Լազար Կագանովիչ
Լազար Մոիսեևիչ Կագանովիչ (ռուս.՝ Лазарь Моисеевич Каганович, նոյեմբերի 10 (22), 1893[1], Կաբանի, Ռադոմիսլի շրջան, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 25, 1991[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ), բոլշևիկ հեղափոխական, այնուհետև՝ խորհրդային պետական և կուսակցական գործիչ, Իոսիֆ Ստալինի մտերիմներից[4]։ Եղել է Ստալինի իշխանության գալու հիմնական օժանդակողներից մեկը, ինչպես նաև հայտնի է ստալինյան ռեժիմի ենթադրյալ հակառակորդների հանդեպ իրականացրած դաժան ռեպրեսիվ գործողություններով։
Լազար Կագանովիչ Лазарь Каганович | |||
| |||
---|---|---|---|
մարտի 5, 1953 - հունիսի 29, 1957 | |||
Նախորդող | Լավրենտի Բերիա | ||
Հաջորդող | Անաստաս Միկոյան | ||
| |||
| |||
մարտի 3, – դեկտեմբերի 26, 1947 - ապրիլի 7, 1925 – հուլիսի 14, 1928 | |||
Կուսակցություն՝ | Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն (1911-1918) Ռուսաստանի կոմունիստական կուսակցություն (1918-1961) | ||
Մասնագիտություն՝ | պետական գործիչ, հեղափոխական և քաղաքական գործիչ | ||
Դավանանք | աթեիզմ | ||
Ծննդյան օր | 1893 նոյեմբերի 22 | ||
Ծննդավայր | Կագանի, Կիևի մարզ, Ռուսական կայսրություն | ||
Վախճանի օր | 25 հուլիսի 1991 (տարիքը 97) | ||
Վախճանի վայր | Մոսկվա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ | ||
Թաղված | Նովոդեվիչյան գերեզմանոց | ||
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
1911 թվականին ընդգրվել է բոլշևիկների շարքերում։ Մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխության կազմակերպմանն ու իրականացմանը։ 1922 թվականին Ստալինի կողմից նշանակվել է կոմկուսի կազմակերպչական աշխատանքների ղեկավար։ 1924-ին դարձել է ԽՄԿԿ ԿԿ լիիրավ անդամ, 1925-ին՝ Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության ԿԿ առաջին քարտուղար, 1930 թվականից՝ Քաղբյուրոյի անդամ։ Որպես ՈւԿԿ ԿԿ առաջին քարտուղար, վարել է այսպես կոչված՝ «բուրժուական նացիոնալիզմի դեմ պայքար», ինչը ենթադրում էր, որ հենց ինքն էր գնահատում ու որոշում «ուկրաինական նացիոնալիզմի» որակը, չափանիշները, դրսևորումները[4]։
1930-ականների բռնաճնշումների («Մեծ զտում») ժամանակ անձամբ ստորագրել է ավելի քան 180 անվանական ցուցակ, որոնք տասնյակ հազարավոր քաղաքացիների գնդակահարության պատճառ դարձան։ Ղեկավարել է նաև ԽՍՀՄ-ում գյուղատնտեսության համատարած կոլեկտիվացման շարժումը՝ մասնակցել կոլեկտիվացման քաղաքականության կազմակերպման, պլանավորման և վերահսկման գործընթացներին, որոնք 1932–33 թվականներին երկրում հանգեցրին զանգվածային արհեստական սովի բռնկմանը (մասնավորապես՝ Հոլոդոմորը Ուկրաինայում)։ 1930-ականների կեսերից աշխատել է որպես երկաթուղագծերի, ծանր արդյունաբերության և նավթարդյունաբերության ժողովրդական կոմիսար։
Երկրորդ համաշխարհային պատերազմի (1941-1945) ընթացքում եղել է Հյուսիսկովկասյան և Անդրկովկասյան ճակատների կոմիսար։ Ստալինի մահից հետո (1953) Կագանովիչն արագորեն կորցնում էր ազդեցությունը։ 1957 թվականին Նիկիտա Խրուշչովի դեմ հեղաշրջման անհաջող փորձից հետո Կագանովիչը հայտարարվեց «Մոլոտով–Մալենկով-Կագանովիչ հակակուսակցական խմբակի» անդամ[4], հեռացվեց Նախագահության ու կենտկոմի շարքերից և ուղարկվեց հարկադրված թոշակի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 4,0 4,1 4,2 «Կագանովիչ Լազար Մոիսեյի». armeniatotalitaris.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- * Հակիրճ կենսագրություն (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լազար Կագանովիչ» հոդվածին։ |