Սևագիր:Վասիլի I-ի ներքին և արտաքին քաղաքականությունը

Վասիլի Դմիտրևիչ
Ծնվել է դեկտեմբերի 30, 1371թ
Ազգություն ռուս
Ծնողներ Դմիտրի Իվանովիչ Դոնսկոյ, Մեծ դքսուհի Եվդոկիա

Վասիլի I-ի ներքին և արտաքին քաղաքականությունը[խմբագրել | խմբագրել կոդը] խմբագրել

Վասիլի I Դմիտրիևիչ, Մոսկվայի մեծ իշխան Դմիտրի Դոնսկոյի ժառանգորդը(դեկտեմբերի 30, 1371, Մոսկվա - փետրվարի 27, 1425, Մոսկվա)Մոսկվայի և Վլադիմիրի մեծ դուքս 1389 թվականից: Նա եղել է Դմիտրի Իվանովիչ Դոնսկոյի և Մեծ դքսուհի Եվդոկիայի ավագ որդին:

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է Սուրբ Բարսեղ Կեսարացու հիշատակի տոնակատարությունից մեկ օր առաջ և իր անունը ստացել նրա պատվին, հետագայում նրան պատկերել է իր կնիքների վրա:

1382 թվականի օգոստոսին Ոսկե Հորդայի խանը Թոխտամիշը ավերեց Մոսկվան,իսկ աշնանը խանի դեսպանը Մոսկվայից հեռացնելով մետրոպոլիտ Կիպրիանոսին՝ Ոսկե Հորդայի դեմ ռուսական հողերի համախմբման կողմնակիցին, Դմիտրի Իվանովիչին տվեց Մեծ Դուքս պաշտոնը,այնուհետև պատանդ վերցրեց վերջինիս որդուն՝ Վասիլիին։1386-ին 14-ամյա Վասիլին փախավ Հորդայից Մոլդովական իշխանությունների կառավարիչ` Պիտեր Մուշատայի մոտ:1387 թվականի ամռանը Վասիլին Լիտվա է ժամանել Կոստանդնուպոլսից ճանապարհորդող մետրոպոլիտ Կիպրիանոսի հետ միասին։ Կիպրիանոսը համոզեց Վիտաուտասին գլխավորել հակալեհական կոալիցիան և նշանեց Վիտաուտասի դստերը՝ Սոֆիային, Վասիլի Դմիտրիևիչի հետ։ 1389 թվականի մայիսի 19-ին Դմիտրի Իվանովիչը մահացավ, Վասիլին դարձավ Մոսկվայի մեծ դուքս: 1390 թվականի մարտի 6-ին Կիպրիանոսը ժամանում է Մոսկվա և 1391 թվականի հունվարի 9-ին Վասիլի Դմիտրիևիչին ամուսնացնում Սոֆյա Վիտովտովնայի հետ։

Վասիլի Դմիտրևիչի իշխանությունը խմբագրել

1389 թվականին Դմիտրի Դոնսկոյի մահից հետո Վասիլին Հորդայից ստացավՌուսաստանում կառավարելու իրավունք:Ռուսաստանի ներսում իրեն պաշտպանելու համար Վասիլին ստիպված էր բանակցություններ վարել ամենավտանգավոր մրցակիցների հետ՝ իր հորեղբոր՝ Վլադիմիր Անդրեևիչի և

իր եղբայր Յուրի Դմիտրիևիչի հետ:Քաղաքական հարցերը լուծելիս Վասիլիին օգնեց Կիպրիանոսը:Արդեն 1392-ին Վասիլին կատարեց իր առաջին ձեռքբերումը ՝ Հորդայից գնելով Նիժնի Նովգորոդը, որը նախկինում պատկանում էր Գորոդեցի արքայազն Բորիս Կոնստանտինովիչին, և վերջինիս ուղարկեց հարկադիր բնակություն Սուզդալ՝ բաժանելով նրան իր ընտանիքից:

Հարաբերություններ Լիտվայի Մեծ Դքսության հետ խմբագրել

Վասիլի I-ը դաշինքի մեջ է մտել Լիտվայի հետ (1392) և չի հակադրվել 1395 թվականին Սմոլենսկում Լիտվայի ազդեցության հաստատմանը։ Վեց ամիս անց Վասիլին Սմոլենսկում հանդիպում անցկացրեց իր աներոջ հետ, որտեղ քննարկեց սահմանային և կրոնական հարցերը։

Միևնույն ժամանակ Թոխտամիշը, ով ցանկանում էր վերադարձնել Ոսկե Հորդայի գահը, որը կորցրել էր Լենկ-Թեմուրի կողմից Հորդայի պարտությունից հետո, օգնության համար դիմեց Վիտովտին՝ խոստանալով նրան դարձնել ամբողջ Ռուսաստանի և Նովգորոդի տիրակալ։Նույն թվականին արքայազն Օլեգ Ռյազանսկին կազմակերպեց Սմոլենսկի գրավումը։ Վիտովտի հովանավորյալ և Կուլիկովոյի ճակատամարտի մասնակից արքայազն Ռոման Միխայլովիչ Բրյանսկին սպանվել է, իսկ Օլեգի փեսան Յուրի Սվյատոսլավիչը հաստատվել է Սմոլենսկում։Երբ 1405-ին Վիտովտը արշավեց Պսկովի դեմ և գրավեց Կոլոժեն, Վասիլի I-ը սկսեց բանակ հավաքել նրա դեմ՝ իր դրոշի տակ կանչելով Տվերացիներին և թաթարներին. սկսվեց Լիտվա-Մոսկվա պատերազմը (1406-1408): 1406 թվականի գարնանը հակառակորդ ազգականների զորքերը հանդիպեցին Պլավա գետի մոտ, բայց ամեն ինչ ավարտվեց զինադադարով: Առանց Տվերի բնակիչների իմացության կնքված այս զինադադարը վիրավորեց Տվերի արքայազնին, որը հաջորդ տարի հրաժարվեց աջակցել Վասիլի I-ին։

1408 թվականին,Մոսկվայի Մեծ Դքսի հրամանով սկսվեց Կրեմլի հզորացումը։ Նույն թվականին Վիտովտը գրավեց Օդոևին։ Դրան ի պատասխան Վասիլին հարձակվեց Լիտվայի վրա՝ գրավելով Դմիտրովեց ամրոցը, որը պահպանում էր Ուգրա գետի մոտ գտնվող Վյազմա տանող ճանապարհը։ Ռուսական և Լիտվայի բանակները միավորվեցին Ուգրայի վրա, որտեղ նրանք կանգնեցին միմյանց դեմ գրեթե կես ամիս, բայց ոչ մի ճակատամարտ չեղավ և խաղաղություն կնքվեց։ Սա ժամանակին քայլ էր Վասիլի Դմիտրիևիչի կողմից, քանի որ նույն թվականին հարձակում տեղի ունեցավ ռուսական հողերի վրա Էդիգեյի զորքերի կողմից, որոնք միաժամանակ արշավեցին Լիտվայի հարավային ռուսական ունեցվածքը:

Հարաբերություններ Հորդայի հետ խմբագրել

Վասիլին դադարեց ենթարկվել Ոսկե Հորդային այն բանից հետո, երբ մոնղոլները ջախջախիչ պարտություն կրեցին 1395 թվականին Լենկ Թեմուրից: 1407-1408 թվականներին Իվան Դմիտրևվիչը՝ արքայազն Պրոնսկին, Էդիգեյի օգնությամբ գրավեցին Ռյազանը:

Ծանոթագրություն խմբագրել

  1. Литвина А. Ф., Успенский Ф. Б. Выбор имени у русских князей в X—XVI вв. Династическая история сквозь призму антропонимики. — М.: Индрик, 2006. — 904 с. — 1000 экз. — ISBN 5-85759-339-5. С. 227.
  2. Шабульдо Ф. М. Земли Юго-Западной Руси в составе Великого княжества Литовского Архивная копия от 29 октября 2013 на Wayback Machine