 13 1908)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էփետրվարի 17, 1980(1980-02-17)[2] (72 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունքանդակագործ և համալսարանի դասախոս
Ժանրսոցիալիստական ռեալիզմ և մոնումենտալ հուշարձան
ՈւսուցիչՅակոբ Նիկոլաձե[1], Նիկոլոզ Կանդելակի[1], Եվգենի Լանսերե[1] և Iosif Adolfovich Charlemagne?[1]
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան[1] «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում (1924-1931)։ Աշխատանքներից են՝ Լ. Կեցխովելու (քար, 1935-1936), Վ. Ի. Լենինի (բրոնզ, 1956) հուշարձանները, Ի. Ճավճավաձեի և Ա. Ծերեթելու հուշարձանի՝ Ա. Ծերեթելու ֆիգուրը (բրոնզ, 1958), Թբիլիսիում, Վ. Ի. Լենինի կիսանդրին (մարմար, 1938, Վրաստանի կոմկուսի Կենտկոմի շենքում), «Հաղթանակ» արձանը Չիաթուրայի թատրոնի շենքի վրա (բրոնզ, 1950)։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1950)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Топуридзе Валентин Багратович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 26. — С. 94.
  2. 2,0 2,1 2,2 Российская академия художеств
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 212