Վադի Արաբա անցակետ կամ Իցհակ Ռաբինի անցակետ (արաբ․՝ تقاطع وادي عربة‎‎‎‎, եբրայերեն՝ מעבר יצחק רבין‎), միջազգային սահմանային անցակետ, որը նաև հանդիսանում է Իսրայելի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան թագավորության բաժանարար սահմանագիծ[1]։

Վադի Արաբա անցակետի հորդանանյան տերմինալը

Վադի Արաբա անցակետը գտնվում է Հորդանանի Աքաբա և Իսրայելի Էյլաթ քաղաքների միջև։

Պատմություն խմբագրել

Այն բացվել է 1994 թվականի օգոստոսի 8-ին։

Ունի զբոսաշրջային կարևոր նշանակություն, այն նաև կապում է երկու պետությունները միմյանց հետ։ 2006 թվականի փետրվարին իսրայելացիները իրենց սահմանային տերմինալը վերանվանել են Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինի անունով։

Վադի Արաբա միջազգային անցակետը բաց է շաբաթվա գրեթե բոլոր օրերին։ Բացառություն են կազմում միայն իսլամական օրացույցով նախատեսված ոչ աշխատանքային գլխավոր օրը՝ Իսլամական նոր տարին և հուդդայական «Յոմ Քապուրը»՝ քավության օրը։

Ըստ 2010 թվականի տվյալների՝ 465,059 մարդ և 8,007 տրանսպորտային միջոց հատել է Վադի Արաբա ավտոճանապարհը՝ հատելով իսրայելա-հորդանանյան սահմանը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վադի Արաբա անցակետ». Վերցված է 17.10.2016-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)