Սևիմ Դագդալեն

թուրքական ծագում ունեցող գերմանացի քաղաքական գործիչ

Սևիմ Դագդալեն (թուրք.՝ Sevim Dağdelen; սեպտեմբերի 4, 1975(1975-09-04)[1], Դույսբուրգ, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), թուրքական ծագում ունեցող գերմանացի քաղաքական գործիչ, Ձախեր կուսակցության անդամ, Բունդեսթագի պատգամավոր:

Սևիմ Դագդալեն
թուրք.՝ Sevim Dağdelen
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 4, 1975(1975-09-04)[1] (45 տարեկան)
ԾննդավայրԴույսբուրգ, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մայրենի լեզութուրքերեն
ԿրթությունՄարբուրգի համալսարան (2001)[2], Կյոլնի համալսարան (անհայտ)[2] և Ադելաիդայի համալսարան (2002)
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող և թարգմանիչ
Զբաղեցրած պաշտոններԳերմանական Բունդեսթագի անդամ[1], Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ և Գերմանական Բունդեսթագի անդամ[3]
Քաղաքական կուսակցությունThe Left?
Պարգևներ և
մրցանակներ
Q1201875?
ԱնդամությունCommittee on Foreign Affairs?, Vereinte Dienstleistungsgewerkschaft? և Rote Hilfe e.V.?
Կայքsevimdagdelen.de
Sevim Dağdelen Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է թուրք-էմիգրանտի ընտանիքում: 1997 թվականին ավարտել է դպրոցը և Մարբուրգի համալսրանում սկսել է սովորել օրենքներ, 2001- 2002-ական թվականներին սովերել է Ադալայիդի համալսարանում, իսկ ավելի ուշ՝ Քյոլնի համալսարանում:

1993-2001-ական թվականներին եղել է Ժողովրդավարական աշխատանքային միությունների ֆեդերացիայի երիտասարդական կոմիտեի անդամ: 2003 թվականի փետրվարից եղել է կոմիտեի գործկոմի անդամ: 2005 թվականի մարտին դարձել է Գերմանիայում ներգաղթյալների ֆեդերացիայի հիմնադիրներից մեկը:

Աշխատել է թարգմանչուհի: Համագործակցում է գերմանական և թուրքական ԶԼՄ-ների հետ:

2005 թվականին ընտրվել է բունդեսթագի պատգամավոր՝ հաղթանակ տանելով Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի դաշնային ընտրական շրջանից մեկում: Համարվում է արտաքին գործերի կոմիտեի անդամ: Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը հանդիպել է Ջուլիան Ասանժի հետ:

Նրա հարցման համաձայն՝ Գերմանիայի խորհրդարանի գիտական կոմիտեն հաստատել է 2019 թվականի վերջին Թուրքիայի և Լիբիայի Սարաջի կառավարության միջև ստորագրված բացառիկ տնտեսական գոտիների մասին համաձայնագրի ոչ լեգիտիմությունը, որը, խախտելով միջազգային ծովային իրավունքը, անտեսում է հունական կղզիների և Կիպրոսի տնտեսական գոտիները: Դրանից հետո Դագդալենը պնդել է՝ «Յուրաքանչյուր ոք, ով Թուրքիայի նախագահի նման խախտում է տարածաշրջանում իրավունքը և ագրեսիվ արտաքին քաղաքականությամբ աջակցում է տարածաշրջանում իսլամիստական ահաբեկչությանը, չի կարող լինել մեր գործընկերը»[4]:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել