Ստալինյան բռնաճնշումները Ադրբեջանում

Ստալինյան բռնաճնշումները Ադրբեջանում (ռուս.՝ Сталинские репрессии в Азербайджане), 1920-1950-ականներին Ադրբեջանական ԽՍՀ-ում տեղի ունեցած քաղաքական զանգվածային բռնաճնշումներ, որոնք ընդգրկել են Ադրբեջանական ԽՍՀ ողջ բնակչությունը, այդ թվում հանրապետության ղեկավարներին, հոգևորությանը, մտավորականությանը և ունևոր գյուղացիներին։ Բռնաճնշումները ընդգրկում էին հակահեղափոխական գործունեության, լրտեսության, հակախորհրդային քարոզչության կասկածանքով մարդկանց հետապնդումները, ինչպես նաև գույքի պետականացմանը, բնակչության բռնի տեղահանմանը խոչընդոտող կուլակների հետապնդումները։

Ադրբեջանական ԽՍՀ «գնդակահարման ցուցակները» («ԽՍՀՄ Գերագույն դատարանի Զինվորական կոլեգիայի կողմից դատապարտման ենթակա անձանց ցանկ»): Ստալինի, Կագանովիչի և Մոլոտովի ստորագրությունները: 1937 սեպտեմբեր:

Բռնաճնշումները, որոնք գագաթնակետին էին հասել 1937-1938 թվականներին (Մեծ տեռոր, կամ եժովշչինա), իրականացվում էին ՆԳԺԿ մարմինների մասնակցությամբ համաձայն վերադաս մարմինների հրահանգների։ Դրանք իրականացվել են Միր Ջաֆար Բաղիրովի օրոք, ով քսա տարի ղեկավարել է Ադրբեջանը։ Իր անունը խորհրդային գրականության մեջ ասոցացվում էր սովորաբար 1930-ականների զանգվածային բռնաճնշումների հետ և ան, որպես կանոն, նման աշխատություններում հանդես էր գալիս որպես Ադրբեջանում 1937-1938 թվականների բռնաճնշումների առաջատար նախաձեռնող։ Տեղի ունեցածի համար Բաղիրովի պատասխանատվության աստիճանի գնահատականը վերակառուցման և դրան հաջորդող ժամանակաշրջանի գրականությունը այդպես էլ չի մտցրել[1]։ Շվեդ քաղաքագետ Սվանտե Քորնելն անվանել է Բաղիրովին «ադրբեջանցի Ստալին»[2], իսկ խորհրդային և ռուս փիլիսոփա և պատմաբան Դմիտրի Ֆուրմանը անվանել է Բաղիրովին «ադրբեջանցի Բերիա»[3]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Исмаилов, 2015, էջ 35
  2. Svante E. Cornell, Azerbaijan Since Independence (M.E. Sharpe) — 41 էջ, ISBN 0765630036, 9780765630032։
  3. Фурман Д.Е. Несостоявшаяся революция. Политическая борьба в Азербайджане (1988-1993 годы) // Дружба народов. — 1994. — № 4. — С. 152.