Ստեֆեն Հագեն (նորվ.՝ Steffen Hagen, մարտի 8, 1986(1986-03-08)[1], Քրիստիանսանդ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, «Օդդ» նորվեգական ֆուտբոլային ակումբի և Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան[2]։

Ստեֆեն Հագեն
Անձնական տվյալներ
Ազգությունը Նորվեգիա Նորվեգիա
Քաղաքացիությունը Նորվեգիա Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 8, 1986(1986-03-08)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Կրիստիանսան, Նորվեգիա
Հասակ 185 սմ
Քաշ 80 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նորվեգիա Օդդ
Համար 21
Պատանեկան կարիերա
2001-2003 Նորվեգիա Վիգոր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2006 Նորվեգիա Մանդալսկամերատենե 37 (4)
2006-մ.հ. Նորվեգիա Օդդ 250 (10)
Ազգային հավաքական
2005-2008 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 21) 20 (0)
2012-մ.հ. Նորվեգիա Նորվեգիա 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2015 թվականի օգոստոսի 26-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2013 թվականի մարտի 24-ի

Ակումբային կարիերա խմբագրել

 
Հագենը նորվեգական «Օդդի» կազմում։

Հագենը սկսել է իր ֆուտբոլային կարիերան Նորվեգիայի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Մանդալսկամերատենե» ֆուտբոլային ակումբում[3][4]։ 2006 թվականին նա տեղափոխվել է «Օդդ»[5][6]։ Այդ նույն թվականին կայացած «Վոլերենգայի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում։ Մրցաշրջանի վերջնամասում նա վաստակել է իր տեղը թիմի հիմնական կազմում։ 2007 թվականի մարտին նա նշանակվում է ակումբի ավագ[7]։ Մրցաշրջանային արդյունքներով «Օդդը» դուրս է թռչում առաջին դիվիզիոնից, սակայն Հագենը չի լքում ակումբը և մեկ տարի անց օգնում է թիմի վերադառնալ բարձրագույն առաջնություն[8]։ 2009 թվականի հուլիսի 21-ին կայացած «Լյունյի» դեմ խաղում Ստեֆենը հեղինակում է իր առաջին գոլը Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում[9][10]։ 2014 թվականին Հագենն օգնում է «Օդդին» դուրս գալ Նորվեգիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ և ստանալ հնարավորություն մյուս տարում կայանալիք եվրոգավաթային մրցություններում հանդես գալու համար։ Հուլիսին, Եվրոպայի լիգայի որակավորման մոլդովական «Շերիֆի»[11] և իռլանդական «Շեմրոկ Ռովերսի»[12] դեմ խաղերում Ստեֆենը հեղինակում է երկու գոլ[6][13]։

Միջազգային կարիերա խմբագրել

2012 թվականի հունվարի 18-ին Թայլանդ Արքայի գավաթի[14] խաղարկության շրջանակներում կայացած Թայլանդի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում[15] Հագենը կատարում է իր նորամուտը Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[15][16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Olsen, Nils-Tore (2011 թ․ մայիսի 9). «66 elitekamper på rad». varden.no (Norwegian). Varden. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Sandvik, Arild (2007 թ․ մարտի 7). «Skal bli Odds nye forsvarssjef». fvn.no (Norwegian). Fædrelandsvennen. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Bergsli, Bent (2005 թ․ դեկտեմբերի 6). «Fotball viktig – men ikke alt». ta.no (Norwegian). Telemarksavisa. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Steffen Hagen». altomfotball.no (Norwegian). TV 2 (Norway). Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 «Hagen klar for Odd». aftenposten.no (Norwegian). 2005 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Steffen blir Odd-kaptein». varden.no (Norwegian). Varden. 2007 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Mandalskameratene rykker ned». nrk.no (Norwegian). 2005 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Люн VS. Одд 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2009—07—21.
  10. Brenne, Øyvind (2006 թ․ փետրվարի 15). «Spås som årets Odd-komet». fvn.no (Norwegian). Fædrelandsvennen. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Шериф VS. Одд 0:3» (ռուսերեն). soccerway.com. 2015—07—02.
  12. «Одд VS. Шэмрок Роверс 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2015—07—23.
  13. Øygarden, Hans Eivind; Andersen, Martin K. (2005 թ․ նոյեմբերի 29). «Lykkelig som Odd-spiller». ta.no (Norwegian). Telemarksavisa. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Sør-Korea – Norge». fotball.no (Norwegian). Football Association of Norway. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. 15,0 15,1 «Ingen typisk Drillo-debutant». Norwegian News Agency (Norwegian). Norwegian Broadcasting Corporation. 2012 թ․ հունվարի 17. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «Steffen Hagen's profil». fotball.no (Norwegian). Football Association of Norway. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆեն Հագեն» հոդվածին։