Ստյուարտ Արմսթրոնգ

ֆուտբոլիստ

Ստյուարտ Արմսթրոնգ (անգլ.՝ Stuart Armstrong; մարտի 30, 1992(1992-03-30)[1][2], Ինվերնես, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, անգլիական «Սաութհեմփթոն» ակումբի և Շոտլանդիայի ազգային հավաքականի կենտրոնական կիսապաշտպան։ Եվրոպայի երկու առաջնությունների մասնակից (2020 և 2024):

Ստյուարտ Արմսթրոնգ
անգլ.՝ Stuart Armstrong
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մարտի 30, 1992(1992-03-30)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Ինվերնես, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 183 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Վաղ տարիներ

խմբագրել

Ստյուարտը ծնվել է 1992 թվականի մարտի 30-ին շոտլանդական Ինվերնես քաղաքում։ Կրթությունը ստացել է Աբերդինի «Հազլհեդ» ակադեմիայում (անգլ.՝ Hazlehead Academy)[3]։

Ակումբային կարիերա

խմբագրել

Ֆուտբոլային առաջին քայլերն Արմսթրոնգը կատարել է այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Դայս Բոյզ Քլաբ» - ը և «Ինվերնես Կալեդոնյան Տիսլ» - ը։ 2009 թվականին Ստյուարտ են ժամանել «Դանդի Յունայթեդ» ակումբի սկաուտները՝ առաջարկելով մարզական ուսուցումը շարունակել «արաբների» ակադեմիայում։ Երիտասարդ ֆուտբոլիստը համաձայնել է նման հեռանկարին և, մեկ տարի խաղալով «նարջագույն-սևերի» պատանեկան թիմերում, 2010 թվականի օգոստոսի 1-ին «մանդարինների» հետ կնքել է մասնագիտական պայմանագիր[3]։

Արմսթրոնգի նորամուտը «Յունայթեդի» առաջին կազմում տեղի ունեցավ նույն թվականի նոյեմբերի 13-ին, երբ նա փոխարինեց Սքոթ Ռոբերտսոնին Շոտլանդիայի Պրեմիեր լիգայի «Կիլմարնոկի» դեմ խաղի 30-րդ րոպեին[4]։ 2011 թվականի դեկտեմբերի 28-ին երիտասարդ կիսապաշտպանն առաջին անգամ գոլով աչքի ընկավ «արաբների» կազմում՝ գրավելով «Սենթ Միրեն» ակումբի դարպասը[5]։

Մրցաշրջանում վեց խաղադաշտ դուրս գալուց հետո Արմսթրոնգը երկարաձգել է պայմանագիրը «Դանդի Յունայթեդի» հետ 2012 թվականի սեպտեմբերին[6]։ Փետրվարին Արմսթրոնգը Clydesdale Bank-ի վարկածով ճանաչվել էր Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[7]։ Արմսթրոնգը նաև առաջադրվել է Տարվա երիտասարդ խաղացողի՝ ըստ Շոտլանդիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ասոցիացիայի ֆուտբոլիստների[8], սակայն նրա փոխարեն մրցանակը ստացել է «Հիբերնիանի» խաղացող լի Գրիֆիթսը[9]։ Այնուամենայնիվ, Արմսթրոնգը ստացավ Շոտլանդիայի Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի Տարվա երիտասարդ խաղացող մրցանակը[10]։

Արմսթրոնգը և «Դանդի Յունայթեդը» նոր պայմանագրի շուրջ բանակցություններ սկսեցին 2013 թվականի դեկտեմբերի[11] ն, և դեկտեմբերի 12-ին հայտարարվեց Արմսթրոնգի պայմանագիրը ակումբի հետ մեկ տարով երկարաձգելու մասին[12]։

2014 թվականի ապրիլին Ստյուարտ Արմսթրոնգը առաջադրվել է «Տարվա երիտասարդ խաղացող» մրցանակին Շոտլանդական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ասոցիացիայի ֆուտբոլիստների վարկածով[13]։ Նա նաև ընտրվել է տարվա թիմում՝ ըստ Շոտլանդիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ասոցիացիայի ֆուտբոլիստների[14]։

«Դանդի Յունայթեդի» կազմում նրա վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 31-ին՝ Շոտլանդիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչում՝ «Աբերդինի» դեմ խաղում[15]։

Մինչ «Սելտիկ» տեղափոխվելը Արմսթրոնգը ակումբի կազմում մասնակցել է 150 հանդիպման, որից 109 — ը՝ մեկնարկային կազմում, և բոլոր մրցաշարերում խփել է 22 գոլ[16]։

«Սելտիկ»

խմբագրել

2015 թվականի փետրվարի 2-ին Արմսթրոնգը «Դանդի Յունայթեդի» խաղացող Գարի Մակայ-Սթիվենի հետ տեղափոխվել է «Սելտիկ»[17]։

Ստյուարտ Արմսթրոնգը գոլ է խփել «Սելտիկի» կազմում իր դեբյուտային խաղում 2015 թվականի փետրվարի 11-ին «Պարտիկ Թիսթլի» դեմ խաղում[18]։

Ստյուարտ Արմսթրոնգը իր նորամուտը նշեց ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում «Ինտեր Միլան» ակումբի դեմ խաղում, 2015 թվականի փետրվարի 19-ին[19]։

Հաջորդ մրցաշրջանում Արմսթրոնգը առաջին անգամ մեկնարկային կազմում էր «Ստյարնանի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին տուրի խաղում[20]։

2018 թվականի հունիսին «Սելտիկը» համաձայնության է եկել Անգլիայի Պրեմիեր լիգայի «Սաութհեմփթոն» ակումբի հետ Արմսթրոնգի տրանսֆերի շուրջ 7 մլն ֆունտի դիմաց[21]։

«Սաութհեմփթոն»

խմբագրել

2018 թվականի հունիսին Ստյուարտ Արմսթրոնգը 4 տարվա պայմանագիր է կնքել «Սաութհեմփթոնի» հետ[22]։

2018 թվականի օգոստոսի 12-ին Արմսթրոնգը նորամուտը նշեց Պրեմիեր լիգայում «Բերնլիի» դեմ խաղում[23]։ 2018 թվականի նոյեմբերի 24 Արմսթրոնգը խփեց իր առաջին երկու գոլերը «Սաութհեմփթոնի» կազմում «Ֆուլհեմի» դեմ խաղում[24]։

2021 թվականի հունվարի 1-ին հայտարարվեց, որ Արմսթրոնգը նոր պայմանագիր է կնքել «Սաութհեմփթոնի» հետ երեքուկես տարի ժամկետով, որը կգործի մինչև 2024 թվականի ամառը[25]։

Շոտլանդիայի Հավաքական

խմբագրել

2010 թվականից Ստյուարտը պաշտպանում Է Շոտլանդիայի տարբեր հավաքականների գույները[26]։ Զորակոչվել է երիտասարդական ազգային հավաքականի դրոշի ներքո, եղել է նրա ավագը։

2021 թվականի մայիսի 19-ին ընդգրկվել է Շոտլանդիայի հավաքականի պաշտոնական հայտացուցակում՝ մասնակցելու 2020 թվականի Եվրոպայի առաջնության խաղերին, ինչպես նաև Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի հավաքականների դեմ ընկերական խաղերին (համապատասխանաբար 2021 թվականի հունիսի 2-ին և 6-ին)[27]։

Վիճակագրություն

խմբագրել

Ակումբային Վիճակագրություն

խմբագրել
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Լիգայի Գավաթ Եվրոգավաթ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դանդի Յունայթեդ 2010/11 11 0 11 0
2011/12 23 1 3 0 2 0 28 1
2012/13 31 3 3 0 2 0 1 0 37 3
2013/14 36 8 5 3 2 0 43 11
Դանդի Յունայթեդ 2014/15 20 6 1 0 3 0 24 6
Սելտիկ 15 1 2 1 17 2
Սելտիկ 2015/16 25 4 1 0 2 0 11 0 39 4
2016/17 31 15 3 0 4 2 9 0 47 17
2017/18 27 3 1 0 3 1 10 1 41 5
Սաութհեմփթոն 2018/19 29 3 1 1 2 0 32 4
2019/20 30 5 3 0 1 0 34 5
2020/21 33 4 5 1 0 0 38 5
2021/22 25 2 4 1 1 0 30 3
2022/23 32 2 0 0 3 0 35 2
2023/24 42 5 2 1 1 0 45 6
Ընդամենը «Դանդի Յունայթեդ» - ի համար 127 18 13 3 9 0 1 0 150 21
Ընդամենը «Սելտիկ» - ի համար 98 23 6 2 8 1 32 2 144 28
Ընդամենը «Սաութհեմփթոն» - ի համար 191 21 15 4 8 0 214 25
Ընդամենը կարիերայի ընթացքում 416 62 34 9 25 1 33 2 508 74

(սրբագրված է 2024 թվականի հուլիսի 15-ի դրությամբ)

Հանդիպումներ ազգային հավաքականում

խմբագրել

Ընդհանուր՝ խաղացած հանդիպումներ՝ 11 / խփված գոլեր՝ 1; հաղթանակներ՝ 7, ոչ-ոքի՝ 1, պարտություններ՝ 3:

Ձեռքբերումներ

խմբագրել

Թիմային նվաճումներ

խմբագրել
«Սելտիկ»
  • Շոտլանդիայի Չեմպիոն (4)՝ 2014/15, 2015/16, 2016/17, 2017/18
  • Շոտլանդական լիգայի գավաթակիր (2)՝ 2016/17, 2017/18
  • Շոտլանդիայի Գավաթակիր (2)՝ 2016/17, 2017/18

Անձնական նվաճումներ

խմբագրել
  • Շոտլանդիայի Պրեմիեր լիգայի տարվա թիմ (3)՝ 2013/14, 2014/15, 2016/17
  • Շոտլանդական Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի վարկածով տարվա երիտասարդ ֆուտբոլիստ՝ 2013
  • Շոտլանդիայի Պրեմիեր լիգայի ամսվա երիտասարդ խաղացող՝ 2013 թվականի փետրվար

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 «1st Team — Stuart Armstrong». Dundee United FC. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 18-ին.(անգլ.)
  4. «Dundee Utd 1 — 1 Kilmarnock». BBC Sport. 2010 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 18-ին.(անգլ.)
  5. «St. Mirren 2 — 2 Dundee United». Soccerway. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 30-ին.(անգլ.)
  6. «Dundee Utd extend duo's contracts». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  7. Gregor Kyle (2013 թ․ մարտի 7). «Stuart Armstrong and Derek Adams collect February SPL awards». Daily Record (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  8. «Griffiths on player of year list». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  9. Craig Swan (2013 թ․ մայիսի 6). «Motherwell striker Michael Higdon lands PFA Scotland Player of the Year award». Daily Record (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  10. Gary Ralston (2013 թ․ մայիսի 18). «Young Player of the Year Stuart Armstrong looks push on at Tannadice». Daily Record (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  11. «Dundee United aim to tie up key trio». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  12. «Scottish football: Stuart Armstrong signs one-year contract extension with Dundee United». Sky Sports (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  13. «Celtic dominate player of year list». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  14. «Terrors and Celtic trios in PFA team». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  15. «Celtic sign Stuart Armstrong & Gary Mackay-Steven - The Scotsman». web.archive.org. 2015 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Stuart Armstrong | Player Statistics | Dundee United (Arab Archive)». www.arabarchive.co.uk (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  17. «Celtic complete deals for United duo». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  18. Craig Swan (2015 թ․ փետրվարի 12). «Partick Thistle 0 Celtic 3: Mackay-Steven and Armstrong off to a flier for Hoops». Daily Record (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  19. Craig Swan (2015 թ․ փետրվարի 21). «Stuart Armstrong: Inter fightback was incredible but title is still top priority». Daily Record (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  20. «Celtic 2-0 Stjarnan». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  21. «Armstrong closer to Southampton move». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  22. Celtic FC. «Official Celtic Football Club Website». Celtic FC. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  23. «Southampton 0-0 Burnley: Alex McCarthy and Joe Hart shine in stalemate». Sky Sports (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  24. «Mitrovic double earns Ranieri first win». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  25. «New deal for Armstrong». Southampton FC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  26. «Stuart Armstrong — U21 Squad» (անգլերեն). Scottish FA. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  27. «Gilmour, Turnbull and Patterson included in EURO 2020 squad» (անգլերեն). ScottishFA.co.uk. 2021 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստյուարտ Արմսթրոնգ» հոդվածին։