«Շարմ Հոլդինգ», հայկական ընկերություն, որը զբաղվում է գովազդի արտադրությամբ և տարածմամբ, գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի ստեղծմամբ, թատերական ներկայացումների, երաժշտական նախագծերի, ինչպես նաև համերգների, շնորհանդեսների կազմակերպմամբ։

«Շարմ Հոլդինգ» ՍՊԸ
Տեսակբիզնես ձեռնարկություն
Ընկերության տեսակՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
Հիմնադրված է1995թ․ մարտի 25
2002թ․ հունիսի 24 (որպես հոլդինգ)
ՀիմնադիրԿարեն Ղազարյան
Ռուբեն Ջաղինյան
Հրանտ Թոխատյան
ՎայրԵրևան, Կենտրոն վարչական շրջան, Վարդանանց փողոց, 18/6 շենք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏնօրենԼիլիթ Մարտիրոսյան
Արտադրանքկինոնկարներ, շոուներ, միջոցառումներ, համերգներ, հեռուստահաղորդումներ
Կայքsharmholding.am

Պատմություն

խմբագրել

«Շարմ» ընկերությունը հիմանդրվել է 1991 թվականին այդ ժամանակ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողներ և այդ համալսարանի ՈւՀԱ թմի մասնակիցներ Ռուբեն Ջաղինյանի, Կարեն Ղազարյանի և Հրանտ Թոխատյանի կողմից։ Ընկերությունը ի սկզբանե նախատեսված էր շոու միջոցառումների կազմակերպման համար, ուստի Շարմը հապավում է, որը ռուսերենից թարգմանաբար նշանակում է «Шоу Армянских Мужчин»։

Ընկերություն պաշտոնապես հիմնադրվել է 1995 թ․ մարտի 24–ին[1]։ Իր գործունեության ընթացքում Շարմը ընդլայնեց իր գործունեությունը, աստիճանաբար սկսելով զբաղվել նաև գովազդի, հեռուստահաղորդումների և այլ մեդիա արտադրությամբ։

Շարմի 90–ականների ամենահայտնի արտադրանքը «Մեր Բակը» ֆիլմն է, որը առաջին անգամ հեռուստաեթերում ցուցադրվեց 1996 թվականի ամանորին և ունեցավ կոլոսալ հաջողություն Հայաստանում։ Հետագայում ընկերությունը թողարկել է ֆիլմի սիկվել «Մեր Բակը 2» (1998), տրիկվել «Մեր Բակը 3» (2006) և «Մեր Բակը 25 տարի անց» (2021) ֆիլմերը, և «Արմենիա» հեռուստաընկերության հետ համատեղ արտադրել համանուն հեռուստասերիալը[փա՞ստ]։

2002 թվականին ընկերությունը վերակազմավորվում է, հունիսի 24–ին հիմնադրելով «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ–ն[2]։ Հին «Շարմ» ՍՊԸ–ն սակայն շարունակում է իր գործունեությունը, ժամանակի ընթացքում փոխանցվելով «Մուլտի Մեդիա-Կենտրոն ԹիՎի» ընկերությանը։

Հոլդինգի բաժիններ

խմբագրել
  • «Շարմ Փրոդաքշն». իրականացնում է տեսաարտադրանքի ստեղծում՝ սկզբնական փուլից մինչև ավարտը։ Կազմակերպում է համերգներ ոչ միայն Հայաստանում, այլև երկրից դուրս։
  • «Շարմ» գովազդային գործակալություն. զբաղվում է գովազդային արշավների կազմակերպմամբ, հոլովակների պատրաստմամբ։
  • «Արտ թիմ». պրոդյուսերական կենտրոն, որն իրականացնում է համերգային նախագծեր, զբաղվում մարքեթինգային և գովազդային գործունեությամբ։
  • «Շարմ Փիքչրս». զբաղվում է վավերագրական, գեղարվեստական ֆիլմերի արտադրությամբ[3]։
  • «Sharmony» (Շարմոնի) ձայնագրման ստուդիա։

Կոնտակտային տվյալներ

խմբագրել

Կայք՝ sharmholding.am

Լրահավաք հեռախոս՝ +374 10 56 55 57

Հասցե՝ Հայաստան, 0010, Երևան Վարդանանց փող., 18/6 շենք (Կենտրոն վարչ. շրջան)

Էլ.փոստ՝ info@sharm.am

Ֆեյսբուքյան էջ՝ facebook.com/SharmHolding/

Ինստագրամյան էջ՝ instagram.com/sharm_holding/

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ««ՇԱՐՄ» ՍՊԸ». Electronic Register, Government of Armenia. Վերցված է 2025 թ․ փետրվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. ««ՇԱՐՄ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ». Electronic Register, Government of Armenia. Վերցված է 2025 թ․ փետրվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. «Շարմ Փիքչրսի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել