Օրդինատոր (լատին․՝ ordinator – կարգի բերող, կարգադրող), բուժկանխարգելիչ հիմնարկներում աշխատող բժիշկ, որն անմիջականորեն զբաղվում է բուժկանխարգելիչ աշխատանքներով՝ բաժանմունքի վարիչի ղեկավարությամբ։

Հիվանդանոցում օրդինատորը ինքնուրույն այցելում է հիվանդներին, հետևում բժշկական պրոցեդուրաներին, նշանակում է բուժում, ներկայացնում է հիվանդության պատմությունը, հերթապահում հիվանդանոցում։

Պոլիկլինիկայում օրդինատորը որպես տեղամասային բժիշկ կամ բժիշկ-մասնագետ ընդունում է հիվանդներին, նշանակում բուժում, լրացնում ամբուլատոր հիվանդների բժշկական քարտը, իրականացնում դիսպանսերացում։

Գրականություն

խմբագրել
  • Большая советская энциклопедия
  • Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 590