Սևապոչ նապաստակ
Սևապոչ նապաստակ[1][2], կամ կալիֆոռնիական նապաստակ[2] (լատին․՝ Lepus californicus), նապաստակների ամենատարածված տեսակները, որոնք հայտնաբերվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմտյան մասում և Մեքսիկայում[3]։
Սևապոչ նապաստակ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Lepus californicus
J. E. Gray, 1837
|
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Բնութագիր
խմբագրելՍևապոչ նապաստակն ունի երկար ականջներ և երկար, հզոր հետևի ոտքեր։ Երկարությամբ հասնում է 47-ից 63 սմ, քաշը տատանվում է 1,5-ից 3 կգ։ Էգերը մի փոքր ավելի մեծ են, քան արուները։ Ընդհանուր առմամբ, սեռական դիֆորֆիզմը չի արտահայտվում[4]։ Պոչի երկարությունը 5-ից 11 սմ է, ականջները` 10-ից 13 սմ երկարության, բայց չափազանց լայն[5]։ Հնարավոր է, որ այդպիսի աներևակայելի զարգացած ականջները չոր, տաք կլիմայական պայմաններում մարմնի ջերմաստիճանը կարգավորելու սարքերից մեկն են։ Մեծ քաշըը թույլ է տալիս արագ վատնել ավելորդ ջերմությունը առանց քրտինքի[6]։
Մարմնի վերին մասը գույնը մոխրագույն-շագանակագույն է, փորը՝ սպիտակավուն։ Նապաստակի մեջքին կա սև գծեր, իսկ պոչը՝ սև[7]։
Տարածվածություն
խմբագրելՍևապոչ նապաստակը նապաստակի ամենատարածված տեսակն է ԱՄՆ-ի արևմուտքում և Մեքսիկայում։ Բնակվում է չոր լանդշաֆտներում, կիսաանապատներում, տափաստաններում՝ ծովի մակարդակից մինչև 3700 մետր բարձրության վրա[8]։
Կենսակերպ
խմբագրելԱկտիվ է լուսաբացին և գիշերը։ Օրվա ընթացքում այն թաքնվում է թփերի ստվերներում։ Նրանք վարում են միայնակ ապրելակերպ՝ պաշտպանվելով գիշատիչներից, առաջին հերթին իրենց մորթով և 50-ից 60 կմ/ժամ արագությամբ։ Բացի այդ, նապաստակները ունակ են կանգնած դիրքից ցատկել մինչև 6 մ հեռավորության վրա[9]։
Սնունդ
խմբագրելՆապաստակի այս տեսակի սնունդը հիմնականում բաղկացած է խոտաբույսերից և բույսերի կանաչ մասերից, ինչպես նաև ծառերի ճյուղերից և կեղևից ու կակտուսներից[10]։ Միևնույն ժամանակ, կենդանիները անընդհատ ուտում են, քանի որ նրանք շատ մեծ կարիք ունեն բուսական սննդի։ Ջրի անհրաժեշտությունը շատ ցածր է, կենդանիները ստանում են ամբողջ անհրաժեշտ ջուրը սննդից[5]։
Բազմացում
խմբագրելԷգը տարեկան ունենում է երեքից չորս անգամ հղիություն, որը տևում է 41-47 օր, որից հետո ծնվում են առնվազն 5-6 ձագ, ավելի հաճախ` 3-ից 4-ը։ Ձագերը ծնվում են արդեն լիարժեք ձևավորված և ծննդյան առաջին օրերից ի վիճակի են խոտ ուտել։ Էգը հոգ է տանում աճող սերնդի մասին մոտ 3-ից 4 օրվա ընթացքում, իսկ հետո թողնում է ձագերին[11]։
Անազատության մեջ նապաստակների կյանքի տևողությունը 5-ից 6 տարի է, սակայն բնության մեջ նրանք մահանում են հիվանդությունների, գիշատիչների և այլ պատճառներով շատ ավելի վաղ[12]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Полная иллюстрированная энциклопедия. «Млекопитающие» Кн. 2 = The New Encyclopedia of Mammals / под ред. Д. Макдональда. М.: Омега. 2007. էջ 440. ISBN 78-5-465-01346-8..
{{cite book}}
: Check|isbn=
value: invalid character (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 2,0 2,1 Флскснштсйи, К. (1984-01). «Краткий русско-немецкий я немецко-русский словарь Кристофа Шхядта». Zeitschrift für Slawistik. 29 (4–6). doi:10.1524/slaw.1984.29.46.914. ISSN 2196-7016.
- ↑ Mammal species of the world : a taxonomic and geographic reference. Wilson, Don E., Reeder, DeeAnn M. (3rd ed ed.). Baltimore: Johns Hopkins University Press. 2005. ISBN 0-8018-8221-4. OCLC 57557352.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն)CS1 սպաս․ այլ (link) - ↑ Wild mammals of North America : biology, management, and economics. Chapman, Joseph A., Feldhamer, George A. Baltimore: Johns Hopkins University Press. 1982. ISBN 0-8018-2353-6. OCLC 7555725.
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link) - ↑ 5,0 5,1 Fatehi, Mohammad; Pieper, Rex D.; Beck, Reldon F. (1988 թ․ սեպտեմբերի 15). «Seasonal Food Habits of Blacktailed Jackrabbits (Lepus californicus) in Southern New Mexico». The Southwestern Naturalist. 33 (3): 367. doi:10.2307/3671769. ISSN 0038-4909.
- ↑ McArthur, E. Durant.; Welch, Bruce L. (1986). Proceedings : Symposium on the Biology of Artemisia and Chrysothamnus : Provo, Utah, July 9-13, 1984 /. Ogden, Utah :: Intermountain Research Station, Forest Service, U.S. Dept. of Agriculture,.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ YOM-Tov, Y. (1967). «ON THE TAXONOMIC STATUS OF THE HARES. (GENUS LEPUS) IN ISRAEL». Mammalia. 31 (2). doi:10.1515/mamm.1967.31.2.246. ISSN 0025-1461.
- ↑ McArthur, E. Durant.; Welch, Bruce L. (1986). Proceedings : Symposium on the Biology of Artemisia and Chrysothamnus : Provo, Utah, July 9-13, 1984 /. Ogden, Utah :: Intermountain Research Station, Forest Service, U.S. Dept. of Agriculture,.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Petersen, Margaret. (1981). Trends in recreational use of national forest wilderness /. [Ogden, Utah?] :: U.S. Dept. of Agriculture, Forest Service, Intermountain Forest and Range Experiment Station,.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Acta Zoologica. 64 (1). 1983-03. doi:10.1111/azo.1983.64.issue-1. ISSN 0001-7272 http://dx.doi.org/10.1111/azo.1983.64.issue-1.
{{cite journal}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Alexander, Billy G. (1984). A Classification of forest habitat types of the Lincoln National Forest, New Mexico /. Fort Collins, Colo. :: Rocky Mountain Forest and Range Experiment Station, Forest Service, U.S. Dept. of Agriculture,.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Grinnell, J.; Orr, R. T.; Vorhies, Charles T.; Taylor, Walter P. (1934-08). «The Life Histories and Ecology of Jack Rabbits, Lepus alleni and Lepus californicus ssp., in Relation to Grazing in Arizona». Journal of Mammalogy. 15 (3): 259. doi:10.2307/1373860. ISSN 0022-2372.
Գրականություն
խմբագրել- Troy L. Best: Lepus californicus. Mammalian Species. 530, 1996, S. 1-10 [1]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևապոչ նապաստակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևապոչ նապաստակ» հոդվածին։ |