Ստոկլեի պալատ
Ստոկլեի պալատ (ֆր.՝ Palais Stoclet, հոլ.՝ Stocletpaleis), բանկիր Ադոլֆ Ստոկլեի (1871-1949) բրյուսելյան տունը, որը կառուցվել է նրա համար 1905-1911 թվականներին։ Կառուցվել է Վիեննական սեցեսսիոնիզմի նեկայացուցիչներից մեկի՝ Յոզեֆ Հոֆմանի նախագծով։

![]() | |
Stoclet Palace* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն
| |
Երկիր | Բելգիա |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | i, ii |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2009 (33 նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Ստեղծագործական լիակատար ազատություն ունենալով՝ Հոֆմանը ջանում էր կերտել «արվեստի գլուխգործոց», քանի որ պատվիրատուն չէր սահմանափակում նրա գաղափարներն ու միջոցները։ Տան շրջակա պարտեզը ևս ստեղծվել և ձևավորվել է նրա նախագծով։ Առ այսօր ամրոցը զարդարված է Վիեննայի արվեստանոցների վարպետների՝ Գուստավ Կլիմտի[1], Կոլոման Մոզերի, Կարլ Օտտո Չեշկայի, Ռիխարդ Լուկշի, Ելենա Լուկշ-Մակովսկայայի, Ֆրանց Մեցների աշխատանքներով։
Տանը, որի ինտերերում դեռևս պահպանված են սկզբնական հարդարումն ու կահավորումը, տարբեր տարիներին եղել են Ժան Կոկտոն, Սերգեյ Դյագիլյևը, Իգոր Ստրավինսկին։ Այն ներկայումս ևս պատկանում է Ստոլկե ընտանիքի ժառանգներին և փակ է զբոսաշրջիկների համար։ 2002 թվականին տանը ապրել է Ադոլֆ Ստոկլեի հարսնացուն։ 2009 թվականին տունն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։
Կլիմտի պաննոն ճաշարանում Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Freytag 2010, էջ. 366
- ↑ «Stoclet House»։ UNESCO World Heritage Centre։ July 4, 2009։ Վերցված է July 4, 2009
Արտաքին հղումներ Խմբագրել
- «Catalog of images of the Stoclet Palace»։ Picture Library։ Royal Institute for the Study and Conservation of Belgium's Artistic Heritage։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-31-ին։ Վերցված է 2009-01-10
- Exhibition of Klimt's work for Stoclet House at MAK.at
- Article and large selection of pictures of the Stoclet Palace{{broken link|date=February 2017
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ստոկլեի պալատ կատեգորիայում։ |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |