Ստևենիելա սատիրանման

բույսերի տեսակ
Ստևենիելա սատիրանման
Ստևենիելա սատիրանման
Ստևենիելա սատիրանման
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Խոլորձազգիներ (Orchidaceae)
Ենթաընտանիք Խոլորձայիններ (Orchidoideae)
Տրիբա Orchideae
Ենթատրիբա Orchidinae
Ցեղ Steveniella
Տեսակ Ստևենիելա սատիրանման (S. satyrioides)
Միջազգային անվանում
Steveniella satyrioides

Ստևենիելա սատիրանման (լատին․՝ Steveniella satyrioides), խոլորձազգիների ընտանիքին պատկանող ծածկաասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

15-40 սմ բարձրությամբ, ամբողջական պալարներով, սովորաբար միատերև, բազմամյա, բարձրարժեք գեղազարդային խոտաբույս է։ Ծաղիկները կանաչաղոտ ծիրանագույն երանգով են։ Ներսում պուտիկներ ունեցող ծաղկապատի արտաքին մասերը ամբողջությամբ միաձուլված են միմյանց հետ։ Շուրթը պարկանման խթանով է[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Իջևանի (Աղայա լեռնագագաթ) և Զանգեզուրի (Կապանի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև համարյա ամբողջ Կովկասում, Ղրիմում, Հյուսիսային Անատոլիայում, Հյուսիսային Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 900-1300 մ բարձրությունների վրա, նոսրանտառներում, անտառային բացատներում, առավելապես կրաքարային հողերի վրա։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի հավելվածում։ Ընդգրկված չէ Բեռնի կոնվենցիայի հավելվածում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստևենիելա սատիրանման» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստևենիելա սատիրանման» հոդվածին։