Ստեպան Անդրեևիչ Բանդերա (ուկրաիներեն՝ Степан Андрійович Бандера, հունվարի 1, 1909(1909-01-01)[1][2][3], Ստարիյ Ուգրինով, Կալուշի ուեզդ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - հոկտեմբերի 15, 1959(1959-10-15)[1][2][4][…], Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5]), ուկրաինացի քաղաքական գործիչ, ուկրաինական ազգայնականության գաղափարախոսն ու տեսաբանը։ Երիտասարդ տարիներին հայտնի է եղել Լիս, Ստեպանկո, Մալի, Սերի, Ռիխ, Մատվեյ Գորդոն և այլ ուրիշ մականուններով։

Ստեպան Բանդերա
ուկրաիներեն՝ Степан Бандера
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1909(1909-01-01)[1][2][3]
ԾննդավայրՍտարիյ Ուգրինով, Կալուշի ուեզդ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էհոկտեմբերի 15, 1959(1959-10-15)[1][2][4][…] (50 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5]
ԳերեզմանՎալդֆրիդհոֆ գերտեզմանատուն
Քաղաքացիություն Արևմտաուկրաինական Ժողովրդական Հանրապետություն,  Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն,  Ավստրո-Հունգարիա և առանց քաղաքացիության
Մայրենի լեզուուկրաիներեն
ԿրոնՈւկրաինական-հունական կաթոլիկ եկեղեցի
Կրթություն«Լվովի պոլիտեխնիկա» ազգային համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինՅարոսլավա Բանդերա
Ծնողներհայր՝ Անդրիյ Բանդերա, մայր՝ Միրոսլավա Բանդերա
ԿուսակցությունOUN? և Ուկրաինական ազգայնականների հեղափոխական կազմակերպություն
Պարգևներ և
մրցանակներ
Ուկրաինայի հերոս, Պետության շքանշան
ԱնդամությունOUN?
ԵրեխաներQ120187106?
Ստորագրություն
Изображение автографа
 Stepan Bandera Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Ստեպան Բանդերա Հուշարձան, Տերնոպոլ

Ծնվել է հոգևորականի ընտանիքում։ 1927 թվականից Ուկրաինական բանակային, 1929 թվականից Ուկրաինական ազգայնականների կազմակերպության (ՈւԱԿ) անդամ էր։ 1933 թվականից եղել է ՈւԱԿ-ի տարածքային ուղեկցող Արևմտյան Ուկրաինայի հողերում[նշում 1]։ 1933 թվականից սկսած մի շարք ահաբեկչական գործողություններ է կազմակերպել։ 1934 թվականին լեհական իշխանությունները ձերբակալել են Բանդերային և դատարանի որոշմամբ մահվան դատապարտել, որը հետագայում փոխարինվել է ցմահ բանտարկությամբ։ 1936 - 1939 թվականներին կրել է ազատազրկման ժամկետը լեհական տարբեր բանտերում, 1939 թվականի սեպտեմբերին ազատվել է Գերմանիայի Լեհաստանի վրա հարձակվելու շնորհիվ։ Որոշ ժամանակ գտնվել է խորհրդային տարածքի ընդհատակում, հետո տեղափոխվել է արևմուտք։ 1940 թվականի փետրվարից հետո, երբ քայքայվեց ՈւԱԿ-ը, դարձավ Ուկրաինական ազգայնականների կազմակերպության բանդերական թևի առաջնորդ։ Գերմանիայի՝ ԽՍՀՄ-ի վրա հարձակվելուց հետո մի շարք ազգայնականների հետ ձերբակալվել է գերմանական զավթիչների իշխանության կողմից, քանի որ ուզում էին անկախ Ուկրաինական պետություն ստեղծել։ Մինչև 1944 թվականի սեպտեմբերը եղել է Զակսենհաուզեն համակենտրոնացման ճամբարում։ 1947 թվականից կրկին ղեկավարել է ՈւԱԿ-ը։ 1959 թվականին ՊԱԿ-ի գործակալ Բոգդան Ստաշինսկին Մյունխենում սպանել է Ստեպան Բանդերային։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118652303 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  1. Տարածքային ղեկավար