Սրտի տամպոնադա, որը հայտնի է նաև պերիկարդիալ տամպոնադա անվամբ, առաջանում է, երբ պերիկարդում (սիրտը շրջապատող պարկը) կուտակվում է հեղուկ, ինչը բերում է սրտի ճնշմանը[3]։ Սկիզբը կարող է լինել արագ և աստիճանաբար։ Ախտանշանները սովորաբար ընդգրկում են կարդիոգեն շոկին բնորոշ նշաններ, ներառյալ հևոց, թուլություն, գլխապտույտ և հազ։ Այլ ախտանշաններ կարող են կապված լինել հիմնական պատճառի հետ։

Սրտի տամպոնադա
Hemorragic effusion.jpg
Արյունային էքսուդատ
Տեսակհիվանդություն[1][2] և կրծքավանդակի հիվանդություն[2]
Պատճառքաղցկեղ, երիկամային անբավարարություն, կրծքավանդակի վնասվածք, պերիկարդիտ, տուբերկուլյոզ
Հիվանդության ախտանշաններհաճախասրտություն, հևոց, թուլություն, գլխապտույտ, հազ, ճնշման անկում
Բժշկական մասնագիտությունսրտաբանություն
Բուժումպերիկարդիոցենտեզ, պերիկարդիալ պատուհանի բացում
Cardiac tamponade Վիքիպահեստում

Սրտի տամպոնադայի տարածված պատճառներից են քաղցկեղը, երիկամային անբավարարությունը, կրծքավանդակի վնասվածքը և պերիկարդիտը։ Այլ պատճառներից են շարակցական հյուսվածքի հիվանդությունները, հիպոթիրեոզը, աորտայի պատռումը և սրտային վիրահատության բարդությունները[4]։ Աֆրիկայում համեմատաբար հաճախ հանդիող պատճառ է տուբերկուլոզը[5]։

Տամպոնադա կարելի է կասկածել ցածր զարկերակային ճնշման, լծային երկաների լայնացման, պերիկարդի քսման աղմուկի կամ սրտի տոների խլացման հիման վրա։ Հետագայում ախտորոշման համար հաշվի են առնվում ԷՍԳ տվյալները, կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը կամ սրտի ՈՒՁՀ-ն։ Եթե հեղուկը կուտակվում է աստիճանաբար պերիկարդը կարող է ձգվել և իր մեջ տեղավորել մոտ 2լ հեղուկ։ Սակայն եթե այն կուտակվում է արագ, ապա նույնիսկ 200մլ կարող է առաջացնել տամպոնադա։

Երբ առաջանում են տամպոնադայի ախտանիշներ, լինում է դրենավորման անհրաժեշտություն։ Սա կատարվում է պերիկարդիոցենտեզի միջոցով, որի ժամանակ փոքր վիրահատական մեթոդով բացվում է պերիկարդիալ պատուհան կամ կատարվում է պերիկարդէկտոմիա։ Դրենավորումը կարող է նաև անհրաժեշտ լինել հեղուկի ինֆեկցիոն կամ քաղցկեղային ծագումը որոշելու համար[6]։ Բուժումը կարող է ընդգրկել դոբուտամինիի կամ արյան ծավալի պակասի դեպքում՝ ներերակային հեղուկների կիրառում։ Տամպոնադայի հանդիպման հաճախությունը հայտնի չէ[7]։ 

Նշաններ և ախտանիշներԽմբագրել

Հիվանդության սկիզբը կարող է լինել կտրուկ կամ աստիճանական։ Ախտանիշները, որպես կանոն, ներառում են կարդիոգեն շոկին բնորոշ նշանները, այդ թվում հևոցը, թուլությունը, գլխապտույտը և հազը։ Այլ ախտանիշներ կարող են կապված լինել հիմնական պատճառի հետ։

ՊատճառներԽմբագրել

Սրտի տամպոնադան պայմանավորված է մեծ կամ անվերահսկելի քանակի պերիկարդիալ էքսուդատով, որը  հեղուկի կուտակումն է սրտապարկի ներսում[8]։ Սա սովորաբար տեղի է ունենում կրծքավանդակի վնասվածքների հետևանքով (բութ և թափանցող)[9], բայց կարող է նաև պայմանավորված լինել սրտամկանի պատռվածքով, քաղցկեղով, ուրեմիայով, պերիկարդիտով, սրտի վրա կատարված վիրահատությամբ և հազվադեպ է պայմանավորված աորտայի հետադարձ շերտազատմամբ[10] կամ հակամակարդիչ թերապիայով[11]։ Էքսուդատը կարող է կուտակվել արագ(օրինակ՝ վնասվածքի կամ սրտամկանի պատռվածքի դեպքում), կամ ավելի երկար ժամանակահատվածում (օրինակ՝ քաղցկեղի դեպքում)։ Հեղուկը սովորաբար արյունային է, իսկ երբեմն կարող է լինել թարախային։

Մեծ քանակով էքսուդատի կուտակման պատճառներն են հիպոթիրեոզը, ֆիզիկական վնասվածքը (թափանցող վնասվածք՝ պերիկարդի ներգրավմամբ կամ բութ վնասվածք), պերիկարդիտը (պերիկարդի բորբոքում), յաթրոգեն վնասվածքները (ինվազիվ միջամտության ժամանակ) և սրտամկանի պատռվածքը։

ՎիրահատությունԽմբագրել

Սրտի վիրահատությունից հետո առաջին 24-48 ժամերին բարձր է տամպոնադայի զարգացման ռիսկը։ Սրտի վիրահատությունից հետո տեղադրվում են կրծքային խողովակներ հեղուկը դրենավորելու համար։Այս խողովակները, սակայն, հակված թրոմբագոյացման։ Երբ խողովակը փակվում կամ խցանվում է, արյունը, որը պետք է դրենավորվեր կարող է կուտակվել սրտի շուրջ և  հանգեցնել տամպոնադայի։

ԱխտաֆիզիոլոգիաԽմբագրել

 
Հեմոպերիկարդը, որի դեպքում պերիկարդի խոռոչը լցվում է արյունով, սրտի տամպոնադայի պատճառներից մեկն է։

Պերիկարդի արտաքին թերթիկը կազմված է ֆիբրոզ հյուսվածքից[12], որը հեշտ չի ձգվում, և երբ հեղուկը լցվում է պերիկարդիալ խոռոչ, ճնշումը սկսում է աճել։

Եթե հեղուկ շարունակում է կուտակվել, յուրաքանչյուր հաջորդ դիաստոլայի ընթացքում արյան ավելի փոքր ծավալ է մղվում փորոքներ։ Ի վերջո, աճող ճնշումը հանգեցնում է միջնապատի թեքմանը դեպի ձախ փորոք՝ բերելով հարվածային ծավալի նվազմանը։ Դա առաջացնում է օբստրուկտիվ շոկ, որը, բուժման բացակայության դեպքում, կարող է հանգեցնել սրտի կանգի (հաճախ արտահայտվելով, որպես էլեկտրական ակտիվություն՝ առանց պուլսի)։

ԱխտորոշումԽմբագրել

Սրտի տամպոնադա ՈւՁՀ-ի ժամանակ ստացված պատկերում[13]։

Սկզբնական ախտորոշումը կարող է լինել դժվար, քանզի պետք է իրականացնել տարբերակիչ ախտորոշում բազմաթիվ հիվանդությունների հետ, օրինակ՝ լարված պնևմոթորաքս և սուր սրտային անբավարարություն։ Վնասվածքով ընդունված այն հիվանդների մոտ, ովքեր ունեն էլեկտրական ակտիվություն առանց պուլսի, հիպովոլեմիայի և լարված պնևմոթորաքսի բացակայության պայմաններում, ամենահավանական ախտորոշումն է սրտի տամպոնադան[14]։

Դասական տամպոնադայի ախտանշաններն ընդգրկում են 3 հիմնական նշան, որոնք հայտնի են Բեկի տրիադա անվամբ։ Ցածր զարկերակային ճնշումն առաջանում է նվազած հարվածային ծավալի պատճառով, լծային երակների լայնացումը՝ դեպի սիրտ արյան նվազած վերադարձով, և սրտի խլացած տոները՝ պերիկարդի խոռոչում հեղուկի կուտակման հետևանքով[15]։

Տամպոնադայի այլ նշանների թվին են պատկանում պարադոքսալ պուլսը (ներշնչման ժամանակ սիստոլիկ ԶՃ-ի անկում ավելի քան 10 տոր..) և ST սեգմենտի փոփոխություններ ԷՍԳ-ի վրա, որը կարող է նաև ցույց տալ ցածր վոլտաժ ունեցող QRS կոմպլեքսներ, և շոկի ընդհանուր նշաններ և ախտանշաններ (հաճախացած ՍԿՀ, հևոց, գիտակցության խորացող մթագնում)։ Այնուամենայնիվ այս նշաններից որոշները կարող են առկա չլինել կոկրետ իրավիճակում։ Հաճախասրտությունը կարող է բացակայել ուրեմիայով և հիպոթիրեզով անձանց մոտ։

Ախտորոշումը դժվարացնում է նաև այն փաստը, որ հիվանդները հաճախ կարող են թույլ կամ անգիտակից լինել հիվանդանոց ընդունվելիս։

Տամպոնադան կարող է ախտորոշվել ճառագայթային հետազոտության մեթոդներով։ Էխոսրտագրությունը, որը ընտրության ախտորոշիչ մեթոդ, հաճախ ցույց է տալիս մեծացած պերիկարդիալ խոռոչ կամ կոլապսված փորոքներ։ Տամպոնադան կարող է երևալ, որպես գնդաձև սիրտ կրծքավանդակի ռենտգեն հետազոտությամբ սատցված պատկերի վրա։ Ներշնչման ժամանակ կրծքավանդակում առաջացող բացասական ճնշումը բերում է աջ փորոքում ճնշման բարձրացման։ Սա առաջացնում է միջփորոքային միջնապատի տեղաշարժ դեպի ձախ փորոքի խոռոչ՝ նվազեցնելով վերջինիս լցումը։ Աջ փորոքի ծավալը նույնպես նվազում է և այն երբեմն կարող է կոլապսվել։

ԲուժումԽմբագրել

Նախահիվանդանոցային փուլԽմբագրել

Սկզբնական բուժումը սովորաբար լինում է աջակցող, օրինակ՝ թթվածնի մատակարարում և մոնիտորինգ։ Բացի շոկի բուժումից քիչ բան կարելի է անել նախահիվանդանոցային փուլում։ 

Արագ ախտորոշումը և բուժումը ապրելիության բարձրացման գլխավոր նախապայմաններն են։ Որոշ շտապ բժշկական օգնության թիմեր ի վիճակի են իրականացնել պերիկարդիոցենտեզ, ինչը կարող է կյանք փրկել։ Եթե հիվանդի մոտ արդեն առաջացել է սրտի կանգ, ապա միայն պերիկարդիոցենտեզը չի կարող բարելավել վիճակը։ Այս իրավիճակում ավելի կարևոր է հնարավորինս արագ հիվանդին տեղափոխել մասնագիտացված բաժանմունք ունեցող հիվանդանոց։ 

Հիվանդանոցային փուլԽմբագրել

Հիվանդանոցում առաջնային բուժումը իրականացվում է պերիկարդիոցենտեզի միջոցով։ Այն իր մեջ ներառում է ՈՒՁՀ-ի հսկողության տակ ասեղի անցկացում մաշկի միջով պերիկարդի խոռոչ և հեղուկի ասպիրացիա։ Այս միջամտությունը կարելի է իրականացնել կողմնային մուտքով՝ միջկողային հատվածներից, կամ անմիջապես  թրաձև ելունի ստորին մասից[16][17]։ Ձախ պարաստերնալ մուտքը գտնվում է կրծոսկրից 3-5 սմ ձախ՝ ձախ ներքին կրծքային զարկերակը վնասելուց խուսափելու համար, 5-րդ միջկողային տարածությունում[18]։ Սովորաբար խողովակը թողնվում է նույն տեղում առաջնային դրենավորումից հետո, որպեսզի անհրաժեշտության դեպքում միջամտությունը կրկնվի։ Եթե կան հնարավորություններ կարող է բացվել պերիկարդիալ պատուհան։ 

Սրտի վիրահատություն տարած հիվանդների մոտ պետք է անցկացնել դրենավորման խողովակներով հեռացվող հեղուկի քանակի հսկողություն։ Եթե այդ հեղուկը պակասում է, իսկ ԶՃ-ն իջնում, պետք է կասկածել տամպոնադա։ Այս դեպքում կատարում են անհետաձգելի կրկնակի վիրահատություն։ 

Եթե նույնիսկ իրականացվել է ագրեսիվ բուժում և բարդություններ չեն զարգացել (շոկ, առիթմիա, սրտային անբավարարություն, կարդիտ, էմբոլիզացիա կամ պատռվածք), ապրելիությունը շարունակում է մնալ ցածր։

ՀամաճարակաբանությունԽմբագրել

Տամպոնադայի հանդիպման հաճախականությունը հայտնի չէ։ Այն հանդիպում է կրծքավանդակի գնդակով կամ դանակով վնասման դեպքերի մոտ 2%-ում[19]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. 2,0 2,1 Monarch Disease Ontology release 2018-06-29sonu — 2018-06-29 — 2018.
  3. Richardson L (November 2014)։ «Cardiac tamponade.»։ JAAPA : Official Journal of the American Academy of Physician Assistants 27 (11): 50–1։ PMID 25343435։ doi:10.1097/01.jaa.0000455653.42543.8a 
  4. Schiavone WA (February 2013)։ «Cardiac tamponade: 12 pearls in diagnosis and management.»։ Cleveland Clinic Journal of Medicine 80 (2): 109–16։ PMID 23376916։ doi:10.3949/ccjm.80a.12052 
  5. Spodick DH (Aug 14, 2003)։ «Acute cardiac tamponade.»։ The New England Journal of Medicine 349 (7): 684–90։ PMID 12917306։ doi:10.1056/NEJMra022643 
  6. Sagristà-Sauleda J, Mercé AS, Soler-Soler J (26 May 2011)։ «Diagnosis and management of pericardial effusion.»։ World Journal of Cardiology 3 (5): 135–43։ PMC 3110902։ PMID 21666814։ doi:10.4330/wjc.v3.i5.135 
  7. Bodson L, Bouferrache K, Vieillard-Baron A (October 2011)։ «Cardiac tamponade.»։ Current Opinion in Critical Care 17 (5): 416–24։ PMID 21716107։ doi:10.1097/mcc.0b013e3283491f27 
  8. Porth, Carol, Carol Mattson Porth (2005)։ Pathophysiology: concepts of altered health states (7th ed.)։ Hagerstwon, MD: Lippincott Williams & Wilkins։ ISBN 978-0-7817-4988-6 
  9. Trauma Resuscitation: The Team Approach (2nd ed.)։ Oxford: BIOS։ 2003։ ISBN 978-1-85996-009-7  |vauthors= պարամետրը գոյություն չունի (օգնություն)
  10. «Cardiac tamponade complicating proximal (retrograde) aortic dissection. Is pericardiocentesis harmful?»։ Circulation 90 (5): 2375–8։ Nov 1994։ PMID 7955196։ doi:10.1161/01.CIR.90.5.2375 
  11. Longmore, J. M., Murray Longmore, Wilkinson, Ian, Supraj R. Rajagopalan (2004)։ Oxford handbook of clinical medicine (6th ed.)։ Oxford [Oxfordshire]: Oxford University Press։ ISBN 978-0-19-852558-5 
  12. Anatomy & physiology (5th ed.)։ St. Louis: Mosby։ 2003։ ISBN 978-0-323-01628-5  |vauthors= պարամետրը գոյություն չունի (օգնություն)
  13. 13,0 13,1 13,2 Smith Ben (27 February 2017)։ «UOTW #78 - Ultrasound of the Week»։ Ultrasound of the Week։ Արխիվացված օրիգինալից 13 March 2017-ին։ Վերցված է 13 March 2017 
  14. American College of Surgeons Committee on Trauma (2007). Advanced Trauma Life Support for Doctors, 7th Edition. Chicago: American College of Surgeons
  15. Accident and emergency: theory into practice։ London: Baillière Tindall։ 2000։ ISBN 978-0-7020-2239-5  |vauthors= պարամետրը գոյություն չունի (օգնություն)
  16. Shlamovitz, Gil (4 August 2011)։ «Pericardiocentesis»։ Medscape։ Արխիվացված օրիգինալից 23 August 2011-ին։ Վերցված է 16 August 2011 
  17. Yarlagadda, Chakri (11 August 2011)։ «Cardiac Tamponade Treatment & Management»։ Medscape։ Արխիվացված օրիգինալից 16 August 2011-ին։ Վերցված է 16 August 2011 
  18. Synovitz C.K., Brown E.J. (2011). Chapter 37. Pericardiocentesis. In Tintinalli J.E., Stapczynski J, Ma O, Cline D.M., Cydulka R.K., Meckler G.D., T (Eds), Tintinalli's Emergency Medicine: A Comprehensive Study Guide, 7e. Retrieved September 19, 2014 from «Chapter 37. Pericardiocentesis»։ Archived copy։ The McGraw-Hill Companies։ 2011։ Արխիվացված օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2014-09-20 
  19. Marx John, Walls Ron, Hockberger Robert (2013)։ Rosen's Emergency Medicine - Concepts and Clinical Practice (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 448։ ISBN 978-1455749874։ Արխիվացված օրիգինալից 2016-10-02-ին