Ստեփան Միկոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միկոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Անաստասի Միկոյան (հուլիսի 12, 1922[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ[1] - մարտի 24, 2017, Մոսկվա, Ռուսաստան), Խորհրդային Միության հերոս (1975), Խորհրդային Միության բանակի ավիացիայի գեներալ-լեյտենանտ (1980), Խորհրդային Միության բանակի վաստակավոր փորձարկող օդաչու, Տեխնիկական գիտությունների թեկնածու, Անաստաս Միկոյանի որդին։
Ստեփան Միկոյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1922[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ[1] |
Մահացել է | մարտի 24, 2017 (94 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Կաչայի օդաչուների բարձրագույն ավիացիոն դպրոց (սեպտեմբերի 3, 1941)[1] և Ժուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա (1951)[1] |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու[1] (1980) |
Մասնագիտություն | կործանիչ օդաչու, փորձարկիչ օդաչու և գրող |
Աշխատավայր | Chkalov State Flight Test Center of the Ministry of Defense, Russian Federation? |
Ծնողներ | հայր՝ Անաստաս Միկոյան[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Stepan Mikoyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍտեփան Միկոյանը ծնվել է 1922 թվականի հուլիսի 12-ին Թիֆլիսում։ Ավարտել է Կաչինսկի Ա․ Մյասնիկյանի անվան կարմրադրոշ ռազմանավիացիոն դպրոցը, Ն․ Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան (1951)։ Որպես օդաչու, ավագ օդաչու, ապա օղակի հրամանատար մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (Արևմտյան, Դոնի, Հյուսիսարևմտյան ռազմաճակատներում, Մոսկվայի սահմանապահ զորքերի կազմում)։ 1951-ից՝ ռազմական փորձարկող օդաչու, 1959 թվականից՝ կործանիչ ինքնաթիռների ավագ փորձարկող օդաչու։ 1942 թվականի հունվարի 6-ին Միկոյանը սխալմամբ հարված է ստացել խորհրդային օդաչու Միխայիլ Ռոդիոնովի կողմից։ Ատեփան Անաստասովիչին հաջողվեց վայրէջք կատարել, սակայն դրանից հետո նրան ձեռքի և դեմքի 3-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխեցին հիվանդանոց։ Կես տարի անց նշանակվում է Ստալինգրադում, ապա՝ Հյուսիս-արևմտյան ռազմաճակատում։ 1942 թվականի հոկտեմբերին իրականացրել է 14 մարտական թռիչք։ Անցկացրել է 3 օդային մարտեր, խմբի կազմում կործանել է հակառակորդի 6 ինքնաթիռ։ 1944 թվականի օգոստոսին 12-րդ գվարդիական կործանիչ ավիացիայի հրամանատար Ստեփան Միկոյանը պարգևատրվեց Կարմիր Աստղ շքանշանով[2]։
Ընտանիք
խմբագրել- Կինը - Միկոյան (Լոզովսկայա) Էլեոնորա Պետրովնա (ծնվ. 1922 թվականին), լրագրող, բանասեր
- Որդին - Միկոյան Վլադիմիր Ստեփանովիչ(ծնվել է 1946 թվականին), կենսաֆիզիկ
- Դուստրը - Միկոյան Աշխեն (ծնվել է 1949 թվականին), բանասեր
- Որդին - Միկոյան Ալեքսանդր Ստեպանովիչ (ծնվել է 1952 թվականին), երաժիշտ, մրցարշավորդ
Թոռները
խմբագրել- Ալեքսանդր (1972 թվական), մաթեմատիկոս
- Ջուլիա (1972 թվական), պատմաբան
- Դմիտրի (1976), տնտեսագետ
- Կիրիլ (1995)
- Անտոն (1996)
- Ծոռնուհին՝ Ալեքսանդրա (1994 թվական)
Պարգևներ
խմբագրել- Ժուկովի մեդալ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- Կարմիր դրոշի շքանշան
- Լենինի շքանշան
- Կարմիր Աստղի շքանշան
- Խորհրդային Միության հերոս
- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
- «Մարտական ծառայությունների» մեդալ
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ
- Մեդալ «Ստալինգրադի պատշպանության համար»
- «Աշխատանքի վետերան» մեդալ
- Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան
- «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ
- Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակ» հոբելյանական շքանշան
Գրականություն
խմբագրել- Андрей Симонов Заслуженные испытатели СССР. — М.: Авиамир, 2009. — С. 134—135. — 384 с. — ISBN 978-5-904399-05-4
- Казарьян, Ашот Вагаршакович Война, люди, судьбы. — Кн. IV.
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- С. А. Микоян на сайте www.biograph.ru
- Некролог в газете «Красная звезда» Արխիվացված 2017-05-10 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Միկոյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 542)։ |