Կիպրիանոս Կարթագենացի (լատին․՝ Thascius Caecilius Cyprianus, մոտ 200[1][2][3][…], Կարթագեն, Հռոմեական կայսրություն - սեպտեմբերի 14, 258, Carthage, Հռոմեական կայսրություն), Կարթագենի (Հյուսիսային Աֆրիկա) եպիսկոպոս, Ընդհանրական Եկեղեցու հայր։ Լինելով մեծահարուստի որդի՝ ստացել է իր ժամանակի լավագույն կրթությունը։ Դարձել է հռետոր, պերճախոսության ու փիլիսոփայության ուսուցիչ՝ դասավանդելով կարթագենյան դպրոցներից մեկում։ Քրիստոնեություն է ընդունել 46 տարեկանում, իսկ 248 թ. օծվել Կարթագենի եպիսկոպոս։ 258 թ.՝ Վալերիանոս կայսեր հալածանքների ժամանակ, մերժելով զոհ մատուցել կուռքերին՝ գլխատվել է։

Կիպրիանոս
Ծնվել է՝մոտ 200[1][2][3][…]
ԾննդավայրԿարթագեն, Հռոմեական կայսրություն
Մահացել է՝սեպտեմբերի 14, 258 մահապատիժ
Վախճանի վայրCarthage, Հռոմեական կայսրություն
ԵրկիրՀին Հռոմ
գրող, քահանա, փիլիսոփա և կաթոլիկ եպիսկոպոս
Հավատքքրիստոնեություն և կաթոլիկություն

Հեղինակ է աստվածաբանական մի շարք աշխատությունների և շուրջ 80 հովվական նամակների՝ գրված հալածանքի տարիներին տարբեր առիթներով։ Աստվածաբանների համար մեծարժեք է հատկապես Եկեղեցու մասին Կիպրիանոսի վարդապետությունը, որն արդի եկեղեցաբանության հիմնական աղբյուրներից մեկն է։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել