Բացել գլխավոր ցանկը
Լոնդոնի Բրիտանական թանգարանում պահվող ստամնոս՝ հազվադեպ սևաֆիգուր նկարազարդումով: Պատկերված են Ոդիսևսը և սիրենները:
Պոլիգնոթի կողմից մ. թ. ա. մոտավորապես 430-420 թթ. նկարազարդված ստամնոս (Աթենքի ազգային հնագիտական թանգարան)

Ստամնոս (հին հուն․՝ στάμνος), ամֆորայի նմանվող կավե կլորավուն անոթ, որ պատրաստվել է Հին Հունաստանում մ. թ. ա. 6-րդ դարի վերջից մինչև 5-րդ դարի վերջը, իսկ Էտրուրիայում՝ մինչև 4-րդ դար:

Ընդհանուր տեղեկություններԽմբագրել

Ունեցել է լայն բացվածքով բերան, ցածրիկ բուկ, բերանին հավասարվող երկու հորիզոնական կանթ, կարճ տոտիկ: Պեղումների արդյունքում հայտնաբերվել են կափարիչ կրող ստամնոսներ, ինչը վկայում է, որ դրանք, ինչպես և ամֆորաները, օգտագործվել են գինի, ձեթ և այլ հեղուկներ պահելու նպատակով: Մատենագրության մեջ առկա հիշատակումները և որոշ հին պատկերազարդումներ վկայում են, որ ստամնոսները, կրետերների պես, գործածվել են նաև խնջույքներում գինի մատռվակելու համար: Մատենագրական հիշատակումներից կարելի է եզրակացնել նաև, որ ստամնոս եզրույթը գործածվել է ավել լայն իմաստով ևս՝ նշանակելով մեծ անոթ ընդհանրապես:

Ստամնոսները՝ որպես խեցեղենի յուրահատուկ տեսակ, առաջին անգամ ի հայտ են եկել արխայիկ դարաշրջանում, Լակոնիայում և Էտրուրիայում: Աթենքում դրանք հայտնվել են մ. թ. ա. մոտավորապես 530 թվականին և պատրաստվել են բացառապես Էտրուրիա վաճառքի արտահանելու նպատակով:

Պատկերազարդումներում ստամնոսները, որպես կանոն, հանդիպում են կարմրաֆիգուր խեցեղենի վրա, հատկապես՝ Դիոնիսոս աստծու պատվին կանանց կազմակերպած տոնակատարությունների տեսարաններում: Այդ պատճառով էլ դրանք անվանվել են նաև լենեյական սկիհներ: Հնագիտական և արվեստագիտական առումներով թանկարժեք նմուշ է համարվում Օլտոսի նկարազարդած ստամնոսը, որ ներկայումս պահվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում։

Ենթադրվում է, որ ստամնոսները պաշտամունքային արարողությունների ժամանակ չեն օգտագործվել, նկատի առնելով այն հանգամանքը, որ դրանք ատտիկական ծագում չունեն:

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Ingeborg Scheibler: Stamnos. Der Neue Pauly (DNP). Band 11, Metzler, Stuttgart 2001, ISBN 3-476-01481-9, Sp. 916 f.
  • B. B. Shefton: Der Stamnos, Wolfgang Kimmig: Das Kleinaspergle. Studien zu einem Fürstengrabhügel der frühen Latènezeit bei Stuttgart, Stuttgart 1988, S. 104 – 152.
  • Martin Robertson, The Art of Vase-Painting in Classical Athens, Cambridge, Cambridge University Press, 1992, p. 33, ISBN 0521338816.