Մոնոմերներ (հին հունարեն՝ μόνος «մեկ» + μέρος - «մաս»), ցածրամոլեկուլային նյութեր, որոնց մոլեկուլները ռեակցիայի մեջ են մտնում իրար կամ այլ մոլեկուլների հետ և առաջացնում սյուիմերներ։ Պոլիմերվող մոնոմերնորը հիմնականում մոլեկուլում կրկնակի, եռակի քիմիական կապեր
,
,
(օլեֆիններ, դիենային և ացետիլենային ածխաջրածիններ, ալդեհիդներ և այլն) կամ ցիկլային խմբավորումներ՝
,
,
(օլեֆինների օքսիդներ, լակտամներ և այլն) պարունակող խմբեր են։ Պոլիկոնդենսացող մոնոմերների մոլեկուլներն ունեն երկու կամ ավելի ռեակցունակ (ֆունկցիոնալ) խմբեր, օրինակ, երկամիններ, երկկարբոնաթթուներ, ամինաթթուներ, գլիկոլներ և այլն։ Եթե մոնոմերներն ունեն երկու ֆունկցիոնալ խումբ, ապա դրանց պոլիկոնդենսացումից առաջանում են գծային, երկուսից ավելի դեպքում՝ ճյուղավորված և ցանցային պոլիմերներ։