Վազգեն Մնացականյան

հայ գրականագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մնացականյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վազգեն Միքայելի Մնացականյան (հոկտեմբերի 15, 1915(1915-10-15)[1], Գետաշեն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 10, 1998(1998-10-10), Երևան, Հայաստան[2]), հայ խորհրդային գրականագետ, քննադատ։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1962)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։ Հանդես է եկել նաև Վազգեն Դարբնի գրական անունով։

Վազգեն Մնացականյան
Ծնվել էհոկտեմբերի 15, 1915(1915-10-15)[1]
ԾննդավայրԳետաշեն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 10, 1998(1998-10-10) (82 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու[1] (1962)
Մասնագիտությունգրականագետ և քննադատ
ԱշխատավայրՀՀ ԱԳՆ, Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն, Գրական թերթ[1], ՀԳՄ, Խորհրդային գրականություն[1] և Գրականության ինստիտուտ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Կենսագրություն

խմբագրել

Վազգեն Մնացականյանը ծնվել է 1915 թվականին, Ադրբեջանական ԽՍՀ Խանլարի շրջանի Գետաշեն գյուղում։ 1933 թվականին ավարտել է Կիրովաբադի մանկավարժական տեխնիկումը և մինչև 1935 թվականը որպես հայոց լեզվի ուսուցիչ աշխատել է հայրենի գյուղում։ 1939 թվականին ավարտել է Լենինգրադի օտար լեզուների ինստիտուտի ֆրանսերենի ֆակուլտետը։ Ապա սովորել է նույն ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1941-1945 թվականներին ծառայել է Կարմիր բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1946-1947 թվականներին աշխատել է ՀԽՍՀ արտաքին գործերի նախարարությունում, 1947-1948 թվականներին՝ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում։ 1953-1958 թվականներին աշխատել է Հայաստանի գրողների միությունում որպես ավագ խորհրդական։ 1948-1953 թվականներին եղել է «Գրական թերթ»-ի, 1958-1961 թվականներին՝ «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիրը։ 1962 թվականին «Գեղամ Սարյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1971 թվականից եղել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի տեղակալ։ Մնացականյանի ուսումնասիրությունների ասպարեզը սովետահայ գրականության արդիական խնդիրներն են։ 1958 թվականին տպագրվել է նրա «Գրական հարցեր» գիրքը։ «Գեղամ Սարյանի պոեզիան» (1963, ռուսական հրատարակչություն «Գեղամ Սարյան», 1964) աշխատությամբ Մնացականյանն արժեքավորել է բանաստեղծի գրական վաստակը։ Հրատարակել է «Ժամանակի հետ» (1968), «Տարիներ և ճակատագրեր» (1978), «Քննադատի աշխարհը» (1981) քննադատական, գրականագիտական հոդվածների ժողովածուները[3][4]։ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը 1975 թվականին բեմադրել է նրա «Նյուրնբերգյան վերջաբան» դրաման (հեղինակակից Հրաչիա Ղափլանյան)։

Պարգևներ

խմբագրել

Պարգևատրվել է Կարմիր աստղի 2 շքանշանով։

  • Գրական հարցեր, Երևան, Հայպետհրատ, 1958, 286 էջ։
  • Գեղամ Սարյանի պոեզիան, Երևան, 1963, 259 էջ։
  • Ժամանակի հետ (քննադատական հոդվածներ), Երևան, 1968, 411 էջ։
  • Իլիկ Մուկուչը (հեքիաթ), Երևան, «Հայաստան», 1972, 30 էջ։
  • Տարիներ և ճակատագրեր, Երևան, «Սովետական գրող», 1978, 375 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 652—653.
  2. «zarkfoundation - Վազգեն Մնացականյան». zarkfoundation.com.
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  4. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 324։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վազգեն Մնացականյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 652