Վալենտին Թոդերկան
Վալենտին Թոդերկան (մայիսի 13, 1961, Corlăteni), կինոյի և թատրոնի մոլդովացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր։ 2007 թվականի ապրիլի 10-ից մինչև 2009 թվականի դեկտեմբերի 30-ը եղել է Teleradio-Moldova-ի նախագահ։ 2008 թվականին պարգևատրվել է Աշխատանքային փառքի շքանշանով Մոլդովայի հանրային հեռուստատեսության զարգացման գործում ունեցած իր ներդրման համար[1]։ 2011 թվականին ընտրվել է Քիշնևի քաղաքային խորհրդի անդամ[2] և ակտիվորեն ներգրավվել է քաղաքի մշակութային զարգացման գործում։
Վալենտին Թոդերկան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Corlăteni |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Մոլդովա |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոռեժիսոր և քաղաքական գործիչ |
Կենսագրություն
խմբագրելԹոդերկանը ծնվել է Մոլդովայի Կորլետեն գյուղում 1961 թվականի մայիսի 13-ին։ Նա Մոսկվայի Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտն ավարտած մոլդովացիների առաջին սերնդի ներկայացուցիչներից է։ 1985 թվականին ուսումն ավարտելուց հետո եղել է Luceafărul թատրոնի հիմնական թատերախմբի անդամ մինչև 1988 թվականը[3]։ 1991 թվականին Թոդերկանն ինստիտուտի իր դասընկերների հետ միասին հիմնադրել է Էժեն Իոնեսկոյի թատրոնը Քիշնևում։ Նա իր ներդրումն է ունեցել 1994-1997 թվականների Մոլդովայի BITEI միջազգային թատերական առաջին փառատոնի կազմակերպման գործում[4]։ Էժեն Իոնեսկոյի թատրոնի հետ Թոդերկանը մասնակցել է մի շարք միջազգային թատերական փառատոնների Եգիպտոսում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստան և այլուր[3]։ 1995 թվականին Թոդերկանը նշանակվել է Մոլդովայի կինոստուդիայի գլխավոր տնօրեն և այդ պաշտոնն զբաղեցրել մինչև 2002 թվականը, երբ դարձել է Մոլդովայի կինոմատոգրաֆիայի բաժնի պատասխանատու։ 2006 թվականին նա կրկին կարճ ժամանակով դարձել է Մոլդովայի կինոստուդիայի գլխավոր տնօրեն։ Նա ստացել է պետական կառավարման մագիստրոսի աստիճան մոտավորապես այդ ժամանակաշրջանում։ 2007 թվականից մինչև 2010 թվականը Վալենտին Թոդերկանը եղել է TeleRadio-Moldova-ի տնօրեն[5]։ 2011 թվականի հունիսի 5-ին նա ընտրվել է Քիշնևի քաղաքային խորհրդի անդամ, որտեղ աշխատել է մինչև 2015 թվականը[2]։
Աշխատանքներ
խմբագրելԴերասան
խմբագրելԹատրոն
խմբագրել- Գոդոյին սպասելիս, Սեմյուել Բեքեթ, Էժեն Իոնեսկոյի թատրոն
Կինո
խմբագրել- Codrii
- Jocul de-a moartea
Պրոդյուսեր
խմբագրելԽաղարկային ֆիլմեր
խմբագրել- Յանա, Մոլդովա, 2004
- Սև արքայազն[6], Մոլդովա, 2004
- A 12-a Toamnă, Ռուսաստան, 2003
- Բուխարեստ էքսպրես[7], ԱՄՆ, 2002
- Patul lui Procust[6], Մոլդովա, 2001
Վավերագրական
խմբագրելՍտեղծել է 9 վավերագրական ֆիլմեր, որոնցից են՝
- Petru Rareș, 2006
- Ștefan – Cel mai mare ctitor de țară, 2004
- Dimitrie Cantemir, 2003
Խաղարկային ֆիլմերի սցենարներ
խմբագրել- Fie pâinea...
- Micuţa
- Un cartuş pentru porumbel (հայտնի է նաև որպես Vînătoarea)[8]
Ֆիլմի ռեժիսոր
խմբագրել- Un cartuş pentru porumbel, (հայտնի է նաև որպես Vînătoarea)[8], Մոլդովա, 2007
Մրցանակներ
խմբագրել- Աշխատանքային փառքի շքանշան („Gloria Muncii”), 2008[1]
- Մոլդովայի ուղղափառ եկեղեցու Binecredinciosul Voievod Stefan Cel Mare si Sfint II աստիճանի շքանշան, 2009
Փառատոններ
խմբագրել- «BITEI» միջազգային թատերական փառատոն, 1994, 1997, Մոլդովա
- Բելառուսական կինոյի փառատոն Zilele filmului belorus în R. M., Մոլդովա
- Ռուսասատանի կինոյի փառատոն Zilele filmului rus în R. M., Մոլդովա
- «Քրիստոնեական վավերագրական կինո» կինեմատոգրաֆիական ցուցադրություն, Մոլդովա
- Գիտական կոնֆերանս «Կանտեմիրն ու էկրանը», Մոլդովա
- Ազգային կինոյի փառատոն «Săptămânile Filmului Naţional», 2002, 2003, 2004, 2005, 2006, Մոլդովա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «PRESIDENTIAL DECREE Nr. 1623». Monitorul Oficial. 2008 թ․ մայիսի 7.
- ↑ 2,0 2,1 «List of councilors elected on June 5, 2011 to Chişinău Municipal Council». E-Democracy.md. 2011 թ․ հունիսի 5.
- ↑ 3,0 3,1 Trofimov, Rodica (2005 թ․ հունիսի 1). «Ludmila şi Valentin Todercan. Un cuplu ca-n filme». Vip Magazin. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «BITEI 1994. Ediţia I - Planeta Ionesco». 25–31 May 1994. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Trofimov, Rodica (July 2007). «Valentin Todercan - Eu nu priveam "Moldova-1"». Vip Magazin. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
- ↑ 6,0 6,1 «Valentin Todercan - IMDB».
- ↑ «Bucharest Express Cast». June 2001.
- ↑ 8,0 8,1 Valentin Todercan (2007). «Un cartuş pentru porumbel». Youtube.com. Moldova-Film Studio.