Սև փարփար
Սև փարփար
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Ջրահովվիկներ
Ցեղ Փարփար
Տեսակ Սև փարփար
Լատիներեն անվանում
Fulica atra
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  Տարածվածություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Սև փարփար, (լատ.՝ Fulica atra) ջրահովվիկների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Fulica atra

Արտաքին կառուցվածքԽմբագրել

Մարմնի երկարարությունը 36-38 սանտիմետր է, թևերի բացվածքը՝ 70-80 սանտիմետր, կենդանի զանգվածը՝ 500-1100 գրամ։ Հասունի փետրածածկի ընդհանուր գունավորումը սև է, որովայնը՝ մոխրագույն երանգով։ Ճակատի ակնառու վահանաձև կոշտուկն ու կտուցը սպիտակ են։ Մատների լողակները ժանյականման են, կտուցը՝ կարճ ու սուր, աչքերը՝ կարմրագորշագույն։ Երիտասարդի ընդհանուր փետրածածկը մուգ մոխրագույն է, վզի առջևի և դիմային մասերը՝ ավելի բաց գույնի, կտուցը՝ մոխրագույն։ Հանրապետությունում համարվում է բնադրվող, չվող թռչուն, հանդիպում է բոլոր բնական և արհեստական ջրավազաններում ու լճերում, մասնավոռապես Սևանում, Արփա լճում և Արարատյան հարթավայրի ճահճուտներում ու լճակներում։

ԿենսակերպԽմբագրել

Օրվա մեծ մասն անցկացնում է ջրի վրա։ Վտանգի դեպքում արագ սուզվում է կամ թռիչքի դիմում ծուլորեն, ջրից պոկվում է դժվարությամբ՝ թափավազքի օգնությամբ՝ թևերի հաճախակի թափահարումներով, հաջորդ պահին վայրէջք է կատարում ծանրորեն ջուրն ընկնելով։ Սև փարփարներն ամբողջ կյանքի ընթացքում ապրում են երամներով։ Բնակվում է բոլոր բնական և արհեստական ջրավազաններում, ճահճուտներում, լճերում, դանդաղահոս գետերում։ Սնվում է ջրային բույսերով, որդերով, միջատներով։ Հարսանեկան խաղերն ընթանում են արուների անզիջում պայքարով՝ ճակատ առ ճակատ հարձակումներով, թևերի ու ոտքերի հարվածներով և ականջ ծակող սուր ճիչերով։ Սև փարփարները բնադրում են զույգերով՝ եղեգնուտում։

ԲույնըԽմբագրել

Բույնը (տրամագիծը՝ 30- 40 սանտիմետր) նման է հարթակի, կառուցում են արուն և էգը՝ եղեգի ցողուններից կամ տերևներից՝ ապրիլ-հունիսին։ Առաջին ձվադրումը կատարվում է ապրիլի առաջին կեսից։ Դնում է 53 միլիմետր տրամագծով, մոխրավուն, սև պտերով 6-12 ձու։ Թխսակալում են արուն և էգը՝ 21-22 օր։ Հուլիս-օգոստոսին 65-80 օրական ձագերը լիարժեք տիրապետում են թռիչքին։

Որսի տարածված թռչուն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։