Սրվեղի վանք կամ Սրվեղ վանք, հայկական միջնադարյան կիսավեր վանական համալիր: Գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղից 3 կմ հարավաեւմուտք՝ Խաչի Տակ կոչվող վայրում, անտառապատ բացատի բարձրադիր սարալանջին։

Սրվեղի վանք
Srvegh Мonastery 03.jpg
Սրվեղի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Տավուշի մարզ, Այգեհովիտ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ԹեմՏավուշի թեմ
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԿիսավեր
Մասն էԳյուղատեղի
Կազմված էԳերեզմանոց, Սուրբ Աստվածածին եկեղեցի, Եկեղեցի Սբ. Նշան, Կառույցներ օժանդակ և Պարիսպ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման ավարտ13-րդ դար
ՇինանյութԹրծած աղյուս, անդեզիտ

ՊատմությունԽմբագրել

Սրվեղի վանքը կառուցվել է 13-րդ դարում։

ՃարտարապետությունԽմբագրել

Հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճ է, կառուցված թրծած աղյուսով։ Միայն պատերի ստորին շարքերը մոտ մեկ մետր բարձրությամբ շարված են մուգ վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով։ Կիրանցի վանքից հետո այն տվյալ տարածքում միջնադարում կառուցված աղյուսաշեն երկրորդ եկեղեցին է։

Սրվեղի վանական համալիրը կազմված է կրոնական և աշխարհիկ հետևյալ կառույցներից՝

  • Սուրբ Աստվածածին եկեղեցի,
  • Սուրբ Նշան եկեղեցի
  • Վանական խուցեր,
  • Ձիթհանք,
  • Օժանդակ շինություններ (ժամանակին ներառված են եղել շրջապարիսպի մեջ):

Վանքի տարածքում պահպանվել են նաև բնակելի և տնտեսական այլ շինությունների, պարսպապատերի հետքեր, գերեզմանոցներ և այլն։

Սուրբ Նշան եկեղեցիԽմբագրել

Գլխավոր գմբեթավոր դահլիճ տիպի Սուրբ Նշան եկեղեցին ներքևի մասում շարված է քարով, վերևում, գմբեթի հետ միասին օգտագործված է թրծած աղյուս։ Պատերի վրա կան արձանագրությոններ, որոնցից մեկը 1152 թվականի է։ Կառուցողներն են Սարգիս ճարտարապետն ու Հովհաննեսը[2][3]։ Եկեղեցին ներսից կլոր է, դրսից՝ 12 նիստանի, ունի սրածայր գմբեթ, որի հետ էլ ժողովրդական ստուգաբանությամբ կապում են Սրվեղ անունը։ Պատերի մեջ ագուցված են խաչքարերի կտորներ, որոնք հավանաբար ավելի հին են։ Սրվեղի վանքը մի շարք անգամ ենթարկվել է նորոգումների։

Եկեղեցին անսյուն է։ Երկու զույգ որմնասյուներով սլաքաձև կամարները միանալով, կրում են երկարավուն, 12 նիստանի թմբուկը՝ պսակված սրածայր վեղարով։ Ներսում, հյուսիսային պատի վրա կառուցված Է կամարավոր մի խորշ՝ մկրտության ավազանով, որն ունի ձագարաձև անցք ջուրը դուրս հանելու համար։ Սրվեղի հուշարձանը մի քանի անգամ վերանորոգվել է։ Ամբողջովին վերանորոգվել են արևելյան ճակատի երկու անկյունները, բեմի կենտրոնական մասը, արևմտյան դռան շրջանակը և անկյունների հատվածները, մասնակի վերանորոգման է ենթարկվել նաև գմբեթը։ Նորոգումների ընթացքում պատերի շարվածքի մեջ գրվել են բազմաթիվ բեկորների և քանդակազարդ խաչքարերի կտորներ։ Հուշարձանի վրա կան նաև վերանորոգման վերաբերյալ արձանագրություններ։ Դրանցից մեկը գտնվում է մկրտության ավազանից վերև, որտեղ կարդում ենք. «1152 թիվ ես Արտաւագդ եւ Սարգս շինեցաք զեղեկեցիս ձեռամբ Յոհաննիսի”։

Սուրբ Աստվածածին եկեղեցիԽմբագրել

Համալիրի հյուսիսային կողմում պահպանվել են 1889 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին միանավ եկեղեցու պատերը։ Այն կառուցվել է Այգեհովիտ գյուղի բնակիչների կողմից քահանա Տեր Հովհաննեսի ղեկավարությամբ: Հիմնադրման մասին տեղեկությունները հայտնի են մկրտության ավազանի մոտ գտնվող քարի վրայի արձանագրությունից: Եկեղեցին կառուցված է եղել կոպտաշար քարերից։

Սրվեղի վանքի շրջակայքում կան բազմաթիվ շինությունների մնացորդներ, տապանաքարեր, խաչքարեր, թրծված կավե ջրատար խողովակներ։

Վրացականացման փորձԽմբագրել

Վրացական որոշակի շրջանակներ Սրվեղի վանքը համարում են վրացական, ինչը, ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի, հայկական միջնադարյան պատմական հուշարձանի պատմության խեղաթյուրման փորձ է: Նրա պնդմամբ, երբեմն վրացական մամուլում հայտնվում են հրապարակումներ, որտեղ վանքը ներկայացվում է որպես վրացական, որպեսզի որոշ ժամանակ անց այդ հրապարակումների հիման վրա այն հայտարարվի վրացական[4][5]:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 69-71, էջեր 69-71 — 154 էջ։