Վադիմ Տրապեզնիկով
Վադիմ Ալեքսանդրովիչ Տրապեզնիկով (ռուս.՝ Вадим Александрович Трапезников, 1905, Մոսկվա - 1994, Մոսկվա), էլեկտրամեքենաշինության, ավտոմատիկայի և կառավարման պրոցեսների բնագավառների խորհրդային գիտնական։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1960, թղթ․ անդամ՝ 1953), սոցիալիստական աշխատանքի հերոս (1965)։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։ Ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (1928)։
Վադիմ Տրապեզնիկով Вадим Трапезников | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 28, 1905 Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | օգոստոսի 15, 1994 (88 տարեկան) կամ օգոստոսի 5, 1994[2] (88 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | ակադեմիկոս և ինժեներ-էլեկտրիկ |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | էլեկտրատեխնիկա[3], Ավտոմատացում[3] և Կիբեռնետիկա[3] |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան |
Կոչում | ԽՍՀՄ ԳԱ անդամ և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[3] |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Կենսագրություն խմբագրել
1930-1941 թվականներին դասախոսել է Մոսկվայի էներգետիկական ինստիտուտում (1939 թվականից՝ պրոֆեսոր)։ 1941 թվականից աշխատում է Ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի ինստիտուտում (այժմ՝ Կառավարման պրոբլեմների ինստ․), 1951 թվականից՝ տնօրեն։ 1954 թվականից՝ Մոսկվայի ֆիգիկա-տեխ․ ինստիտուտի ամբիոնի վարիչ, 1959 թվականից՝ ԽՍՀՄ ավտոմատ կառավարման ազգային կոմիտեի նախագահ, 1965—1982 թվականներին՝ ԽՍՀՄ գիտության և տեխնիկայի պետ․ կոմիտեի նախագահի առաշին տեղակալ։ Հիմնական աշխատությունները վերաբերում են էլեկտրական մեքենաների և տրանսֆորմատորների հաշվարկի, ավտոմատ կարգավորման համակարգերի մոդելավորման մեթոդներին, գիտա-տեխնիկական առաջընթացի էկոնոմիկային։ Տրապեզնիկովը մասնակցել է ԽՍՀՄ-ում առաջին էլեկտրոնային մոդելավորվող տեղակայանքների ստեղծման աշխատանքներին։ Հունգարիայի և Չեխոսլովակիայի ԳԱ պատվավոր անդամ։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1951)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Трапезников Вадим Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |