Սևագիր:Հանցավորությունը Հայաստանի առաջին հանրապետությունում

Հանցավորությունը։ Հայաստանի առաջին հանրապետությունում

1918թ-ի մայիսի 28-ին  «Դաշնակցություն» կուսակցության գլխավորած Հայոց Ազգային Կենտրոնական Խորհուրդը իրեն հռչակեց «Հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն» ։

«Հակառակ աննպաստ պայմաններին, ներքին կյանքում էլ Հայաստանը հետզհետե ամրանում ու բարգավաճում էր, - գրել է վարչապետ Ս․Վրացյանը»։ 1919թ-ի ամռանը Հայաստանը արդեն կազմակերպված պետություն էր, երկիրը բաժանված էր 10 գավառների՝ համապատասխան վարչությամբ ու դատաստանական իշխանությամբ։ Մայիսի 28-ին Ղամարղլու, Վաղարշապատ, Աշտարակ, Իգդիր, Կողբ, Ղարաքիլիսիա, Ջալալ   Օղլի, Դիլիջանի գյուղերը վերածվեցին քաղաքների։ Հայաստանի հանրապետությունը ծնվեց դժվարին պայմաններում՝ 1915 թ․ Մեծ Եղեռն, երկարատև պատերազմ, 100 հազարավոր գաղթականություն, տնտեսական քայքայվածություն, ավերածություն, սով, համաճարակ, չորս  կողմից թուրք-թաթարական, թշնամական օղակ ևն։

Ժամանակաշրջանը ՝ իշխանության ներկայացուցիչների բնութագրմամբ

խմբագրել

1918 թվականի գարնանը Երևանում, Դիլիջանում և Էջմիածնում ստեղծվեցին Հեղափոխական տրիբունալներ։ Նպատակ ունենալով արմատախիլ անել հանցավորությունն ու անարխիան ՝ նրանք գործել են «վճռական, բոլորովին չհոգալով գործի քննությունն ապահովել դատավարական երաշխիքներով։ Դատավճիռները վերջնական էին, և չէին թույլատրվում ոչ վճռափոխություն, ոչ բեկանում»(Ռ, Ավագյան)։

Այսպես է գրել Արդարադատության նախարար Ս․Հարությունյանը 1918 թ․ դեկտեմբերին՝ «Հայաստանի տարածքում գործող Հեղափոխական տրիբունալների գործող վերաբերյալ գործերով օրինագծի» կապակցությամբ։ Այդ տրիբունալները վերացվեցին 1918թ․ դեկտեմբերի 6-ի օրենքով։ Երևանում հիմնված Դատաստանական պալատը բաղկացած էր Քաղաքացիական և Քրեական դեպարտամենտներից, այն հանդես էր գալիս համակարգում, որպես 3-րդ օղակ, համարվում էր վճռափոխ դատարան։

Նախարարների Խորհրդի 1919 թ․ հունիսի 6-ի որոշմամբ Դիլիջանի գավառում մտցվեց զինվորական դրություն։ Բնակչությանն ուղղված իր հայտարարության մեջ Հյուսիսային ջոկատի պետ գեներալ-մայոր Բաղդասարովը տեղեկացնում էր, որ այն անձինք, որոնք մեղավոր կճանաչվեն կողոպուտի, դասալքության և իշխանությանը դիմադրություն ցույց տալու մեջ, կպատժվեն զինվորական ժամանակի օրենքներով, ընդհուպ մինչև մահապատիժ։ Այդ նպատակով ստեղծվեցին ռազմադաշտային դատարաններ։

1919 թ․ հունիսի 8-ին Նախարարների Խորհուրդը, ի լրումն 1919թ․ մայիսի 28-ին Ներման մասին ակտի, որոշեց․

  • Ազատազրկման ձևով նշանակված բոլոր պատիժները և տուգանքները, որոնք արձակվել են մինչև 1919թ․ մայիսի 28-ը կատարված հանցագործությունների ու զանցանքների համար, կրճատել կիսով չափ։
  • Բոլոր այն անձանց,որոնք մինչև 1919թ․ մայիսի 28-ին կատարված հանցագործությունների համար դատապարտվել են մահապատժի, մահապատիժը փոխարինել տաժանակիր աշխատանքով՝ 15 տարվա ժամկետով։
  • Բոլոր այն անձանց, որոնք մինչև 1919թ․ մայիսի 28-ը կատարված հանցագործությունների  համար դատապարտվել են ցմահ տաժանակրության, պատիժը փոխարինել տաժանակրությամբ՝ 12 տարվա ժամկետով։
  • Քաղաքացիական գերատեսչության բոլոր անձանց, որոնք մինչև 1919թ․ մայիսի 28-ը կատարված հանցագործությունների ու զանցանքների համար դատապարտվել են հատուկ պատիժների, պատիժները փոփոխել։
  • Զինվորական գերատեսչության բոլոր անձանց, որոնք մինչև 1919թ մայիսի 28ը դատապարտվել են ուղղիչ աշխատանքների, պատիժները փոփոխել։

Հայաստանի տարածքում պետք է գործեր 17 բանտ, բայց գործում էին միայն 9ը։ Իշխանության սխալ վարույթի պատճառով բանտերը իրենցից ներկայացել են վայրեր ՝ մահվան դատապարտվածների համար։

Դատախազական հսկողությունն ու քննչական իշխանությունները զրկված են եղել հանցագործներին կալանքի տակ պահելուց, գիտակցելով, որ բանտարկել՝ նշանակում է մահվան դատապարտել մարդուն։ Ամենուր մոլեգնում էին տիֆը և համաճարակային հիվանդությունները։ Բանտ ընկնելու առաջին իսկ օրվանից, բանտարկյալներն աղերսում էին իրենց գնդակահարել, քանի որ այդպիսի պայմաններում ընկնելն անտանելի էր։ Նույնիսկ քննիչները և այլ իշխանությունները անգամ չէին փորձում բանտ մտնել՝ վախենալով վարակից։

1920թ․ մայիսի 24-ին մինիստր-նախարար Հ․Օհանջանյանի ստորագրությամբ հրապարակվեց Օրենք՝ «Հասարակության հացի անմիջական կարիքները հոգալու մասին», որտեղ ասվել է, հետևյալը՝

  • Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի մինչև սույն տարվա օգոստոսի 1-ը իրավունք ունի իր մոտ պահելու ընտանիքի ամեն մի շնչի 3 փութ հացահատիկ կամ ալյուր։
  • Ով որ այս քանակից ավել հացահատիկ կամ ալյուր ունի, յուրաքանչյուր վայրում սույն Օրենքը հրատարակելու օրից սկսած 2 շաբաթվա ընթացքում պարտավոր է հայտնել տեղական կոմիսարին։
  • Յուրաքանչյուր շնչին թողնելիք 3 փթից ավելի ամբողջ հացահատիկը կամ ալյուրը հանձնվում է կառավարությանը, որի փոխարժեքը կառավարությունը պարտավոր է վճարել կամ դրամով,կամ հունձից հետո՝ հացահատիկով․․․.

Եթե 2 շաբաթվա ընթացքում ցույց չտրվի սույն Օրենքի մեջ հիշված քանակից ավելի հացահատիկն ու ալյուրը,գտնվելու դեպքում կառավարությունը  պիտի գրավի առանց որևէ հատուցման և հանցավորին ենթարկի պատժի՝ բանտարկության՝ մինչև 3 ամիս և մինչև 100,000 ռուբլի տուգանքի։

Ժամանակաշրջանը՝ ընդդիմության ներկայացուցիչների բնութագրմամբ

խմբագրել

Ալեքսանդրապոլի կոմիտեն հայց է ներկայացրել 1919 թվականի ընտրությունների ժամանակ «Դաշնակցության» կողմից կատարված զանգվածային խախտումների և բռնությունների մասին, այդ թվում՝ քվեաթերթիկների բաժանման, ընտրողների վրա բռնի ազդեցության և քվեաթերթիկների փոխարինման վերաբերյալ։ Ընտրողները դատարան են դիմել նաև «Դաշնակցության» ներկայացուցիչների ապօրինի գործողությունների, սպառնալիքների և քվեաթերթիկների փոխարինման համար։ Եղել են նաև ընտրողների, այդ թվում՝ տարեց ու հիվանդ կանանց վրա բռնի ներգործության դեպքեր՝ ստիպելու նրանց քվեարկել հ. 2-ի, այսինքն «դաշնակցություն» կուսակցության օգտին։ Նման գործողությունները խաթարում են վստահությունը ժողովրդավարական գործընթացի նկատմամբ և պահանջում են լուրջ ուշադրություն և հնարավոր պատժամիջոցներ իրավապահ մարմինների և դատարանների կողմից։

Անձի և սեփականության դեմ ուղղված հանցագործություններ

խմբագրել

Դատախազը 1918 թվականին ընդգծեց, որ ոստիկաններն ու նրանց օգնականները հաճախ մասերից բացակայում էին, ինչը թույլ չէր տալիս քաղաքացիներին ժամանակին հայտնել հանցագործությունների մասին, այդ թվում՝ սպանության և գողության աղմկահարույց դեպքերի մասին։ Արդարադատության նախարարը նաև նշել է անապահովությունն ու անարխիան, որոնք բացասաբար են անդրադարձել տնտեսության և հասարակական կարգի վրա։ Հանցագործության դեմ պայքարի համար ՆԳ նախարարը կարգադրել է վարչակազմին և ոստիկանությանը հանցագործությունների համար դատապարտված անձանց համար մինչև երեք ամիս վարչական ազատազրկում կիրառել։ Որպես օրինակ՝ Ամիրխանովը գյուղի բնակչին դատապարտել է մեկ ամսվա ազատազրկման՝ սիստեմատիկ գողության և ահաբեկչության համար։ Ոստիկանությունը վճռական միջոցներ է ձեռնարկել գողության և ավազակային հարձակման դեմ։ Գյուղական բնակավայրերում անվտանգության բազմաթիվ բողոքներ են եղել։ Գրանցվել է բազմաթիվ սպանության և գողության դեպքեր, օրինակ՝ Ղարաքիլիսա նահանգում գրանցվել է 58 սպանություն և 60 գողություն։ Դատախազն ընդգծել է դատաբժշկական փորձագետների ավելի լավ աշխատանքի անհրաժեշտությունը։

Զինվորական հանցագործություններ

խմբագրել

1918-20թթ հայկական բանակում դասալքության և ռազմական հանցագործությունների հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել և այն լուծելու համար միջոցներ են ձեռնարկվում օրենսդրական և վարչական իշխանությունների ջանքերով։

Ներկայացվում են մի շարք պատմական փաստաթղթեր՝ կապված Հայաստանում դասալքության և զինվորական ծառայությունից խուսափելու խնդրի հետ։ Նշվում է պատերազմի նախարարի կոչը բնակչությանը՝ հորդորելով քաղաքացիներին միանալ բանակ և դատապարտել նրանց, ովքեր խուսափում են ծառայությունից։ Հետևյալը նկարագրում է ժամանակավոր օրենքի ընդունումը, որն արգելում է զինվորական ծառայության վկայական չունեցող անձանց աշխատանքի ընդունելը։

Այնուհետև բացահայտվում է այս օրենքի բովանդակությունը, ներառյալ պատիժները դասալքության հետ կապված տարբեր կատեգորիաների անձանց համար, ինչպիսիք են պաշտոնյաները, դասալիքներին ապաստանած զինվորականները և մասնավոր անձինք։ Նշվում է նաև զորակոչի տարիքի բարձրացումը և երկրի տարբեր մարզերում դասալքության դեմ պայքարի միջոցառումները։

Իշխանությունները միջոցներ են ձեռնարկում զանգվածային դասալիքների դեմ պայքարելու համար, ներառյալ դասալիքներին ձերբակալելը և պատիժների  ու տուրքերի մեծացումը։ Սակայն վերահսկողության բացակայությունը և տեղական իշխանությունների անգործությունը ավելի են խորացնում խնդիրը, և դասալքությունը գնալով ավելի է տարածվում։ Ռազմական հանցագործությունները, ինչպիսիք են ռազմական գույքի ոչնչացումը և թշնամու ուժերի հետ համագործակցությունը, նույնպես վատթարացնում են  իրավիճակը։ Իր հերթին, ոստիկանությունն ու կոմիսարները ոչ միշտ են արդյունավետորեն հաղթահարում այդ խնդիրները, ինչը հանգեցնում է դասալքության հետագա աճին։ Սա լուրջ մարտահրավերներ է ստեղծում դժվարին ժամանակներում հայկական զինված ուժերի կարգապահության և մարտունակության ապահովման համար։

  • 1919 թվականին Դիլիջանի գավառում գրանցվել է կյանքի դեմ ուղղված 91 հանցագործություն, գողության 32 դեպք։
  • 1920 թվականին առաջարկվեց ռազմական դրության օրենսդրություն՝ պայմանավորված հանցավորության մակարդակի աճով։
  • 1920 թվականին կյանքի և ունեցվածքի դեմ ուղղված հանցագործությունները կազմում էին բոլոր հանցագործությունների զգալի մասը։ Երեւանի Դատական պալատի դատախազը նշել է անհամարժեքության պատճառով գործերը զինվորական դատարան փոխանցելու աննպատակահարմարությունը։ Սա ցույց է տալիս հանցագործության մասշտաբները, ներառյալ սպանություններն ու կողոպուտները, որոնք կատարվել են նաև զինվորականների նկատմամբ։

Հանցավորության աճին ի պատասխան՝ օրենք է ընդունվել  Արտահերթ դատարանի մասին՝ քննելու չարաշահումների գործերը։

Հանցագործության բոլոր դեպքերը փոխանցվել են Արտահերթ քննչական հանձնաժողով։ Քրեական գործ է հարուցվել տարբեր նախարարությունների, ռազմական և այլ գերատեսչությունների տասնյակ պաշտոնյաների, ինչպես նաև պատգամավորների, այդ թվում՝ պատգամավոր Սիրակ Գրիգորյանի և ԱԺ ղեկավար Տեր-Մկրտչյանի նկատմամբ։ Որոշում է կայացվել Երևանի դատական պալատի հատուկ ներկայության մասին։

Հանցավորության դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով Ներքին գործերի նախարարը հետևյալ հանձնարարությունն էր տվել Հայաստանի Տարածքի Վարչակազմի  միլիցիայի կոմիսարին. «Երկրում զարգացող անարխիայի, թալանի, ավազակության և այլ աննորմալ երևույթների կանխման նպատակով՝ լիազորում եմ Ձեզ... անձանց, որոնք մերկացվել են այս կամ այն հանցագործություններ կատարելու մեջ, ենթարկել վարչական (արտադատական) բանտարկության՝ երեք ամսից ոչ ավելի ժամանակով, Ձեր հայեցողությամբ»։ Այսպիսի բանտարկությունը չնպաստեց հանցավորության դեմ մղվող պայքարին։ Պրակտիկայում քրեական հանցագործության և վարչական զանցանքի միջև տարբերություն չտեսնելը չէր կարող նպաստել հանցագործությունների նվազեցմանը։

Հանցագործությունների բացահայտման հանցավորության աճը` նվազեցման նպատակով անհրաժեշտ էր համարվել կատարել հետևյալը.

  • Ներքին գործերի նախարարության լիակատար չմիջամտելը դատական գործերին։
  • Իրենց վարկաբեկած միլիցիայի բոլոր պաշտոնյաների հեռացում։
  • Միլիցիայի պաշտոնյաների լիակատար ենթարկում դատախազական հսկողությանը և դատական տեղերի բոլոր օրինական պահանջների անառարկելիորեն ու ճիշտ կատարում և լիակատար աջակցություն։

Հանցավորության կառուցվածքը Հայաստանի Առաջին Հանրապետությունում հիմնականում իրենից ներկայացնում էր հետևյալ հանցագործությունների համակցությունը՝ Պետական հանցագործություններ. Անձի դեմ ուղղված հանցագործություններ. Սեփականության դեմ ուղղված հանցագործություններ. Զինվորական հանցագործություններ։

Օգտագործված գրականության ցանկ

խմբագրել

Ա. Հակոբյան, Հայաստանի Հանրապետության(1918֊1920թթ) Երևան, 1992, էջ 11-12,14։

Ալ. Խատիսյան. Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը։ Բեյրութ, 1968, էջ 149։

Հայ ժողովրդի պատմություն։ Հատոր 7,Երևան,1967,էջ 49։

Հայ ժողովրդի պատմություն։ Հատոր 7, էջ 57-58։

ՀՀ Պետական պատմական կենտրոնական արխիվ, ֆ. 404, ց.1, գ.71,թ.1։

Արտակարգ Դատարանին։ - Ռ.Ա. ։

Ռ․ Ավագյան (1918-1920) Հանցավորությունը Հայաստանի առաջին հանրապետությունում․Երևան։ ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության եվ Իրավունքի Ինստիտուտ, 1995։

Ս. Վրացյան. Հայաստանի Հանրապետություն։ Փարիզ, 1928, էջ 320։

Վ.Ա. Պարսամյան, Շ.Ռ. Հարությունյան. Հայ ժողովրդի պատմություն։ Երևան, 1979թ, էջ 426։

Վ. Ա. Պարսամյան, Շ. Ռ. Հարությունյան. Հայ ժողովրդի պատմություն, էջ 428։