Ստեֆանո Բեննի (իտալ.՝ Stefano Benni, օգոստոսի 12, 1947(1947-08-12)[1][2][3][…], Բոլոնիա, Իտալիա[4][4]), իտալացի արձակագիր, բանաստեղծ, երգիծաբան, դրամատուրգ, կինոդրամատուրգ, լրագրող։

Ստեֆանո Բեննի
Stefano Benni par Claude Truong-Ngoc sept 2013.jpg
Ծնվել էօգոստոսի 12, 1947(1947-08-12)[1][2][3][…] (73 տարեկան)
ԾննդավայրԲոլոնիա, Իտալիա[4][4]
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, լրագրող, գրող, գիտաֆանտաստիկ գրող, բանաստեղծ և վիպասան
Լեզուիտալերեն[5]
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Ժանրերպոեզիա և վեպ
Կայքstefanobenni.it
Stefano Benni Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ստեֆանո Բեննին իր գրական գործունեությունը սկսել է 1976 թվականին՝ հրատարակելով «Bar Sport» երգիծական պատմվածքների ժողովածուն։ 1997 թվականի հրատարակում է այդ ժողովածուի շարունակությունը՝ «Bar Sport 2000» պատմվածքների ժողովածուն, իսկ 1987 թվականին հրատարակել էր «Il bar sotto il mare» սյուրռեալիստական պատմվածքների ժողովածուն[6]։

Ստեֆանո Բեննի ստեղծագործություններն հրատարակվել են իտալական բազմաթիվ պարբերականներում, այդ թվում՝ «Panorama»-ում և «MicroMega»-ում, սակայան ամենից շատ ճանաչում է ստանում «Cuore»-ում տպագրված երգիծական պատմվածքներով, որտեղ գրոտեսկային ու սյուրռեալիստական մոտիվներով ներկայացնում է Իտալիայի հասարակական կյանքի թերությունները[7]։ Բացի այդ, Ստեֆանո բեննին աշխատակցել է «Libération», «la Repubblica», «il manifesto», «L'Espresso» և արաբական «Ալ Դոհա» պարբերականներին։ 1989 թվականին իր «Comici spaventati guerrieri» գրքի հիման վրա ռեժիսոր Ումբերտո Անջելուչչիի հետ նկարահանում է «Musica per vecchi animali» («Երաժշտություն ծեր կենդանիների համար») ֆիլմը, որտեղ հանդես են գալիս դասական և ջազային երաժշտության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Առաջին վեպը՝ «Երկիր» («Terra!»), լույս է տեսնում Ջանջակոմո Ֆելիտրինելլիի հրատարակչությունում։ 1987 թվականին գրում է «Topo Galileo» («Գալիլեյ մկնիկը») կատակերգության սցենարը, որը նկարահանում է ռեժիսոր Ֆրանչեսկո Լաուդադիոն։ Արժանացել է բազմաթիվ գրական մրցանակների։

Ստեֆանո Բեննին՝ հայերենԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 https://www.bedetheque.com/auteur-12043-BD-.html (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.digitalarchivioricordi.com/it/people/display/12827 — 1808.
  5. Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Encyclopedia of Italian Literary Studies, 2006, p. 179.
  7. Biografieonline.