Վալենտինա Խմարա

խորհրդային դերասան (1933-1984)

Վալենտինա Նիկոնովնա (Նիկոլաևնա[2]) Խմարա հունվարի 4, 1933(1933-01-04)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - հոկտեմբերի 9, 1984(1984-10-09)[1], Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կինոդերասանուհի։

Վալենտինա Խմարա
Ծնվել էհունվարի 4, 1933(1933-01-04)[1]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 9, 1984(1984-10-09)[1] (51 տարեկան)
Մահվան վայրԲաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1958)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի
Ժանրերկինոկատակերգություն

Կենսագրություն

խմբագրել

Վալենտինա Խմարան ծնվել է 1933 թվականի հունվարի 4-ին, Մոսկվայում։ Երրորդ փորձից ընդունվել է ինստիտուտ, 1958 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը Սերգեյ Գերասիմովի և Տամարա Մակարովայի դասարան։ 1958 թվականին աշխատանքի է անցել «Մոսֆիլմ» ստուդիայում և «Կինոդերասանի թատրոն-ստուդիա»-ում։ Դերասանուհու դեբյուտը կինոյում եղել է դեռևս ինստիտուտի առաջին կուրսում, երբ հանդես է եկել Սերգեյ Գերասիմովի «Հույս» կարճամետրաժ ֆիլմում։ Հետագայում Գերասիմովը Խմարային հրավիրել է «Խաղաղ Դոն»-ում մարմնավորելու Մաշուտկա Կոշևայայի դերը, որը դարձավ դերասանուհու կինոկենսագրության լավագույն ֆիլմերից մեկը։ Հատկանշական դերերից են՝ Վալյա («Սովետների իշխանության համար»), Մաշա («Ծարավ»), Նաստյա («Սիրում եմ քեզ, կյա՛նք»), Էլզա («Պայքար հաղթանակից հետո»)[3]։

1984 թվականի հոկտեմբերի 9-ին Վալենտինա Խմարան Բաթումիում արձակուրդի ընթացքում հանգստանալիս ողբերգական մահ է ունեցել։ Առավոտյան՝ նախաճաշից առաջ, գնացել է լողալու ծովում։ Մտել է երկաթուղային գծի մոտ տեղակայված հանդերձարաններից մեկը։ Դուրս գալիս չի նկատել ընթացող գնացքին և ընկել է անիվների տակ[4]։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը (19 տեղամաս)։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարեթիվ Ֆիլմի բնօրինակ անվանում Հայերեն անվանում Դեր
1954 Надежда «Հույս»
1956 В добрый час! «Բարենպաստ ժամանակ» Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի դիմորդ
1956 За власть Советов «Սովետների իշխանության համար» Վալյա Պերեպելիցկայա
1958 Тихий Дон «Խաղաղ Դոն» Մաշուտկա Կոշևայա
1959 Му-му «Մու-մու» դրվագ
1959 Жажда «Ծարավ» Մաշա
1959 Сверстницы «Հասակակիցներ» Տանիայի համակուրսեցի
1960 Люблю тебя, жизнь! «Սիրում եմ քեզ, կյա՛նք» Նաստյա
1960 Ребята с Канонерского «Երեխաները Կանոներսկիից» գրադարանավար
1961 Двенадцать спутников «Տասներկու արբանյակներ» Լենա
1962 Телефонистка «Հեռախոսավարուհի» Գալինա
1962 Мальчик мой «Իմ տղա» Զոյա
1962 Как рождаются тосты «Ինչպես են ծնվում կենացները» Ռայա
1963 Пропало лето «Ամառն անցավ» զամբյուղով աղջիկ
1964 Ты не один «Դու միայնակ չես» Վալենտինա
1965 Зелёный огонёк «Կանաչ կրակ» բուժքույր
1965 На завтрашней улице «Վաղվա փողոցում» Պրասկովիի բրիգադի անդամ
1965 Дети Дон Кихота «Դոն Կիխոտի երեխաները» երեխայի լացով մտահոգված մայր
1966 Путешественник с багажом «Ուղեբեռով ճամփորդը» պիոներական ջոկատավար
1969 Последние каникулы «Վերջին արձակուրդները» Աննա Ստեպանովնա
1970 Поезд в завтрашний день «Գնացքը՝ վաղը» Սովնարկոմի աշխատակից
1971 Вчера, сегодня и всегда «Երեկ, այսօր և ընդմիշտ» Կրեշչուկի մայր
1972 Укрощение огня «Կրակի սանձում» Բաշկիրիցևի քարտուղարուհի
1972 Бой после победы «Պայքար՝ հաղթանակից հետո» Էլզա, դեղագործ, հետախույզ
1972 Огоньки «Կրակ» Նատալյա
1973 Неисправимый лгун «Անուղղելի ստախոս» վարսահարդար
1974 Дочки-матери «Դուստրեր-մայրեր» Նատաշա, դաստիարակ
1976 Рядом с тобой «Քո կողքին» Նորա Սեմյոնովնա, պիոներական ջոկատավար
1976 Просто Саша «Պարզապես Սաշա» հարևանուհի
1976 Слово для защиты «Բառ՝ պաշտպանության համար» Վալյա
1977 Солнце, снова солнце «Արև, նորից արև» ձկնորսուհի
1977 Где ты, Багира? «Որտե՞ղ ես, Բագիրա» Աննա՝ Տանյայի մայր
1979 Крутое поле «Զառիվեր դաշտ» դրվագ
1979 Колька-опера «Կոլկա-օպերա» դրվագ
1979 Мужчины и женщины «Տղամարդիկ և կանայք» դրվագ
1980 Дом на Лесной «Լեսնոյի տունը» Դուսյա, ընդհատակյա գործիչ
1980 Ключ «Բանալի» Նինա Պետրովնա, քարտուղարուհի
1981 Корпус генерала Шубникова «Գեներալ Շուբնիկովի կորպուսը» բուժքույր
1982 Не было печали «Թախիծ չի եղել» Սաշայի մայր
1982 Не хочу быть взрослым «Չեմ ուզում մեծ լինել» դրվագ
1984 Дважды рождённый «Վերածնվածը» բուժքույր
1984 Я за тебя отвечаю «Ես պատասխանատու եմ քեզ համար» դրվագ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. Хмара Валентина Николаевна
  3. «Валентина Хмара». Кино-Театр.РУ. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  4. «Хмара Валентина Николаевна | Всегда со мною» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել