Ստեփան Քոչարյան

հայ փիլիսոփա, միջազգայնագետ, մտավորական, քաղաքական մեկնաբան, գիտնական

Ստեփան Աշոտի Քոչարյան (ապրիլի 14, 1928(1928-04-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 18, 1997(1997-10-18), Երևան, Հայաստան[1]), հայ փիլիսոփա, միջազգայնագետ, քաղաքական մեկնաբան, գիտնական։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1974):

Ստեփան Քոչարյան
Ծնվել էապրիլի 14, 1928(1928-04-14)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 18, 1997(1997-10-18) (69 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1951)
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր (1970)
Մասնագիտությունփիլիսոփա

Կենսագրություն Խմբագրել

Ստեփան Քոչարյանը ծնվել է 1928 թվականի ապրիլի 14-ին, Երևանում։ 1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 1951-1954 թվականներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության բաժնի ասպիրանտուրայում։ 1970 թվականին Երևանում պաշտպանել է դոկտորական թեզը՝ «Պատերազմի և խաղաղության դիալեկտիկան և արդիականությունը» թեմայով։ Շուրջ 40 տարի ղեկավարել է Հայաստանի տարբեր բարձրագույն հաստատությունների հասարակական գիտությունների ամբիոնները։ 1986-1989 թվականներին ղեկավարել է Հայաստանի բարձրագույն կրթության նախարարության հասարակական գիտությունների դասավանդման վարչությունը, փիլիսոփայություն և միջազգային հարաբերություններ է դասավանդել Հայաստանի բաց համալսարանում։ Մինչև 1990 թվականը Հայաստանի հեռուստատեսության 1-ին ծրագրով վարել է «Միջազգային համայնապատկեր» հաղորդումը։ Երիտասարդ տարիներին հանդես է եկել նաև ֆուտբոլային մեկնաբանի դերում։ Մեկ տարի աշխատել է Կուբայի Սանտյագո դե Կուբա քաղաքի համալսարանում, դասախոսություններ կարդացել իսպաներեն և ռուսերեն լեզուներով։ Վարել է մեծածավալ հասարակական աշխատանք «Գիտելիք» ընկերությունում, Հանրապետության շրջաններում[2]։

Աշխատությունները վերաբերում են պատերազմի և խաղաղության, ինչպես նաև գաղափարախոսական պայքարի խնդիրներին։ Բազմաթիվ մենագրությունների, միջազգային հարաբերությունների, մասնավորապես՝ պատերազմի և խաղաղության խնդիրներին նվիրված գիտական հոդվածների և աշխատությունների հեղինակ է[3]։

Պարգևներ Խմբագրել

Արժանացել է մի շարք պարգևների և մեդալների Խորհրդային Հայաստանի իշխանությունների կողմից։

Երկեր Խմբագրել

  • Ժողովուրդների ժամանակակից շարժումը խաղաղության համար։ Քոչարյան Ստեփան Աշոտի, Երևան, Հայպետհրատ, 1956, 112 էջ[4]։
  • Հակասությունները իմպերիալիստական երկրների միջև ժամանակակից էտապում։ Քոչարյան Ստեփան Աշոտի, Երևան, Հայպետհրատ, 1957, 149 էջ[5]։
  • Բանականությունը թելադրում է։ Քոչարյա Ստեփան Աշոտի, Երևան, Հայպետհրատ, 1961, 63 էջ[6]։
  • Կոմունիզմ կառուցողի բարոյական կերպարը։ Պետրոսյան Սամվել Մկրտիչի, Քոչարյան Ստեփան Աշոտի, Երևան, Հայպետհրատ, 1962։
  • Պատերազմները վերացնելը կոմունիզմի պատմական միսիան է։ Քոչարյան Ստեփան Աշոտի, Պետրոսյան Սամվել Մկրտիչի, Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, Երևան, Ա. հ., 1962:
  • Պատերազմի ու խաղաղության դիալեկտիկան և արդիականությունը, Քոչարյան Ստեփան Աշոտի, Երևան, «Հայաստան», 1969, 407 էջ[7]։
  • Սոցիալիզմ և խաղաղություն։ Քոչարյան Ստեփան Աշոտի, Երևան, «Հայաստան», 1974, 94 էջ[8]։
  • Խաղաղության Սովետական ծրագիրը։ Քոչարյան Ստեփան Աշոտի, Երևան, «Հայաստան», 1980, 100 էջ[9]։
  • О проблемах войны и мира. Ереван, Айастан, 1985, 218 с.[10]
  • Սիոնիզմը առանց դիմակի։ Քոչարյան Ստեփան Աշոտի, Երևան, «Հայաստան», 1988, 96 էջ[11]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «Աշխատանքի և հայրենիքի հանդեպ պատասխանատու և նվիրյալ. Ստեփան Քոչարյանը կդառնար 90 տարեկան»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2019-05-29 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 670։
  3. «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am։ Վերցված է 2019-05-29 
  4. Քոչարյան Ստեփան Աշոտի (1956)։ Ժողովուրդների ժամանակակից շարժումը խաղաղության համար։ Երևան: Հայպետհրատ 
  5. Քոչարյան Ստեփան Աշոտի (1957)։ Հակասությունները իմպերիալիստական երկրների միջև ժամանակակից էտապում։ Երևան: Հայպետհրատ (չաշխատող հղում)
  6. Քոչարյան Ստեփան Աշոտի (1961)։ Բանականությունը թելադրում է։ Երևան: Հայպետհրատ (չաշխատող հղում)
  7. Քոչարյան Ստեփան Աշոտի (1969)։ Գևորգյան Ա Ն, ed.։ Պատերազմի ու խաղաղությանդիալեկտիկան և արդիականությունը։ Երևան: Հայաստան 
  8. Քոչարյան Ստեփան Աշոտի (1974)։ Սոցիալիզմ և խաղաղություն։ Եր: Հայաստան 
  9. Քոչարյան Ստեփան Աշոտի (1980)։ Խաղաղության Սովետական ծրագիրը։ Երևան: Հայաստան 
  10. Քոչարյան Ստեփան Աշոտի (1985)։ О проблемах войны и мира։ Ереван: Айастан 
  11. Քոչարյան Ստեփան Աշոտի (1988)։ Սիոնիզմը առանց դիմակի։ Երևան: Հայաստան