Սրունք
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Սրունք մարդու, ստորին վերջույթի միջին հատվածը՝ ծնկային հոդից մինչև սրունք-վեգային հոդը։ Սրունքի ոսկրային հենքը կազմում են մեծ ու փոքր ոլոքները (ոլոք, նրբոլոք)։ Մեծ ոլոքը գտնվում է միջային, իսկ նրբոլոքը՝ դրսային կողմում։ Ոլոքն ունի եռանիստ մարմին և 2 ծայր, որոնցից վերինը հաստ է և կրում է 2 կոճ՝ ազդրոսկրի հետ հոդավորվելու համար։ Ստորին ծայրը վերջանում է դեպի վար ուղղված ելունով (միջային պճեղ)։ Նրբոլոքը խողովակավոր ոսկր է, որի վերին ծայրին գտնվում է գլխիկը, ստորին ծայրին՝ դրսային պճեղը։ Մեծ ու փոքր ոլոքները վերին ծայրերով հոդավորվում են միմյանց հետ, իսկ ստորիններով միանում են շարակցական հյուսվածքով։ Սրունքի մկանները դասավորված են 3 խմբով՝ առաջային, ետին և կողմնային։ Առաջային խմբի մկաններն սկսվելով Սրունք ոսկրերից, անցնում են ոտի մեջքային երեսը և իրենց ջլերով կպչում թաթոսկրերին կամ մատոսկրերին։ Կողմնային խմբում գտնվում են նրբոլոքային երկար ու կարճ մկանները։ Ետին կամ ծալիչների խումբը դասավորված է երկու շերտով՝ մակերեսային, ուր գտնվում է սրունքի եռագլուխ մկանը, որի ջիլը կպչում է կրունկոսկրին (կրունկոսկրային կամ աքիլլեսյան ջիլ)։ Այս մկանի զույգ գլուխները կոչվում են երկվորյակներ, իսկ կենտը՝ ձկնամկան։ Խորանիստ շերտը կազմում են՝ ոլոքային ետին մկանը, մատերի ընդհանուր ծալիչը և բթի երկար ծալիչը։ Սրունքի մկանները և մաշկը նյարդավորվում են նստանյարդի ճյուղերով։ Սրունքը անոթավորվում է ծնկափոսային զարկերակի ճյուղերով։ Սրունքի երակներն ուղեկցում են համապատասխան զարկերակներին և կոչվում են նույն անուններով։ Սրունքի վրա կան նաև ենթամաշկային մակերեսային երակներ, որոնք չունեն իրենց համապատասխան զարկերակները։
Սրունք | |
---|---|
Տեսակ | chiral organism subdivision type?, անատոմիական կառուցվածքների դաս և մսային ուտեստ |
Ենթադաս | middle free limb segment?[1] |
Մասն է | Ոտք |
Կազմված է | Ծնկային հոդ, lower leg proper?, shin area? և calf? |
Միանում է | ազդր և ոտնաթաթ |
Foundational Model of Anatomy | 24979 |
Terminologia Anatomica 98 | A01.1.00.038 |
Նկարագրված է | Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947) և Metropolitan Museum of Art Tagging Vocabulary? |
Ծանոթագրություններ
խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 174)։ |