Վալդեմար Անտոն
Վալդեմար Անտոն (գերմ.՝ Waldemar Anton, ուզբ.՝ Valdemar Anton, հուլիսի 20, 1996[1][2], Ալմալիկ, Tashkent Region, Ուզբեկստան), գերմանացի ֆուտբոլիստ, «Շտուտգարտ» ակումբի և Գերմանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան։ Խաղացել է նաև եզրային պաշտպանի կամ հենակետային կիսապաշտպանի դիրքերում։
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 20, 1996[1][2] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Ալմալիկ, Tashkent Region, Ուզբեկստան | ||
Հասակ | 182 սանտիմետր | ||
Քաշ | 75 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կենսագրություն
խմբագրելՎալդեմար Անտոնը ծնվել է 1996 թվականի հուլիսի 20-ին Ալմալիկ քաղաքում, որը գտնվում է Ուզբեկստանի Տաշքենդի շրջանում։ Մինչև 2016 թվականի հուլիսը համարվում էր, որ ծնվել է Էնգեն քաղաքում, որը գտնվում է Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում։ Սակայն հարցազրույցներից մեկում հերքել է այդ տեղեկությունը և պատմել, որ իրականում ծնվել է Ալմալիկում։ Նրա ծնողները ծնվել են Ուզբեկստանում, ավելի ուշ տեղափոխվել են Գերմանիա։ Անտոնի խոսքով՝ իր տատիկն ու պապիկը խոսել են ուզբեկերենով, իսկ նրա ծնողները և ինքը՝ ռուսախոսներ են, որոնք միաժամանակ տիրապետում են նաև գերմաներենին[3]։
Ակումբային կարիերա
խմբագրել«Հանովեր 96»
խմբագրելՍկսել է ֆուտբոլ սովորել «Հանովեր 96» ակումբի ֆուտբոլային ակադեմիայում։ Խաղացել է ակումբի երիտասարդական թիմում։ 2015 թվականից «Հանովերի» երիտասարդական թիմի կազմում մասնակցել է 11 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։ 2016 թվականից սկսել է ընդգրկվել հիմնական թիմում, որը հանդես է եկել գերմանական Բունդեսլիգայում։ Բունդեսլիգայում առաջին հանդիպումը կայացել է «Շտուտգարտի» դեմ (2:1)։ Առաջնությունում առաջին գոլը խփել է 2016 թվականի ապրիլի 15-ին Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասը։ Հիմնական թիմում հանդես գալու 5 տարիների ընթացքում մասնակցել է 137 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ։
«Շտուտգարտ»
խմբագրել2020 թվականի հուլիսի 28-ին տեղափոխվել է «Շտուտգարտ»՝ կնքելով քառամյա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 4 միլիոն եվրո[4]։ 2021 թվականի նոյեմբերի 5-ին ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2025 թվականը[5]։ 2023 թվականի օգոստոսին նշանակվել է թիմի ավագ, իսկ 2024 թվականի հունվարի 14-ին երկարաձգել է պայմանագիրը «Շտուտգարտի» հետ մինչև 2027 թվականը[6]։
Կարիերա հավաքականում
խմբագրել2016 թվականի մայիսի վերջին Անտոնով սկսել են հետաքրքրվել Ուզբեկստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը և Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մասնագետները։ Որոշ ժամանակ պնդվում էր, որ բանակցություններ են ընթանում Անտոնին Ուզբեկստանի հավաքական հրավիրելու շուրջ, սակայն դրանից հետո ԶԼՄ-ներում այդ մասին ոչ մի հաղորդագրություն չի հայտնվել[7][8][9]։ 2016 թվականի հուլիսին տված հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ կցանկանար խաղալ Ռուսաստանի հավաքականում, եթե նման հնարավորություն ընձեռվեր։ 2016 թվականի սեպտեմբերի սկզբին Գերմանիայի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրել է մեկ հանդիպում։
2024 թվականի մարտի 14-ին առաջին անգամ հրավիրվել է Գերմանիայի ազգային հավաքական՝ մասնակցելու Ֆրանսիայի և Նիդեռլանդների հավաքականների դեմ ընկերական խաղերին[10]։ Հավաքականում նորամուտը նշել է մարտի 23-ին Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում (2:0)՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Թոնի Կրոսին[11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Ўзбекистон МТЖда ўйнаши тахмин қилинган футболчи Россия терма жамоасида ўйнашга қарши эмас. Дата обращения: 14 июля 2016. Архивировано из оригинала 15 августа 2016 года
- ↑ «VfB macht Anton-Transfer perfekt - Jackson Martinez kein Thema». Kicker (գերմաներեն). 2020 թ․ հուլիսի 28.
- ↑ «Waldemar Anton verlängert bis 2025». VfB Stuttgart (գերմաներեն). 2021 թ․ նոյեմբերի 5.
- ↑ «Anton extends contract through to 2027». VfB Stuttgart (անգլերեն). 2024 թ․ հունվարի 14.
- ↑ «Бундеслига футболчиси Ўзбекистон терма жамоасида ўйнаши мумкин». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Германия Бундеслигаси футболчиси Ўзбекистон миллий терма жамоаси сафига таклиф этилиши мумкин». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
- ↑ ««Wer ist Anton Waldemar»? Потенциальная звезда Узбекистана из Германии». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Start ins EM-Jahr mit sechs Neulingen und sechs Rückkehrern». dfb.de (գերմաներեն). Немецкий футбольный союз. 2024 թ․ մարտի 14. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Traumstart ins EM-Jahr». dfb.de (գերմաներեն). Немецкий футбольный союз. 2024 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալդեմար Անտոն» հոդվածին։ |