Ստեփան Մեսչյան
Ստեփան Ռուբենի Մեսչյան (հոկտեմբերի 9, 1922[1], Ախալցխա, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ[1]), հայ խորհրդային մեխանիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1969)։
Ստեփան Մեսչյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1922[1] (101 տարեկան) Ախալցխա, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | մեքենագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1965) |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ավարտել է Թբիլիսիի Լենինի անվան երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտը (1944)։ Մասնակցել է Գյումուշի ՀԷԿ-ի շինարարությանը (1946-1953)։ 1953 թվականից գիտական աշխատակից ՀԽՍՀ ԳԱ շինանյութերի և կառուցվածքների, մաթեմատիկայի և մեխանիկայի, մեխանիկայի ինստիտուտներում։ 1968 թվականից Երևանի համալսարանի ընդհանուր և կիրառական երկրաբանության ամբիոնի պրոֆեսոր։ Աշխատությունները վերաբերում են կավային բնահողերի ռեոլոգիայի՝ սողքի, լարումների ռելաքսացիայի և տևական ամրության հարցերին։ Մեսչյանը կավային բնահողերի փորձառական ռեոլոգիայի հիմնադիրներից է։ Ընտրվել է «Բնահողերի մեխանիկայի և հիմքաշինության» (1964), «Ինժեներ երկրաբանների» (1977) միջազգային գիտական կազմակերպությունների անդամ։ ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։
Երկեր խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 468.
- ↑ Մեսչյան, Ստեփան Ռուբենի (1963). Նյութերի սողքը. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Մեսչյան, Ստեփան Ռուբենի (1971). Բնահողերի մեխանիկայի լաբորատոր աշխատանքներ. Երևան: Լույս.
- ↑ Մեսչյան, Ստեփան Ռուբենի (1985). Կարապետյան, Կ (ed.). Գետնահողերի ֆիզիկամեխանիկական հատկությունները. Երևան: Հայաստան.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Մեսչյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 468)։ |