Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վագուլա (այլ կիրառումներ)

Վագուլա (էստ․՝ Vagula järv, հին՝ Վագգոլա[1]), լիճ Էստոնիայում։ Տեղակայված է Վիրումաա նահանգում՝ Վիռու քաղաքից 2 կմ դեպի արևմուտք[2]։ Լճի միջով անցնում է Վիհանդու գետը[3]։ Գետի հոսանքով 2 կմ դեպի ներքև տեղակայված է Տամուլա լիճը։

Վագուլա
էստ․՝ Vagula järv
57°50′46″ հս․. լ. 26°54′46″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Երկիր Էստոնիա
Վարչատարածքային բաժանում Վիրումաա
Հայելու բացարձակ բարձրությունը 69,2 մ
Երկարություն 4,6 կմ
Լայնություն 1,7 կմ
Ավազանի մակերեսը 5,187 կմ²
Ամենամեծ խորությունը 11,5 մ
Միջին խորությունը 5,2 մ
Ջրահավաքի մակերեսը 495 կմ²
Թափվող գետերը Վիհանդու
Սկիզբ առնող գետերը Վիհանդու

Վագուլա լճի ափին են տեղակայված Յավերե, Ռոոզիզարե և Յուբա գյուղերը։ Լճի հարավային ափի մոտ է գտնվում Վագուլա երկաթուղային կայարանը։

Լճի մակերեսը կազմում է 518,7 հա։ Երկարությունը արևելքից դեպի արևմուտք կազմում է 4,6 կմ, լայնությունը՝ 1,7 կմ[4]։ Ամենամեծ խորությունը 11,5 մ է, միջին խորությունը՝ 5,2 մ[5]։ Ափերը ցածր են, մեծ մասամբ ավազային կամ խճային[2]։ Լճի ջրի մակարդակը 1934 թվականին նվազել է ավելի քան մեկ մետրով։ Ներկայում լիճը տեղակայված է ծովի մակարդակից 69,2 մ բարձրության վրա[4]։ 1974 թվականին ակստեղ կազմակերպվել է «Վագուլա» ձկնաբուծական տնտեսությունը[6]։

Լճում բնակվում են տարբեր տեսակի ձկներ՝ բրամ, պերկես, աքերին, մանրածածան, գայլաձուկ, յազ, գետածածան, կարմրախայտ, գետային օձաձուկ, լին, շիղաձուկ, գետային քարադիազ և այլն։ Ջրլող թռչուններից լճի ափերին բնադրում են մեծ սուզակներ, սև փարփարներ, կռնչան բադեր, հողամաղիկներ, թշշան կարապներ և այլն[2][4]։ 1960-ական թվականների սկզբի տվյալներով՝ լճի ձկնամթերքը շատ չէր՝ շուրջ 20 կգ/հա[7]։ Մասնագետները լիճը դասում են մեզոտրոֆիկ լճերի շարքում[8]։

Վագուլա լիճը հանգստի սիրված վայր է։ Այստեղ պարբերաբար անցկացվում են ձկնորսության մրցույթներ[4]։

XX դարի սկզբին Վագուլա լճի մոտ հայտանբերվել են բրոնզե հնագույն իրեր, որոնցից պահպանվել է հինգերորդ դարի ճարմանդ՝ պատրաստված կարմիր ու սպիտակ էմալից, և հարթ լծաղեղ[9]։ Լճում գտնվել են նաև մամոնտի ու զուբրի ոսկորներ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Всеобщий географический и статистический словарь. Часть 3. Том 1. М. 1843.
  2. 2,0 2,1 2,2 «Озеро Вагула». visitestonia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  3. Калевипоэг. 2013
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Andrey Yavnashan (2015 թ․ հոկտեմբերի 20). «Рыбалка и кости мамонта — едем на озеро Выгула!». journalist.delfi.ee. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  5. Альфа и омега: Кратк. справ. 1990. С. 111
  6. Восьмая сессия Верховного совета Эстонской ССР восьмого созыва (отчёт). Таллин. 1975
  7. Герд С. В., Жадин В. И. Реки, озёра и водохранилища СССР, их фауна и флора. — М., 1961. — 599 с.
  8. Третья прибалтийская орнитологическая конференция. Тексты докладов. 1957.
  9. Światowit, Объемы 24-25. Państwowe Wydawn. Naukowe., 1962

Գրականություն խմբագրել

  • Aare Mäemets. Eesti NSV järved ja nende kaitse. Tln., 1977
  • Вага А. Я. Летний планктон озёр Тамула и Вагула. Тарту. 1923.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վագուլա (լիճ)» հոդվածին։