Սրբուհի Երիցյան
Սրբուհի Երիցյան (անհայտ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1917, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ), հայ մշակութային գործիչ։
Սրբուհի Երիցյան | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1917 |
Մահվան վայր | Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ |
Ամուսին | Ալեքսանդր Երիցյան |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Կ. Պոլսում: Հրապարակախոս, խմբագիր Մարկոս Աղաբեկյանի քույրն է։ Սովորել է Զմյուռնիայի Աղաբաբյան վարժարանում, այնուհետև՝ Կ.Պոլսում, որտեղ ստացել է հայերեն և ֆրանսերեն հիմնավոր կրթություն։ 1859 թվականին տեղափոխվել է Սալոնիկ, 1862 թվականին՝ Կ.Պոլիս, հետագայում, ամուսնանալով Ալեքսանդր Երիցյանի հետ, Թիֆլիսում ծավալել է մշակութային, կրթական լայն գործունեություն։ Եղել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության հիմնադիրներից, բաց է արել կանանց արհեստագործական դպրոցներ։ Աշխատակցել է պարբերական մամուլին։ «Փորձ» պարբերականում տպագրել է ուշագրավ հիշողություններ 1860-ականների քաղաքական խանդավառ օրերի, հատկապես Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Զեյթունյան երգերի» առաջացման մասին, հաղորդելով արժեքավոր փաստեր։ 1874 թվականին Թիֆլիսում հրատարակել է «Տոմար ընտանեկան» գիրքը, որը պարունակում է վիճակագրական հետաքրքիր տվյալներ Ռուսաստան և Թուրքիայի հայերի մասին[1]:
Մահացել է 1917 թվականին Թիֆլիսում:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 314
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 593)։ |