Տիֆի պատվաստանյութերը կանխում են որովայնային տիֆը[1]։ Մի քանի տեսակներ լայնորեն կիրառելի և հասանելի են՝ տիֆի կոնյուգացված պատվաստանյութը, Ty21a (դա կենդանի պատվաստանյութ է, որը տրվում է ներքին ընդունման եղանակով՝ օրալ, բերանացի) և Vi պատիճավորված պոլիսախարիդային պատվաստանյութը[1]։ Նրանք մոտ 30-իվ 70%-ով արդյունավետ է առաջին երկու տարիների ընթացքում, կախված կոնկրետ պատվաստանյութից[2]։ Vi-rEPA պատվաստանյութի արդյունավետությունը  ցուցադրվել է երեխաների շրջանում[2]։

Տիֆի վակցինա

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առաջարկում է պատվաստում բոլոր այն շրջանների երեխաներին, որտեղ այդ հիվանդությունը տարածված է[3]։ Հակառակ դեպքում, նրանք խորհուրդ են տալիս պատվաստել բարձր ռիսկային խմբերի անձանց[3]։ Պատվաստումները քարոզելը նաև կարող է օգտագործվել հիվանդության բռնկումների վերահսկման նպատակով[3]։ Կախված պատվաստանյութից, լրացուցիչ չափաբաժինները խորհուրդ են տրվում յուրաքանչյուր 3-ից 7 տարի ժամկետով[3]։ ԱՄՆ-ում պատվաստանյութը խորհուրդ է տրվում միայն կիրառել բարձր ռիսկ ունեցող այնպիսի անձանց մոտ, ինչպիսիք են ճանապարհորդները, ովքեր գնում են այն շրջանները, որտեղ այդ հիվանդությունը տարածված է[4]։

Ներկայիս պատվաստանյութերը շատ անվտանգ են[5]։ Աննշան կողմնակի ազդեցություններ կարող են առաջանալ ներարկման տեղում[5]։ Ինյեկցիոն (ներարկվող) պատվաստանյութը անվտանգ է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքում և ներքին ընդունման պատվաստանյութը (օրալ, բերանացի) կարող է օգտագործվել այնքան ժամանակ, քանի դեռ ախտանիշները առկա չեն[5]։ Թեև չի հետազոտվել հղիության ընթացքում, սակայն ոչ կենդանի պատվաստանյութը համարվում է ավելի անվտանգ, իսկ կենդանի պատվաստանյութը խորհուրդ չի տրվում կիրառել[5]։

Առաջին անգամ տիֆի պատվաստանյութը մշակվել 1896 թ․ Ալմորթ Էդվարդ Ռայթի, Ռիչարդ Պֆեյֆերի և Վիլհելմ Կոլլի կողմից[6]։ Ներկայումս կողմնակի ազդեցությունների պատճառով նոր դեղաձևեր են առաջարկվում[7]։ Տիֆի պատվաստանյութը ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում, առավել արդյունավետ և անվտանգ դեղամիջոցներ են՝ անհրաժեշտ առողջապահության համակարգում[8]։ Մեծածախ արժեքը զարգացող երկրներում կազմում է մոտ 4.44 ԱՄՆ դոլար 2014 թվականի դրությամբ[9]։ ԱՄՆ-ում նրանք արժեն 25-50 ԱՄՆ դոլար[10]։ 

Բժշկական կիրառումը խմբագրել

 Ty21a-ն, Vi պատիճավորված պոլիսախարիդային պատվաստանյութը և Vi-rEPA-ն արդյունավետ են որովայնային տիֆի ցածր կողմնակի ազդեցությունները նվազեցնելու գործում[2]։ Նոր պատվաստանյութերը, ինչպիսիք են Vi-ՏՏ-ը (PedaTyph), սպասում են դաշտային փորձարկումների, որպեսզի ցուցադրվի դրանց արդյունավետությունը բնական ազդեցության նկատմամբ[2]։ 

Օրալ պատվաստանյութը՝ Ty21a-ն, կանխում է որովայնային տիֆ առաջանալու դեպքերի շուրջ կեսը պատվաստումներից հետո առաջին երեք տարիների ընթացքում։ Ներարկվող Vi պոլիսախարիդային պատվաստանյութը կանխել է որովայնային տիֆի դեպքերի մոտ երկու երրորդը դեպքերի առաջին տարում և ունեցել է  շուրջ 55% գումարային արդյունավետության երրորդ տարում։ Պատվաստանյութերի արդյունավետությունը ցուցադրվել է միայն 2 տարեկանից մեծ երեխաների շրջանում[2]։ Vi-rEPA պատվաստանյութը, որը ներարկվող պատվաստանյութի նոր միացություն է, կարող է ավելի արդյունավետ կանխել հիվանդությունը շատ երեխաների շրջանում մինչև 5 տարեկանը[11]։ Վիետնամում փորձարկումների ընթացքում 2-ից 5 տարեկան երեխաների շրջանում պատվաստանյութի արդյունավետությունը կազմեց շուրջ 90%, իսկ ազդեցությունը պահպանվեց առնվազն 4 տարի[12]։

Ժամանակացույց խմբագրել

Կախված դեզաձևերից՝ կարելի է տալ սկսած երկու տարեկանից՝ (ViPS), վեց տարեկանից՝ (Ty21a) կամ 6 ամսական հասակից՝ (TCV)[13]։

Տեսակները խմբագրել

  • Vi պատիճավորված պատվաստանյութ՝ Typhim VI, Typherix (GSK)
  • Ty21a օրալ պատվաստանյութ՝ Vivotif (PaxVax)[14]
  • Համակցված հեպատիտ A և պատիճավորված պատվաստանյութ՝ ViVaxim և ViATIM, Hepatyrix (GSK)
  • Ակտիվացված ամբողջական բջջային պատվաստանյութը դեռ հասանելի է զարգացող աշխարհի որոշ մասերում 2008թ-ի տվյալներով[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 World Health Organization (2018 թ․ ապրիլի 4). «Typhoid vaccines: WHO position paper – March 2018» (PDF). Weekly epidemiological record. 93 (13): 153–172.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Milligan, R; Paul, M; Richardson, M; Neuberger, A (May 2018). «Vaccines for preventing typhoid fever». The Cochrane Database of Systematic Reviews: CD001261. doi:10.1002/14651858.CD001261.pub4. PMID 29851031.
  3. 3,0 3,1 3,2 3,3 World Health Organization (2018 թ․ ապրիլի 4). «Typhoid vaccines: WHO position paper – March 2018» (PDF). Weekly epidemiological record. 93 (13): 153–172.
  4. «Typhoid VIS». CDC. 2012 թ․ մայիսի 29. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 World Health Organization (2018 թ․ ապրիլի 4). «Typhoid vaccines: WHO position paper – March 2018» (PDF). Weekly epidemiological record. 93 (13): 153–172.
  6. Flower, Darren R. (2008). Bioinformatics for Vaccinology. Chichester: John Wiley & Sons. էջեր 40–41. ISBN 9780470699829. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  7. World Health Organization (2018 թ․ ապրիլի 4). «Typhoid vaccines: WHO position paper – March 2018» (PDF). Weekly epidemiological record. 93 (13): 153–172.
  8. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  9. «Vaccine, Typhoid». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  10. Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 317. ISBN 9781284057560.
  11. Lin, FY; Ho, VA; Khiem, HB; Trach, DD; Bay, PV; Thanh, TC; Kossaczka, Z; Bryla, DA; Shiloach, J; Robbins, JB; Schneerson, R; Szu, SC (2001 թ․ ապրիլի 26). «The efficacy of a Salmonella typhi Vi conjugate vaccine in two-to-five-year-old children». The New England Journal of Medicine. 344 (17): 1263–9. doi:10.1056/nejm200104263441701. PMID 11320385.
  12. Szu, SC (November 2013). «Development of Vi conjugate - a new generation of typhoid vaccine». Expert review of vaccines. 12 (11): 1273–86. doi:10.1586/14760584.2013.845529. PMID 24156285.
  13. World Health Organization (2018 թ․ ապրիլի 4). «Typhoid vaccines: WHO position paper – March 2018» (PDF). Weekly epidemiological record. 93 (13): 153–172.
  14. Helfand, Carley. PaxVax joins the marketed vaccines club with Crucell typhoid buy. FierceVaccines. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
  15. World Health Organization (2018 թ․ ապրիլի 4). «Typhoid vaccines: WHO position paper – March 2018» (PDF). Weekly epidemiological record. 93 (13): 153–172.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիֆի վակցինա» հոդվածին։