Սֆինքսի հանելուկը
Սֆինքսի հանելուկը (ռուս.՝ Загадка сфинкса), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1983 թվականին, ռեժիսոր Վլադիմիր Պեկարի կողմից, ըստ հին եգիպտական որմնանկարների մոտիվների։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Վլադիմիր Պեկար |
Սցենարիստ | Ալեքսանդր Տիմոֆեևսկի |
Հնչյունավորում | Միխայիլ Կոզակով |
Երաժշտություն | Էդուարդ Արտեմև |
Օպերատոր | Քաբուլ Ռասուլով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 րոպե |
Թվական | 1983 |
Սյուժե
խմբագրելՄի ժամանակ Հին Եգիպտոսում ապրում էր Ամոնեխտ անունով մի մարդ, որը թագավորական տոհմից էր։ Ամոնեխտը գաղտնի պապիրուսի վրա կարդացել էր, որ Պտախի գերեզմանում թաքնված է մի գիրք, որտեղ գրված է այն, ինչ պետք է կատարվեր Ամոնեխտի և արևի տակ ապրող բոլոր մարդկանց հետ։ Նա որոշում է իմանալ այդ մասին և գնում է գերեզմանի մոտ։ Որպեսցի ներթափանցի գերեզմանի մեջ, Ամոնեխտը արտաբերում է կախարդական «Մեռի՛ր, Պտախ, կորի՛ր, Պտախ, գալիս է ամենակարող Ռան, թող որ ես տեսնեմ սրբազան գիրքը» բառերը։ Հանկարծ լսվում է Սֆինքսի ձայնը. «Երբ սևը դառնա սպիտակ, իսկ սպիտակը` ոսկեգույն, և երբ հարցնողը կստանա հարցի պատասխանը, կբացվեն գերեզմանի դռները, և դու նորից կտեսնես սրբազան գիրքը։ Եթե գուշակես հանելուկը, գաղտնիքը կբացահայտվի, այլապես գերեզման բերող ճանապարհը մոռացիր»։ Ամոնեխտն ուշքի է գալիս անապատում։
Ժամանակ է անցնում, Ամոնեխտի հայրը մահանում է և պատանին դառնում է Եգիպտոսի տիրակալը։ Եվ շատ անգամներ նրան թվում է, թե նա գուշակել է Սֆինքսի հանելուկը, բայց նա ամեն անգամ սխալվում է։
Ամոնեխտը ծերանում է, և նրա աշակերտը նրան հարցնում է. «Արդյո՞ք դու գուշակեցիր Սֆինքսի հանելուկը», իսկ ծերունին պատասխանում է. «Այո։ Սֆինքսը ուզում էր, որ ես իմ կյանքն ապրեմ այնպես, ինչպես պետք է ապրի մարդը. իմ մազերը սպիտակել են, և ոսկեգույնով գրքի մեջ նշվել են իմ արած երեք գլխավոր գործերը, և պատասխանը ստացել է իմ աշակերտը. նա ում ես սիրել եմ ամբողջ սրտով», ասում է Ամոնեխտը և տխրությամբ ավելացնում. «Կատարվեց։ Կյանքն ապրված է»։ Գիշեր է գալիս, և ավարտվում է Սֆինքսի հանելուկը գուշակած մարդու մասին պատմությունը։
Հեղինակներ
խմբագրել- Սցենարի հեղինակներ` Վլադիմիր Պեկար, Ալեքսանդր Տիմոֆեևսկի
- Ռեժիսոր` Վլադիմիր Պեկար
- Բեմադրող նկարիչ` Տատյանա Կոլյուշևա
- Կոմպոզիտոր` Էդուարդ Արտեմև
- Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
- Օպերատոր` Քաբուլ Ռասուլով
- Բանաստեղծական տեքստի հեղինակ` Ալեքսանդր Տիմոֆեևսկի
- Տեքստը կարդում է` Միխայիլ Կոզակով
- Նկարիչ-մուլտիպլակատորներ` Վիոլետա Կոլեսնիկովա, Գալինա Զեբրովա, Մարինա Ոսկանյանց, Անտոնինա Ալյոշինա, Դմիտրի Կուլիկով, Սերգեյ Դյոժկին, Ալեքսանդր Մարկելով
- Նկարիչներ` Իրինա Սվետլիցա, Իրինա Սոբյանինա, Նիկոլայ Միտրոխին
- Ռեժիսորի օգնական` Օլգա Ապանասովա
- Մոնտաժող` Ելենա Բելյավսկայա
- Խմբագիր` Պյոտր Ֆրոլով
- Տնօրեն` Լիլիանա Մոնախովա
- Հեղինակնեռը ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։
Քննադատների արձագանք
խմբագրելՍակայն ռեժիսորի աշխատանքում կարևորը վեց ֆիլմերից բացկացած ազգագրական շարքն է, որը նկարահանվել է աշխարհի ժողովուրդների առասպելների, լեգենդների և արվեստի հուշարձանների հիման վրա։ Օրինակ` «Սֆինքսի հանելուկը» ֆիլմի մտահղացումը ծնվել է հին եգիպտաական որմնանկարների վերականգնման ժամանակ. «...հանկարծ որմնանկարները աննկատ միավորվում են մի պատմության մեջ, հորինվում է սյուժեն»։ Այս ֆիլմերում հնագույն մշակութային աշխարհների գեղատեսիլությունը, նրանց պլաստիկայի ինքնատիպությունը և աշխարհայացը Վլադիմիր Պեկարը մոտեցրել է մեզ, հասանելի դարձրել սովորական մարդու չպատրաստված գիտակցության ընկալման համար։ Պատմությունը մարդկային է դառնում, իսկ աշխարհը ձեռք է բերում հազարամյակների խորություն և համաերկրային տարածությամբ ընդարձակություն։
- Նատալյա Վենժեր, «Մեր մուլտֆիլմերը»[1]
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Наталия Венжер. Владимир Пекарь // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 Արխիվացված է Օգոստոս 31, 2007 Wayback Machine-ի միջոցով:
Արտաքին հղումներ
խմբագրել- «Սֆինքսի հանելուկը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Սֆինքսի հանելուկը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Владимир Пекарь — Энциклопедия отечественного кино