Ստիրոլ, ֆենիլէթիլեն, վինիլբենզոլ, արոմատիկ ածխաջրածին, բնորոշ հոտով անգույն հեղուկ, հալման ջերմաստիճանը՝ -30,6°C, եռմանը՝ 145,2 °C, խտությունը՝ 906 կգ/մ³ (20 °C)։ Ջրում քիչ է լուծվում (0,05%), խառնվում է օրգանիզմի լուծիչների մեծ մասի հետ։ Հեշտությամբ օքսիդանում է, պոլիմերվում կամ համապոլիմերվում է տարբեր մոնոմերների հետ։ Պոլիմերումը կատարվում է սենյակի ջերմաստիճանի պայմաններում (երբեմն պայթյունով), այդ պատճառով ստիրոլը կայունացնում են հակաօքսիդիչներով (օրինակ՝ հիդրոքինոնով և այլն)։ Արդյունաբերության մեջ ստիրոլ ստանում են էթիլբենզոլի դեհիդրմամբ, ջրային գոլորշիների հոսքում՝ 500-600 °C։ Կիրառվում է հիմնականում պոլիստիրոլի, ինչպես նաև տարբեր համապոլիմերների, այդ թվում բուտադիեն-ստիրոլային կաուչուկների, պոլիէսթերային խեժերի, և այլնի ստացման համար։ Ստիրոլի գոլորշիները գրգռում են լորձաթաղանթները, սահմանային թույլատրելի կոնցենտրացիան օդում 5 մգ/մ³ է։
Ստիրոլ |
---|
 |
Քիմիական բանաձև | C₈H₈ |
---|
Մոլային զանգված | 1,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
---|
Խտություն | 0,91 ± 0,01 գ/սմ³[2] գ/սմ³ |
---|
Իոնիզացման էներգիա | 8,4 ± 0,1 Էլեկտրոն-վոլտ[2] կՋ/մոլ |
---|
Հալման ջերմաստիճան | −23 ± 1 ℉[2] և −31 °C[3] °C |
---|
Եռման ջերմաստիճան | 293 ± 1 ℉[2] °C |
---|
Այրման ջերմաստիճան | 88 ± 1 ℉[2] |
---|
Գոլորշու ճնշում | 5 ± 1 mm Hg[2] |
---|
Քիմիական հատկություններ |
---|
Դասակարգում |
---|
CAS համար | 100-42-5 |
---|
PubChem | 7501 |
---|
EINECS համար | 202-851-5 |
---|
SMILES | C=CC1=CC=CC=C1 |
---|
ЕС | 202-851-5 |
---|
RTECS | WL3675000 |
---|
ChEBI | 7220 |
---|
IDLH | 2982 ± 1 mg/m³[2] |
---|
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |