Սպիրո Ագնյու
Սպիրո Թեոդոր Ագնյուն (անգլ.՝ Spiro Agnew, ծնված Սպիրոս Անագնոստոպուլոս, հուն․՝ Σπύρος Αναγνωστόπουλος, անգլ.՝ Spiros Anagnostopoulos, նոյեմբերի 9, 1918[1][2][3][…], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 17, 1996[1][2][3][…], Բեռլին, ԱՄՆ, Ուիստեր շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), ազգությամբ հույն քաղաքական գործիչ։ 1969-1973 թթ. Ռիչարդ Նիքսոնի կառավարման շրջանում եղել ԱՄՆ-ի փոխնախագահը։ 1967-1969 թթ. եղել է Մերիլենդի նահանգապետը։ Երկու անգամ՝ 1968 և 1972 թթ., ընտրվել է ԱՄՆ-ի փոխնախագահ։ Նախատեսել է 1976 թվականի ընտրություններում պայքարել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցնելու համար։ Հանդես է եկել աֆրոամերիկացիների իրավունքների համար ծավալված շարժման դեմ, ընդդիմացել է նաև վիետնամական պատերազմի հակառակորդներին։ 1973 թվականի հունիսին հրապարակվել են նրա ֆինանսական որոշ չարաշահումների (հարկերի վճարումից խուսափել, կաշառք վերցնել) մասին պատմող նյութեր, և դատական հետաքննություն է սկսվել։ 1973 թվականի հոկտեմբերի 10-ին Ագնյուն հրաժարվել է դատավճիռը վիճարկել, ինչը մամուլի կողմից մեկնաբանվել է որպես մեղադրական եզրակացության կետերից առնվազն մեկի ընդունում (մասնավորապես հրաժարվել է բացատրել 1967 թվականին ստացած գումարի ծագումը)։ Այս լույսի ներքո էլ նա ստիպված է եղել հրաժարական տալ ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնից։ Այդ պաշտոնում նրան փոխարինել է Ջերալդ Ֆորդը։ Իսկ Ագնյուն կյանքի մնացած մասն անցակցրել է խաղաղ պայմաններում, հազվադեպ է մասնակցել հանրային իրադարձությունների, քննարկումների։ Այդ ընթացքում գրել է մեկական վեպ ու հուշերի գիրք, որոնցում ջանացել է պաշտպանել իր գործունեության արդարացիությունը։
Սպիրո Ագնյու Spiro Agnew | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1918[1][2][3][…] |
Ծննդավայր | Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[4] |
Մահացել է | սեպտեմբերի 17, 1996[1][2][3][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, ԱՄՆ, Ուիստեր շրջան, Մերիլենդ, ԱՄՆ |
Գերեզման | Dulaney Valley Memorial Gardens[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | Եպիսկոպոսյան եկեղեցի |
Կրթություն | Ջոնս Հոփքինսի համալսարան, Ֆորեստ պարկ ավագ դպրոց, Բալթիմորի իրավաբանական դպրոցի համալսարան և University of Baltimore? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և փաստաբան |
Ամուսին | Ջուդի Ագնյու |
Զբաղեցրած պաշտոններ | ԱՄՆ փոխնախագահ, Մերիլենդի կառավարիչ և Բալտիմոր շրջանի ներկայացուցիչ |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Spiro Agnew Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.britannica.com/biography/Spiro-Agnew
- ↑ Find A Grave — 1996.
Գրականություն խմբագրել
- Agnew, Spiro T. (1980). Go Quietly ... or Else. New York: William Morrow and Co., Inc. ISBN 978-0688036683.
- Boller, Paul F. (1984). Presidential Campaigns. New York: Oxford University Press. ISBN 978-0-19-503420-2.
- Chester, Lewis; Hodgson, Geoffrey; Page, Bruce (1969). American Melodrama: The Presidential Campaign of 1968. New York: The Viking Press. ISBN 978-0670119912.
- Coffey, Joseph P. (2015). Spiro Agnew and the Rise of the Republican Right. Santa Barbara, CA: ABC-CLIO. ISBN 978-1440841415.
- Cohen, Richard M.; Witcover, Jules (1974). A Heartbeat Away: The Investigation and Resignation of Vice President Spiro T. Agnew. New York: The Viking Press. ISBN 978-0553068887.
- Coyne, James R. Jr. (1972). The Impudent Snobs: Agnew vs. the Intellectual Establishment. New Rochelle, NY: Arlington House. ISBN 978-0870001543.
- Csicsek, Alex (2011). «Spiro T. Agnew and the Burning of Baltimore». In Elfenbein, Jessica (ed.). Baltimore '68:Riots and Rebirth of an American City. Philadelphia: Temple University Press. ISBN 978-1439906620.
- Feerick, John D. (2014) [1976]. The Twenty-Fifth Amendment: Its Complete History and Application (Third ed.). New York: Fordham University Press. ISBN 978-0823252008.
- Kabaservice, Geoffrey (2012). Rule and Ruin: the Downfall of Moderation and the Destruction of the Republican Party. New York: Oxford University Press. ISBN 978-0199768400.
- Levy, Peter B. (Winter 2013). «Spiro Agnew, the Forgotten Americans and the Rise of the New Right». The Historian. 75 (4): 707–739. doi:10.1111/hisn.12018. S2CID 143087991.
- Manchester, William (1975). The Glory and the Dream: A Narrative History of America 1932–1972. London: Michael Joseph. ISBN 978-0718113865.
- Troy, Gil; Schlesinger, Arthur M.; Israel, Fred L. (2012). History of American Presidential Elections, 1789–2008. Vol. 3 (4 ed.). New York: Facts on File. ISBN 978-0816082209.
- Wepman, Dennis (2001 թ․ հոկտեմբեր). Carnes, Mark C.; Barraty, John (eds.). «Agnew, Spiro T.». American National Biography Online. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
- Witcover, Jules (1972). White Knight: The Rise of Spiro Agnew. New York: Random House. ISBN 978-0394472164.
- Witcover, Jules (2007). Very Strange Bedfellows. New York: Public Affairs. ISBN 978-1586484705.
Հղում խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիրո Ագնյու» հոդվածին։ |