Ստեփանոս (տոմարագետ)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփանոս (այլ կիրառումներ)

Ստեփանոս (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), 12-րդ դարի հայ տոմարագետ։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվում է նրա կազմած հայկական մի նոր տոմարի բացատրություն (ձեռ․, № 4617)։ Իսկ № 1973 ձեռագրում կա այդ տոմարով հաշված բոլորակ, ուր 19 տարիների համար տրված են տարվա վերադիրը, Լուսնի զատկական լրումը և եկեղեցական որոշ տոներ։ Այս տոմարով թվականն ստանալու համար պետք է Հայոց Մեծ թվականից հանել 532։ Փաստորեն Ստեփանոսի տոմարը Հայոց Փոքր թվականի նման սկիզբ է առնում 1085 թվականից։ Տոմարն անշարժ է, նահանջ տարվա լրացուցիչ մեկ օրը ավելացվում է Ավելյաց ամսվա վերջում։ Սրանով հայկական և հռոմեական ամիսների զուգակցությունն ավելի պարզ և նպատակահարմար է (Նավասարդիմարտի 1), քան Սարկավագադիր տոմարով, որով տարեսկիզբը համապատասխանում էր օգոստոսի 11-ին։ Մյուս առավելությունն այն է, որ Հայոց Սեծ թվականից 532-ամյա պարբերաշրջան անցնելուց հետո նավասարդի 1-ը համընկնում էր փետրվարի վերջին օրվա հետ, իսկ այս տոմարով՝ մարտի 1-ի հետ, այսինքն անմիջապես շարունակությունն է կազմում։ Սակայն Ստեփանոսի տոմարի մասին տեղեկությունները քիչ են և դժվար է ասել, գործածվել է այն, թե ոչ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 134 CC-BY-SA-icon-80x15.png