Սևագիր:«Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ»

«Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ»
Изображение логотипа
ՀապավումԱՈՒԱՀ
Միջազգային անվանումWEST UKRAINIAN NATIONAL UNIVERSITY YEREVAN EDUCATION AND RESEARCH INSTITUTE
ՀասցեԱվան, Աճարյան 31[1]
Կայքeftneu.am

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (հակիրճ` ԱՈՒԱՀ) անգլ.՝ WEST UKRAINIAN NATIONAL UNIVERSITY, AUA), Ուկրաինայի IV (բարձրագույն) կարգի հավատարմագիր ունեցող պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը հիմնադրվել է 1966թ. Տերնոպոլ քաղաքում:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

խմբագրել

1966թ. Տերնոպոլ քաղաքում բացվել է Կիևի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսատնտեսգիտական ֆակուլտետը:

1971 թվականին ֆինանսատնտեսագիտական ֆակուլտետի հիման վրա ստեղծվել է Տերնոպոլի ֆինանսատնտեսագիտական ինստիտուտը։

1994 թվականի օգոստոսի 29-ին Ուկրաինայի Նախարարների կաբինետի «Բարձրագույն ուսումնական հաստատությունների բարելավման մասին» թիվ 592 որոշման համաձայն՝ Տերնոպոլի ֆինանսատնտեսագիտական ինստիտուտի հիման վրա ստեղծվել է Տերնոպոլի ժողովրդական տնտեսության ակադեմիան:

2005 թվականի մարտի 30-ին Ուկրաինայի Նախարարների կաբինետը իր թիվ 72 հրամանով բավարարել է ուսումնական հաստատության գիտական խորհրդի, Տերնոպոլի մարզային պետական վարչության և Ուկրաինայի կրթության ու գիտության նախարարության խնդրանքը և ստեղծել է Տերնոպոլի պետական տնտեսագիտական համալսարանը:

2006 թվականի սեպտեմբերի 29-ին, հաշվի առնելով Տերնոպոլի պետական տնտեսագիտական համալսարանի գործունեության արդյունքների համազգային և միջազգային ճանաչումը, նրա նշանակալի ներդրումը ազգային կրթության և գիտության զարգացման գործում, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հրամանագրով համալսարանին շնորհվել է ազգային կարգավիճակ:

2020 թվականի օգոստոսի 25-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանը վերանվանվել է Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարան, և ստացել դասական բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ։

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԵՎԱՆԻ ԿՐԹԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

խմբագրել

Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի կրթության ու գիտության նախարարությունների փոխադարձ համաձայնությամբ ՀՀ և Ուկրաինայի կառավարությունների միջև կնքված միջպետական համաձայնագրի հիման վրա 2001թ. հոկտեմբերի 20-ին Երևանում բացվել է Ուկրաինայի կողմից Անդրկովկասում ստեղծված առաջին և միակ պետական համալսարանը՝ Տերնոպոլի ժողովրդական տնտեսության ակադեմիայի Երևանյան մասնաճյուղը, որն այսօր Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության և Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ վերանվանվել է Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ` Ուկրաինայի միակ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունը Ուկրաինայի սահմաններից դուրս[2]: Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի 03.04.2001թ. գիտխորհրդի որոշմամբ` ինստիտուտի տնօրեն է նշանակվել նույն բուհի շրջանավարտ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, կրթության վաստակավոր գործիչ, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս Սահակ Մերուժանի Ղուդրատյանը: Երևանի կրթագիտական ինստիտուտը Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի(Західноукраїнський національний університет)[3]կառուցվածքային ստորաբաժանումն է Երևանում: Ինստիտուտը հավատարմագրված է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության կողմից, ունի IV (բարձրագույն) կարգի հավատարմագիր, լիցենզավորված է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության կողմից 2001 թվականից:

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ

խմբագրել

2023 թվականին Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանը զբաղեցրել է 21-րդ տեղը Ուկրաինայի երկու հարյուր բուհերի մեջ «Top 200 Ukraine» բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշում և 18-րդ տեղը 239 համալսարանների միջև Ուկրաինայի համախմբված վարկանիշում: Համաձայն աշխարհի համալսարանների գիտական գործունեության որակի գնահատման արդյունքների, որը ձևավորվել է Google Scholar տվյալների բազայի կողմից՝ գիտնականների կատարած մեջբերումների վերլուծության որն իրականացրել է Webometrics-ը, ԱՈՒԱՀ-ն ընդգրկվել է լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների վեցյակում: Աշխարհի համալսարանների Webometrics Ranking Web-ում (Edition 2023) համալսարանը զբաղեցնում է 14-րդ տեղը Ուկրաինայի 300 բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում, իսկ միջազգային UniRank վարկանիշում՝ 17-րդ տեղը: SCImago Institutions Rankings-ի նորարարության ինովացիոն վարկանիշում ԱՈՒԱՀ-ն զբաղեցնում է պատվավոր 5-րդ տեղը։ Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանը Ուկրաինայում յոթերորդն է՝ հետազոտողների թվով, ովքեր ունեն Web of Science-ում պրոֆիլներ:

2010թ. հոկտեմբերի 18-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցած աշխարհի «Trade Leaders' Club» (Առևտրի առաջնորդներ) կազմակերպության կողմից Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտին շնորհվել է «ՆՈՐ ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՐԱԿԻ ՆՇԱՆ» հատուկ մրցանակ, իսկ ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը՝ որպես հմուտ և պրոֆեսիոնալ ղեկավար, պարգևատրվել է ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ : Պարգևատրման որոշումը կայացվել էր տվյալ կազմակերպության 112 երկրների 7000 անդամների կողմից:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

խմբագրել

Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում ուսուցումն իրականացվում է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով: Գործում է նաև ինստիտուտին կից մասնագիտական քոլեջ:

ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում գործում են հետևյալ բաժինները

  1. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ (Տուրիստական բիզնեսի կառավարում)
  2. ՄԵՆԵՋՄԵՆԹ ( Բիզնեսի կառավարում)
  3. ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՐԿՈՒՄ
  4. ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԻՆԺԵՆԵՐԻԱ
  5. ՖԻՆԱՆՍՆԵՐ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ (բանկային գործ)
  6. ՖԻՆԱՆՍՆԵՐ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ (մաքսային գործ)

Ուսման տևողությունը առկա և հեռակա կրթաձևերի համար 4 տարի է:

Շրջանավարտներն ստանում են Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի միջազգային ճանաչում ունեցող ՊԵՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄ՝ Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության կողմից:

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ

խմբագրել

Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը լավ համախմբված թիմ է, որը միավորում է գիտնականների փորձն ու իմաստությունը, արագությունը և եռանդը։ Ուսումնական գործընթացն ապահովում է պրոֆեսորադասախոսական կազմը՝ դոկտորներ, պրոֆեսորներ, գիտությունների թեկնածուներ և դոցենտներ, որոնք մի շարք գիտական աշխատանքների, դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակներ են: Մասնագետների պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակը հաստատվում է պետական և գերատեսչական մրցանակներով: Ինստիտուտի ամբիոնները կազմակերպում են միջազգային գիտական կոնֆերանսներ: Կազմակերպվում են նաև ուսանողական գիտաժողովներ` նվիրված կրթական և գիտական արդի հիմնախնդիրներին: Կոնֆերանսների զեկույցները տպագրվում են տարբեր ժողովածուներում:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

խմբագրել

Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանը համագործակցում է օտարերկրյա համալսարանների հետ կնքելով երկկողմ պայմանագրեր: Մինչ օրս կնքվել է 132 համաձայնագիր՝ գործընկեր համալսարանների հետ ավելի քան 33 արտասահմանյան երկրների՝ ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Շվեյցարիա, Ավստրիա, Նորվեգիա, Դանիա, Գեմանիա, Սլովակիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Բուլղարիա, Հունաստան, Չինաստան, Ղազախստան, Տաջիկստան, Մարոկկո և Էկվադոր: Համալսարանը վավեր անդամ է այնպիսի կազմակերպությունների, ասոցիացիաների և ցանցերի, ինչպիսիք են՝

  • Եվրոպական համալսարանների ասոցիացիա,
  • Միջազգային կրթության եվրոպական ասոցիացիա,
  • Համալսարանների մեծ կանոնադրություն,
  • Անդրսահմանային համագործակցության բուհերի ցանց,
  • Արևելյան Եվրոպայի համալսարանների ցանց,
  • Բալթյան համալսարանների ծրագիր,
  • Նորվեգական-ուկրաինական համալսարանների դաշինք:

ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

խմբագրել

Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի գրադարանը ինստիտուտի կարևոր կառուցվածքային միավոր է, որը նպաստում է դասախոսների և ուսանողների կրթական, հետազոտական և կրթամշակութային գործունեությանը: Գրադարանի առաքելությունն է ստեղծել, հավաքագրել, կազմակերպել և պահպանել համաշխարհային տեղեկատվական ռեսուրսները, որոնք համապատասխանում են ինստիտուտում ուսումնական գործընթացի և գիտահետազոտական աշխատանքի պահանջներին, իրականացնել ինստիտուտի կրթական և գիտական գործընթացները եվրոպական կրթական չափանիշներին համապատասխան՝ բարձրորակ և արագ մուտք գործելու տեղեկատվական տարածք ինչպես լոկալ, այնպես էլ հեռավար օգտվողների միջոցով: Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում գործում է երկու գրադարան՝ մասնագիտական և գեղարվեստական: Մասնագիտական գրադարանը հագեցած է մասնագիտական գրականությամբ: Ուսանողները օգտվում են ինստիտուտի էլեկտրոնային գրադարանից, որը Ժամանակակից բարձր տեխնոլոգիական տեղեկատվական համակարգ Է, այն ապահովում է տեղեկատվական ռեսուրսների շուրջօրյա հեռահար մուտք և հասանելի է ինստիտուտի կայքից: ԱՈՒԱՀ ազատ մուտքի ինստիտուցիոնալ պահուստի ամենահամակարգված էլեկտրոնային ռեսուրսը ներառում է այնպիսի բաժիններ, ինչպիսիք են.

  • թեզեր և ռեֆերատներ,
  • ուսանողների կուրսային և մագիստրոսական թեզեր,
  • մենագրություններ,
  • ԱՈՒԱՀ-ի գիտական հրապարակումներ,
  • գիտական և գիտագործնական կոնֆերանսների նյութեր,
  • ԱՈՒԱՀ-ի դասախոսների գիտական աշխատանքներ:

Արտաքին աղբյուրներ

խմբագրել
  1. ««ԱՐԵՎՄՏՅԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԵՎԱՆԻ ԿՐԹԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՏԱՐԱԾՔ». {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն); Unknown parameter |http://www.irtek.am/views/act.aspx?aid= ignored (օգնություն)
  2. ««ՀՀ-ում գործող լիցենզավորված արտերկրի պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղեր». {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն); Text "https://escs.am/am/news/13494" ignored (օգնություն)
  3. ««ԱՐԵՎՄՏՅԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»». {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն); Text "https://www.wunu.edu.ua/" ignored (օգնություն)