Ստեփան Մանուկյան

հայ կինոռեժիսոր, սցենարիստ

Ստեփան Եսայու Մանուկյան (ապրիլի 21, 1901(1901-04-21) - հուլիսի 20, 1930(1930-07-20), Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոռեժիսոր, սցենարիստ։

Ստեփան Մանուկյան
Ծնվել էապրիլի 21, 1901(1901-04-21)
Մահացել էհուլիսի 20, 1930(1930-07-20) (29 տարեկան)
Մահվան վայրԴիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտացումռեժիսոր և սցենարիստ

Կենսագրություն խմբագրել

Ստեփան Մանուկյանը ծնվել է Լոռիում։ 1921 թվականին Երևանում հիմնադրել է առաջին պատանի կոմունարների ջոկատները, որոնց շնորհիվ բազմաթիվ որբ ու անտուն պատանիներ են հավաքագրվել մանկատներից, փողոցներից և այլ վայրերից, կրթվել ու դաստիարակվել են, ստացել մասնագիտություն։ Ակտիվ աշխատանք է տարել նրանց տարածման ուղղությամբ նախ Հայաստանում, ապա՝ ողջ Անդրկովկասում։ 1923 թվականին ընտրվել է Հայաստանի պատկոմական կազմակերպության կենտրոնական շտաբի պետ։ Նույն թվականին կուսակցության Անդրերկրկոմը նրան փոխադրել է Թիֆլիս` կազմակերպելու և ղեկավարելու անդրկովկասյան կոմունիստական պատանեկան շարժումը։ Հետագայում ընտրվել է Անդրկովկասյան պատանեկան կոմունիստական Լենինի անվան կազմակերպությունների բյուրոյի նախագահ[1]։

Մահացել է Դիլիջանում, երկարատև ու ծանր հիվանդությունից հետո[2]։ Շիրիմը գտնվում է Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում[3]։

 
Ստեփան Մանուկյանի գերեզմանը Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում

Գործունեություն խմբագրել

1925 թվականից եղել է ֆիզկուլտուրայի Գերագույն խորհրդի պատասխանատու քարտուղարը։ Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել աշխատանքային դպրոցների մայրենի լեզվի նոր դասագրքեր կազմելու գործին։ Եղել է պրոլետարական «Նոյեմբեր» գրական խմբերի կազմակերպիչներից մեկը, որոնք հետագայում՝ 1925 թվականին միացվել են Հայաստանի պրոլետգրողների ասոցիացիային։

Ծավալել է նաև գրական-գեղարվեստական գործունեություն։ Գրել է մանկապատանեկան թատերախաղեր, որոնք տպագրվել են «Պատկոմ», «Պիոներ» ամսագրերում, «Ավանգարդ» թերթում.

  • «Ով աշխատի՝ նա կուտի»
  • «Համր Մաթին»

Եղել է Հայկինոյի կինոբեմադրիչ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ստեփան Մանուկյան, Մեծանուն հայեր». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  2. «Ստեփան Մանուկյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  3. «The memorial of Manukyan Stepan (Ստեփան Մանուկյան Եսայու) buried at Yerevan's Komitas Pantheon cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Մանուկյան» հոդվածին։