Վազգեն Սեմերջյան
Վազգեն Վարդգեսի Սեմերջյան (հուլիսի 24, 1933, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ սրտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1980), Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
Ծնվել է | հուլիսի 24, 1933 (89 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան (1957) |
Մասնագիտություն | սրտաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1973) և պրոֆեսոր (1980) |
Աշխատավայր | Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն և Տուլայի պետական համալսարան |
ԿենսագրությունԽմբագրել
Վազգեն Սեմերջյանը ծնվել է 1932 թվականին Թիֆլիսում։ 1957 թվականին ավարտել է Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտը։ 1957-1968 թվականներին եղել է Կալուգայի մարզի Կիրովի քաղաքային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի, այնուհետև` ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի փորձարարական կենսաբանության և բժշկության ինստիտուտի սիբիրյան բաժանմունքի (Նովոսիբիրսկ) արհեստական արյան շրջանառության լաբորատորիայի վարիչ, 1968-1994 թվականներին` ՀՀ առողջապահության նախարարության Սրտաբանության, վնասվածքաբանության և օրթոպեդիայի ինստիտուտի գիտքարտուղար, Առողջության հանրապետական կենտրոնի գլխավոր բժիշկ, 1994-2004 թվականներին` Տուլայի պետական համալսարանի պրոֆեսոր, 2005 թվականից` ՀՀ ավանդական բժշկության համալսարանի պրոռեկտոր[1][2]։
Աշխատանքները վերաբերում են սիրտանոթային վիրաբուժության, վնասվածքաբանության, վերակենդանացման, առողջապահության կազմակերպման խնդիրներին։ 1964 թվականին Ալեքսանդր Միքայելյանի հետ կիրառել է արհեստական արյան շրջանառության իր ստեղծած սարքը (սրտի բնածին արատների վիրահատությունների ժամանակ)[1]։
Ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ է։
ԱնդամակցությունԽմբագրել
- ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի անդամ, 1995
- Գիտնականների միջազգային ակադեմիայի անդամ, Ավստրիա, 2001
- «Բանբեր բժշկական նոր տեխնոլոգիաների» (ռուսերեն) հանդեսի խմբագրական խորհրդի անդամ, 1995
- Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի Հիմնարար բժշկա-կենսաբանական հետազոտությունների բաժանմունքի պատվավոր անդամ
ԳրականությունԽմբագրել
- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
- ↑ Семерджян Вазген Вардкесович