Ստեփան Ղազարյան (մրցավար)
Ստեփան Լևոնի Ղազարյան (հունիսի 29, 1935, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 23, 2020[1]), հայ մարզիկ, մարզիչ, մրցավար։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1955), ՀԽՍՀ (1962), 1965 թվականից՝ հունահռոմեական ըմբշամարտի ԽՍՀՄ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցավար, գլխավոր մրցավար։ ԽՍՀՄ (1968) վաստակավոր մարզիչ, ըմբշամարտի միջազգային բարձրագույն կարգի մրցավար (1974): 1991 թվականից՝ Հունաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի մարզիչ։
Ստեփան Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 29, 1935 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 23, 2020[1] (84 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (1957) և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1971) |
Մասնագիտություն | մարզիկ, մարզիչ և մրցավար |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՍտեփան Ղազարյանը ծնվել է 1935 թվականի հունիսի 29-ին, Երևանում։ 1957 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, 1971 թվականին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1961-1968 թվականներին՝ Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիչ, 1963 թվականից՝ գլխավոր մարզիչ, 1970-1987 թվականներին՝ «Սևան», 1987-1991 թվականներին՝ «Հայաստան» մարզական ընկերությունների խորհրդի նախագահ, 1965 թվականից՝ հունահռոմեական ըմբշամարտի ԽՍՀՄ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցավար, գլխավոր մրցավար։ 1987 թվականից՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդամ, հրահանզիչ-համադասող, 1991 թվականից՝ Հունաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի մարզիչ[2]։
Անդամակցություն
խմբագրել- Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդամ, հրահանզիչ-համադասող (1987 թվականից)։
Պարգևներ
խմբագրել- Մովսես Խորենացու մեդալ
- Կամբոջայի Թագավորական, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ոսկե, արծաթե, բրոնզե շքանշաններ, ոսկե դիպլոմ, ոսկե սուլիչով
- ՌԴ Դաղստանի Հանրապետության պատվավոր քաղաքացի (2002)