Էթիլբենզոլ
Էթիլբենզոլ, C6H5CH2CH3 քիմիական բանաձևով արոմատիկ միացություն։
Էթիլբենզոլ | |
---|---|
![]() | |
![]() | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | էթիլբենզոլ |
Այլ անվանումներ | ֆենիլէթան |
Քիմիական բանաձև | C₈H₁₀ |
Մոլային զանգված | 1,8E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 0,87 ± 0,01 գ/սմ³[2] գ/սմ³ |
Իոնիզացման էներգիա | 8,76 ± 0,01 Էլեկտրոն-վոլտ[2] և 1,4E−18 ջոուլ[3] կՋ/մոլ |
Ջերմային հատկություններ | |
Հալման ջերմաստիճան | −139 ± 1 ℉[2], −95 °C[4] և −94,95 °C[3] °C |
Եռման ջերմաստիճան | 277 ± 1 ℉[2] և 136,19 °C[3] °C |
Այրման ջերմաստիճան | 55 ± 1 ℉[2] |
Ջերմահաղորդականություն | 1,726 Վտ/(մ.Կ) Վտ/(մ.Կ) |
Գոլորշու ճնշում | 7 ± 1 mm Hg[2] |
Քիմիական հատկություններ | |
Լուծելիությունը ջրում | 0.15 գ/100 մլ գ/100 մլ |
Բեկման ցուցիչ | 1,495 |
Կառուցվածք | |
Դիպոլ մոմենտ | 0.58 Դ[5] |
Դասակարգում | |
CAS համար | 100-41-4 |
PubChem | 7500 |
EINECS համար | 202-849-4 |
SMILES | CCC1=CC=CC=C1 |
ЕС | 202-849-4 |
RTECS | DA0700000 |
ChEBI | 7219 |
Թունավորություն | |
IDLH | 3472 ± 1 mg/m³[2] |
R-արժեքներ | R11 R20 |
S-արժեքներ | S16 S29 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ֆիզիկական հատկություններ
խմբագրելԷթիլբենզոլը իրենից ներկայացնում է հոտավետ անգույն հեղուկ (բենզոլի նման)։ Շատ վատ է լուծվում ջրում, բայց լավ լուծվում է էթանոլում, բենզոլում, դիէթիլ եթերում և տետրաքլորածխածնում։
Ստացում
խմբագրելԷթիլբենզոլ պարունակվում է նավթում և քարածխային հանքում։
Արդյունաբերության մեջ էթիլբենզոլ ստանում են բենզոլի և էթիլենի փոխազդեցությունից (Ֆրիդել-Կրաֆցի ռեակցիա)։
Կիրառություն
խմբագրելԷթիլբենզոլի գոլորշիների վրայով կատալիզատոր բաց թողնելուց հետո առաջանում է ստիրոլ, որը շատ կարևոր հումք հանդիսանում կաուչուկների սինթեզի համար[6]։ Էթիլբենզոլը օգտագործվում է նաև օրգանական սինթեզում, օրինակ՝ ացետոֆենոնի ստացման համար։
Թունավորություն
խմբագրելԷթիլբենզոլի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան օդում հավասար է 150 մգ/մ³։
Էթիլբենզոլի գոլորշիների ինհալյացիոն ներմուծումից առաջանում է հոգնածություն և գլխացավ։ Քթում և կոկորդում առաջանում են ոչ հաճելի զգացողություններ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ETHYLBENZENE
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0264.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
- ↑ 4,0 4,1 Bradley J., Williams A. J., Andrew S.I.D. Lang Jean-Claude Bradley Open Melting Point Dataset // Figshare — 2014. — doi:10.6084/M9.FIGSHARE.1031637.V2
- ↑ Lange's Handbook of Chemistry (15th ed.). 1999.
- ↑ Vincent A.Welch, Kevin J. Fallon, Heinz-Peter Gelbke “Ethylbenzene” Ullmann’s Encyclopedia of Industrial Chemistry, Wiley-VCH, Weinheim, 2005.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էթիլբենզոլ» հոդվածին։ |