Սևանյան գնայուկ

միջատների տեսակ
Սևանյան գնայուկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Գնայուկ բզեզներ (Carabidae)
Ցեղ Dyschirius
Տեսակ Սևանյան գնայուկ (D. sevanensis)
Միջազգային անվանում
Dyschirius sevanensis

Սևանյան գնայուկ (լատին․՝ Dyschirius sevanensis), գնայուկ բզեզների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

4,8-5,5 մմ մարմնի երկարությամբ, նեղ, խիստ ուռուցիկ, փայլուն, մանր մարմնով բզեզ է։ Մարմնի գունավորումը սև է՝ շատ թե քիչ է արտահայտված պղնձագույն շողողյունով[1]։

Տարածվածություն խմբագրել

Համարվում է Հայաստանի էնդեմիկ տեսակ։ Հայաստանում հայտնի է Սևանա լճի ափում (Շորժա գյուղի մոտակայք, քաղաք Մարտունի, քաղաք Սևան, Մասրիկ գետի գետաբերան)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում է ավազոտ լողափերում՝ անմիջապես ջրագծի մոտ։ Բզեզներն ու թրթուրներն ապրում են խոնավ ավազում՝ փորելով նեղ անցքեր։ Սնվում են մանր խեցնակերպերով և նրանց դիերով[1]։

Պահպանություն խմբագրել

Փոքր արեալով տեսակ է և միոցենյան մերձափնյա ֆաունայի ռելիկտ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները տեղ-տեղ կայուն են և բարձր։

Վտանգման հիմնական գործոններն են լողափերի վրա ռեկրեացիոն ազդեցությունը, որը հանգնցնում է ավազի խտացմանը։ Ջրափնյա գծի կտրուկ փոփոխությունները հավանաբար, կապված են Սևանա լճի մակարդակի բարձրացմանը ուղղված միջոցառումների իրականացման հետ։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևանյան գնայուկ» հոդվածին։