Ստերիլացում (այլ կիրառումներ)
բազմիմաստության փարատման էջ
Ստերիլացում , սաերիլիզացիա(լպա․ sterilis — անպտուղ), եզր որ կարող է վերաբերել՝
- Տարբեր նյութերի, առարկաների, սննդամթերքների վրա գտնվող միկրոօրգանիզմների լրիվ ոչնչացումը։ Ստերիլացման առավել կիրառվող մեթոդներից է բարձր ջերմաստիճանի ազդեցությունը, հեղուկների համար՝ ֆիլտրումը։ Բակտերիաների, խմորասնկերի, սնկիկների մեծամասնության վեգետատիվ բջիջները ոչնչանում են 50°—70°Շ-ում՝ 30 րոպեում, իսկ որոշ բակտերիաների սպորներ դիմանում են երկարատև եռացնելուն։ Դրանով է բացատրվում Ս-ման համար առավել բարձր ջերմաստիճանի կիրառումը։ Ստերիլացման պարզագույն մեթոդը մետաղյա և ապակյա իրերի շիկացումն է բոցի վրա։ Շպրիցները, ասեղները, ունելիները և այլ գործիքներ ստերիլացնում են հատուկ մետաղյա ստերիլիզատորներում, եռացնելով։ Ստերիլացում չոր տաք օդով կատարվում է չորացնող պահարաններում (Պաստյորի վառարան), 160—165°Շ-ում, 2 ժամում։ Կիրառվում է լաբորատորիաների ամանեղենը, մետաղյա առարկաները, փոշենման նյութերը ստերիլացնելու նպատակով։ Վիրաբուժական գործիքները, վիրակապերը և թելերը, սննդարդյունաբերության մեջ տարբեր պահածոներ ստերիլացնում են 1 մթն․ ճնշման տակ՝ 2 քամում։ Բարձր ջերմաստիճանին չդիմացող պինդ առարկաները (պլաստմասսաներ, էլեկտրոնային սարքեր են մշակում են գազերով, սպիրտով, սուլեմայի լուծույթով և քիմ․ այլ նյութերով։ Վերոհիշյալ դեպքերում կիրառվում է նաև ճառագայթային Ստերիլացում (սովորաբար օգտագործում են 3—10 t/չե ռադ իոնացնող ճառագայթներ)։ Կատարվում է նաև «սառը» ստերիլացում, երբ հեղուկները ֆիլտրում են մանր ծակոտկեն բակտերային ֆիչտրերով։ Վիրահատման սրահներում, անտիբիոտիկների փաթեթավորման արտադրամասերում օդում պարունակվող միկրոօրգանիզմների քանակությունը պակասեցնելու նպատակով օգտագործում են բակտերիասպան ուլտրամանուշակագույն ճառագայթներ։ Ստերիլացում լայնորեն կիրառվում է մանրէաբանական և այլ գիտական հետազոտությունների, բժշկության և սննդարդյունաբերության մեջ։ Ստերիլացնում են նաե տիեզերանավերը՝ մյուս մոլորակները երկրի միկրոօրգանիզմներով չվարակելու նպատակով։ Տես նաև Հականեխություն, Ջրի վարակազերծում, Պաստերացում։
- Ստերիլացում սեռական, կենդանուն կամ մարդուն սերւսնդ ունենալու ունակությունից զրկելը։
![]() |
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 123)։ ![]() |